00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս թշնամուն հաջողվեց անցնել Թաղավարդի բարձունքը

© Sputnik / Aram NersesyanФлаг Армении в селе Тагавард
Флаг Армении в селе Тагавард - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2021
Բաժանորդագրվել
Տեղացիներն ասում են՝ եթե Թաղավարդի դիրքերը հնարավոր լիներ պահել, ապա թշնամին երբեք չէր կարողանա Շուշի հասնել։

2020 թվականի արցախյան պատերազմում ճակատագրական նշանակություն ունեցան Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի մարտերը։ Ադրբեջանաթուրքական զինված ջոկատները և ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 27-ից հետո կարողացան հաջողության հասնել այս տարածքում և գրավելով Թաղավարդի վերին հատվածը՝ շարժվել դեպի Շուշի։ Տեղացիներն ասում են՝ եթե Թաղավարդի դիրքերը հնարավոր լիներ պահել, ապա թշնամին երբեք չէր կարողանա Շուշի հասնել։

Азербайджанская автоколонна на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2021
Շուտով Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու. Բեգլարյան

Թաղավարդը Հադրութից ու Մարտունուց դեպի Ստեփանակերտ ու Շուշի տանող ճանապարհի վրա է, մայրաքաղաքից հեռու է 42 կմ։ Գյուղը բաժանվում է երկու մասի՝ Վերին և Ներքին Թաղավարդ։ 2020-ի պատերազմի ժամանակ Վերին Թաղավարդը անցավ Ադրբեջանի հսկողության տակ՝ ներառելով գյուղի գերեզմանատունը, եկեղեցին ու դպրոցը։  Այս պատմամշակութային հուշարձանների մի հսկայական հատված անցավ թշնամու հսկողության տակ, որոշ հատված արդեն ոչնչացվել է, մյուսներն էլ ոչնչացման վտանգի տակ են։ Թաղավարդցիներն ասում են՝ եթե պատերազմի ամենաթեժ պահին իրենց հնարավորություն տրվեր շարունակել գյուղին հարակից բարձունքների արդյունավետ պաշտպանությունը, ապա այսօր ոչ այդ արժեքները կլինեին վտանգված, ոչ էլ Շուշին կլիներ թշնամու հսկողության տակ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին

«Շատ լավ կազմակերպված վիճակում դիրքավորված էինք գյուղի բարձունքում, պաշտպանում էինք այդ ճանապարհը և տարածքը։ Դա գյուղի ճակատագիրն էր, որը մեր ձեռքում էր, ունեինք նաև զենք ու զինամթերք։ Բայց եկան կանոնավոր զորքով, հրամանատարներն ասացին, որ պետք է փոխարինեն մեզ։ Մենք էլ ասացինք՝ ավելի լավ, դուք ավելի փորձառու եք։ Թողեցինք, իջանք գյուղ, երկու ժամ անց զորքն էլ իջավ։ Գնացինք ընդառաջ, հարցրինք՝ ի՞նչ եղավ, ասացին, որ հրաման է եղել թողնել դիրքերն ու նահանջել»,-պատմում է Թաղավարդի ինքնապաշտպանության մասնակից, պահեստազորի գնդապետ Արթուր Հովսեփյանը։

Թաղավարդի բարձունքը այն հատվածն է, որտեղով անցնող գրունատային ճանապարհը անտառի մեջ է և դժվարանցանելի։ Այլ կերպ՝ սա ադրբեջանաթուրքական զինված ջոկատների համար աքիլլեսյան գարշապար էր, և եթե լիներ ճանապարհի պատշաճ պաշտպանություն, ապա թշնամին ոչ մի կերպ չէր կարողանա հասնել Զարդանաշենի, ապա Ավետարանոցի և Սղնախի ճանապարհին, որտեղից Քարինտակ ճանող ճանապարհը ավելի հեշտ է և արագ հասանելի։ Վերին Թաղավարդով անցնող ճանապարհից մինչև Քարինտակ մոտավորապես 18 կմ է։ Ճիշտ այդքան հատված թշնամու զորքը կարողացել է հասնել 2 օրում՝ Թաղավարդից հետո չհանդիպելով ոչ մի արդյունավետ դիմադրության։ Իսկ դիմադրության չի հանդիպել, ինչպես զինվորականներն են ասում, քանի որ անցել են բաց դաշտերով անցնող ճանապարհով՝ վերևից ունենալով ԱԹՍ-ների պաշտպանությունը։

Село Тагавард - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2021
Փշալարերից այս կողմ. Թաղավարդի հայաբնակ մասում անհանգիստ-սպասողական վիճակ է

Թաղավարդի մոտ միակ հատվածն է, որտեղ թուրքական ԱԹՍ-ները չէին կարող պաշտպանել ադրբեջանական զորաջոկատներին, և հենց այդտեղ է, որ թշնամին որևէ կերպ չէր կարողանում ճեղքել հայկական կողմի պաշտպանությունը։

Իսկ այժմ Թաղավարդի հարակից բարձունքում տեղակայված ադրբեջանական զինված ուժերը հսկում են ակտիվ ճանապարհաշինական աշխատանքները։ Կտրել են բարձունքի անտառի հսկա հատված, որպեսզի այնտեղ ճանապարհ կառուցվի դեպի Շուշի։ Այն անցնելու է Սղնախ, Ավետարանոց, Շոշ գյուղերի մոտով, հասնելու է Քարինտակ, ապա մտնելու է Շուշի։ Հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հենց այդ ուղին էին անվանում հաղթանակի ճանապարհ՝ չթաքցնելով, որ այդ հաղթանակն իրենց շատ հեշտ տրվեց։

Լրահոս
0