00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

© Sputnik / Сергей ГунеевПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган
Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Բաժանորդագրվել
Սիրիա, Իրաք, Լիբիա, Կատար, Սուդան, Հյուսիսային Կիպրոս, Սոմալի, Հարավային Կովկաս... և այժմ արդեն՝ Աֆղանստան: Ի՞նչ շահեր է հետապնդում Թուրքիան՝ մնալով Քաբուլում, և արդյո՞ք նա ինքնուրույն է գործում՝ կարդացեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Թուրք զինվորականներն, իհարկե, նախինում էլ էին Աֆղանստանում գտնվում՝ անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում։ Ընդ որում, Անկարան ի սկզբանե դաշնակիցների հետ պայմանավորվել էր, որ իր զինվորականները ռազմական գործողություններին չեն մասնակցի։ Թուրքական պատասխանատվության գոտում էին գտնվում Աֆղանստանի մայրաքաղաքն ու դրա շրջակայքը։ Իսկ արդեն 2006թ․-ին Թուրքիան Աֆղանստանի գավառների վերականգնման թիմ ստեղծեց։

Рекламный щит с фотографиями Биньямина Нетаньяху и Реджепа Тайипа Эрдогана, размещенный на главной улице у муниципалитета Анкары (25 марта 2013). Турция - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Հայկական հարցն ու հրեական լոբբիի քայլը. Էրդողանի և Նեթանյահուի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Իսկ հիմա ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքում թուրքերը համաձայնել են ապահովել Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգությունը։ Պաշտոնական փաստարկն այն է, որ անհրաժեշտ է վերահսկել օդային նավահանգիստը ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանման դեպքում, որն անգամ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո մնում է Աֆղանստանում։

Այն ժամանակից ի վեր, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական գործողություններ սկսեց Իրաքում (2015-ի դեկտեմբերին) և Սիրիայում (2016-ի օգոստոսին), նա կարծես չի կարողանում կանգ առնել՝ ընդլայնելով թուրքական ներկայությունը աշխարհի տարբեր մասերում։ Ասես նրան ինչ-որ ուժ է առաջ մղում․ ինչ-որ տեղ առավել, ինչ-որ տեղ՝ պակաս հաջողությամբ, բայց Թուրքիայի առաջնորդն առայժմ հաստատուն քայլերով իրականացնում է իր ծրագրերը։

Վերլուծաբանները միաձայն հայտարարում են Էրդողանի զավթողական քաղաքականության շարունակման և Օսմանյան կայսրությունը վերստեղծելու ձգտման մասին։  

«Բայրաքթարները» Երուսաղեմում օդ կբարձրանա՞ն, կամ ինչ նպատակ է հետապնդում Նեթանյահուն

Դրա հետ, իհարկե, չես վիճի, բայց հարց է ծագում`  արդյո՞ք Թուրքիան այդքան ինքնուրույն է իր քայլերում։ Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հաճախ է տպավորություն ստեղծվում, որ Արևմուտքը դիտմամբ է Թուրքիային հնարավորինս լայն ձգում։ Նրան սեփական սահմաններից ավելի ու ավելի հեռու են «տանում»՝ ստիպելով ռազմական ստորաբաժանումներ նետել աշխարհի տարբեր կետեր։ Կակած չկա, որ ռեսուրսների այդպիսի ծախսը մի կողմից արտաքին քաղաքական բոնուսներ է բերում, մյուս կողմից՝ ավելացնում է բուն Թուրքիայի խոցելիությունը։

Премьер-министр Никол Пашинян со своими сторонниками во время митинга на площади Республики (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.04.2021
Ընտրազանգվածի «ցավոտ կետերը», կամ արդյո՞ք հայերը պատերազմ են ուզում

Պետք չէ մոռանալ, որ շարունակում է չլուծված մնալ կարևորագույն հարցերից մեկը՝ քրդական հարցը, որը Դամոկլյան սրի պես կախված է թուրքերի գլխին։ Եվ «խորքային պետության» խնդիրն էլ ոչ մի տեղ չի անհետացել, ինչի մասին են վկայում չդադարող զտումներն ու ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով հարյուրավոր մարդկանց ձերբակալությունները։

Իսկ Թուրքիային «գայթակղում» են՝ ցույց տալով նրան այս կամ այն խնդրահարույց երկրում գտնվելու բոլոր օգուտները։ Ուրեմն, ի՞նչ արտոնությունների հույս ունի Անկարան, համաձայնելով պահպանել Աֆղանստանի մայրաքաղաքի օդանվակայանը։

Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին

Թուրքիայի քաղաքական դիվիդենտները

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը դեռևս հունիսին հայտարարել էր, որ «կախված որոշ պայմանների պահպանումից»՝ Անկարան կպահպանի ներկայությունը Աֆղանստանում: Այդ պայմանները, նրա խոսքով, նախատեսում են Թուրքիային «քաղաքական, ֆինանսական և նյութատեխնիկական աջակցության» ցուցաբերում։

