00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Իսրայելի պահվածքը՝ հրաշալի օրինակ Ադրբեջանի համար
18:08
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСнятые с армянского храма в Шуши кресты и хачкары
Снятые с армянского храма в Шуши кресты и хачкары - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցը Շուշի շարունակում է նոր հարցեր ծնել։ Բաքվում չափազանց ցավագին են արձագանքել այն փաստին, որ եվրոպական մի շարք պետությունների դիվանագետները ցուցադրաբար հրաժարվել են Իլհամ Ալիևի վարչակազմի նախաձեռնությամբ կազմակերպված այցից:

Եթե եվրոպացիների գործողությունները միանգամայն հասկանալի էին, ապա Հունաստանի դեսպանի մասնակցությունը քարոզչական միջոցառմանը շատ տարօրինակ է թվում։ Աթենքում նույնպես շատերին զարմացրել է տեղի ունեցածը։

Ավելի վաղ 46 օտարերկրյա դիվանագետներ ընդունել էին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հրավերը, որը ճանաչողական շրջայց էր կազմակերպել Արցախի՝ անցած տարվա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն այն պետությունների թվում են, որոնց դեսպանները բոյկոտել էին այցը։

Паспорт - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը

Ադրբեջանցի քաղաքագետները Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի այդ քայլը գնահատեցին որպես անհամաձայնության դրսևորում Իլհամ Ալիևի քաղաքականությանը, որը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