Դատելով այն բանից, որ Թուրքիան համաձայնել է կատարել նոր գործառույթը, նրան երաշխավորել են այդ աջակցությունը։

Ամրապնդելով իրենց դիրքերն Աֆղանստանում՝ թուրքական իշխանությունները Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների վրա ազդելու լծակ են ստանում, որտեղ նաև թուրքալեզու պետություններ են գտնվում (որոնք, ի դեպ, ռուսական շահերի գոտում են)։ Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի համար որպես իսլամական աշխարհի առաջնորդ դիրքավորվելու ևս մեկ հնարավորություն է ստեղծվում։

Բացի այդ, համաձայնելով ԱՄՆ-ի այդ առաջարկին, Անկարան փորձում է վերականգնել ձախողված երկխոսությունը թե՛ Վաշինգտոնի, թե՛ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ ։ Այնպես որ, թուրքերի քաղաքական դիվիդենտներն ակնհայտ են։

Բայց դա դեռ ամենը չէ։

Կանխավայելելով խոշոր եկամուտները

Բացի ռազմաքաղաքական արտոնություններից, Անկարան կարող է նաև զուտ ֆինանսական շահույթ ստանալինչը թույլ կտա նրան շտկել վաղուց արդեն խարխլված տնտեսությունը:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.01.2021
Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

ԱՄՆ-ից «փոխանցիկ դրոշն» ընդունելով՝ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կստանա աֆղանական ծաղկուն նարկոթրաֆիկի նկատմամբ վերահսկողության մի մասը։

Դեռևս 90-ականների երկրորդ կեսին իշխանության գալով, «Թալիբան» շարժումն ընդամենը մի քանի տարվա ընթացքում կրկնակի ավելացրեց հերոինի արտադրությունը։ 1999 թ․-ին Աֆղանստանին բաժին էր ընկնում հերոինի համաշխարհային արտադրության շուրջ 80 տոկոսը։

Ճիշտ է, 2000թ․-ի հուլիսին թալիբները, իբրև թե կրոնական նկատառումներից ելնելով, որոշեցին պայքարել թմրանյութերի արտադրության դեմ և արգելեցին կակաչի մշակումը: Ծայրահեղականները ցանկանում էին այդ հաղթաթուղթն օգտագործել միջազգային հանրության հետ բանակցություններում՝ պատժամիջոցները մեղմացնելու համար։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կակաչի արտադրությունը որոշ ժամանակով կտրուկ նվազեց։ Մինչդեռ արդեն 2001 թ.-ի մարտին հայտնի դարձավ, որ Աֆղանստանում կակաչի աճեցման արգելքի սահմանման պահից ափիոնի համաշխարհային գներն աճել են 18 անգամ: Եվ միանգամայն հիմնավորված կասկած ծագեց` արդյո՞ք թալիբները հատուկ չեն կրճատել կակաչի արտադրությունը, որպեսզի բարձրացնեն թմրանյութերի գները: Առավել ևս, որ թմրավաճառությունն այդ ահաբեկչական շարժման եկամուտների կարևորագույն աղբյուրն է։

Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում

Ավելի ուշ գործնականում դադարեցին հետևել արգելքին։ Այո, ցանքերի մի մասը ոչնչացնում էին, բայց հաճախ դա անում էին բերքահավաքից հետո։ Իրավիճակը սրվեց 2001 թ․-ին՝ «Անխորտակելի ազատություն» հակաահաբեկչական գործողությունը սկսելուց հետո, որի արդյունքում թալիբներին հեռացրին իշխանությունից: Ամերիկյան զորքերի ու նրանց դաշնակիցների երկիր մտնելուց հետո տեղի բնակիչներին թույլատրեցին կակաչ աճեցնել։ Հենց այդ ժամանակ էլ Աֆղանստանում սկսեց աճել ափիոնի արտադրությունը։

Ինչպե՞ս են թմրանյութերը դուրս բերվում երկրից։ Երթուղիները տարբեր են, այդ թվում՝ օդային։ Մինչև վերջերս Աֆղանստանի օդանավակայանները վերահսկում էին ամերիկացիները։ Այժմ բեմ է բարձրանում Թուրքիան, որը ստանձնում է Քաբուլի օդանավակայանի «անվտանգության» պահպանությունը։ Հասկանալի է, որ այսուհետ արգելված բեռը մասամբ անցնելու է թուրքերի ձեռքով։ Դա թուրքական իշխանություններին շատ շահույթ է խոստանում։

Եվ չնայած օրերս Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում թալիբները վստահեցրել են, որ երաշխավորում են իշխանության գալու դեպքում կրկին պայքարել թմրանյութերի արտադրության դեմ, դրան դժվար է հավատալ՝ հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և այն հանգամանքը, որ Աֆղանստանը վաղուց արդեն վերածվել է լաբորատորիա-պետության։

Թալիբների արձագանքն ու Էրդողանի ռիսկերը

Քաբուլի օդանավակայանը պահպանելու` թուրքերի «ազնիվ պոռթկումը» թալիբներին ամենևին չի ոգևորել։ Ընդհակառակը՝ նրանք դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը։

Установленный на площади Республики информационный экран (5 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.12.2020
«Տեղացու» համախտանիշ, կամ պառակտումը մեզ կհասցնի ինքնաոչնչացման

Այսպես, Կատարում «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Սուհայլ Շահինը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ուստի թուրք զինվորականները պետք է լքեն Աֆղանստանը՝ 2020 թ․-ի փետրվարին թալիբների և ԱՄՆ-ի միջև ստորագրված պայմանագրի համաձայն: Միևնույն ժամանակ, նա շարժման անունից պատրաստակամություն է հայտնել բարեկամական հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ այն բանից հետո, երբ ապագայում նոր իսլամական կառավարություն կստեղծվի:

Այնպես որ, ապագայում թուրքերի վրա թալիբների հարձակումների հավանականությունը բավականին բարձր է։ Պետք է խոստովանել, որ Էրդողանը, իր ամբողջ հաշվենկատությամբ հանդերձ, պատրաստ է լուրջ ռիսկի գնալ։ Նա շատ լավ հասկանում է, որ ներկայիս «Թալիբանն» ամենևին էլ այն շարժումը չէ, որը իշխանություն ձեռք գցեց անցած դարի վերջին։ Փոխվել է ինչպես էթնիկ կազմը (եթե նախկինում շարժման մեջ հիմնականում փուշտուններն էին, ապա հիմա այնտեղ խիստ բազմազան հանրություն է), այնպես էլ, որն ամենակարևորն է, նպատակները։

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը

20-րդ դարի «Թալիբանի» խնդիրները բուն Աֆղանստանի սահմաններից դուրս չէին գալիս։ Իսկ այսօր ամբողջ կյանքում պատերազմող ու իրենց գոյությունը խաղաղ պայմաններում չպատկերացնող բազմաթիվ դաշտային հրամանատարների հայացքներն ուղղված են երկրի սահմաններից դուրս։ Քաբուլի գրավմամբ և Աֆղանստանում իրենց իշխանության հաստատմամբ նրանց ծրագրերը չեն սահմանափակվում։ Թե հետագայում որ երկրին հարված կհասցվի՝ առայժմ բաց հարց է։ Բայց արդեն լարվել են հարևան բոլոր պետությունները։

Ուստի ԻՊ-ի և «Ալ-Քաիդայի» հետ համագործակցող, ագրեսիվ տրամադրված այդ խմբավորման հարցերը միայնակ լուծելը թուրքերի համար ամենևին հեշտ չի լինի։ Թեև մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել, որ Աֆղանստանում երկար կմնան ոչ միայն թուրք զինվորականները, այլև բրիտանական հատուկ նշանակության զորքերը...

Նույն այդ ժամանակ Հայաստանում

Ամեն դեպքում, «ռետինե» Էրդողանը ավելի ու ավելի լայն է տարածվում, ինքն իրեն դնելով անսպասելի հարվածի վտանգի տակ, որը կհանգեցնի կտրված ջլերի և բաց կոտրվածքների։

Акция протеста женщин и детей Карабаха у представительства ЕС в Армении (26 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.11.2020
Արցախյան վերանվաճում, կամ Հայաստանում հնարավո՞ր է «գերմանական հրաշքի» կրկնություն

Արդյո՞ք Երևանում հետևում են Անկարայի գործողություններին։ Անկասկած։ Արդյո՞ք պատրաստվում են իրավիճակի զագացման տարբեր սցենարների, այդ թվում՝ Էրդողանի հավանական ձախողման դեպքում։ Կասկածում ենք։

Ինչո՞վ են զբաղված մեր առաջնորդները։ Ճիշտ է։ Միմյանց դեմ են պայքարում ու Աստված են կանչում։ Եվ եթե իշխող ուժի ղեկավարը հանրահավաքի ժամանակ գոռում է` մինչև ե՞րբ, Տեր, պիտի մոռանաս ինձ իսպառ, և ենթադրություն է հայտնում, որ Աստված երեսը շրջել է հայերից, ապա ընդդիմության առաջնորդը հարցնում է, թե ինչո՞ւ է Բարձրյալը շարունակ փորձում իրեն։

Ժամանակը չէ՞ արդյոք դադարել միայն սեփական մաշկի մասին մտածել և մեղքը երկնքի վրա գցել։

* «Թալիբան», ԻՊ, «Ալ-Քաիդա»՝ ահաբեկչական կազմակերպություններ, որոնք արգելված են ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում։

Թուրքիան մտադիր չէ կանգ առնել. Սաֆրաստյանն ասել է` ինչ կարող է լինել հաջորդիվ

Լրահոս
0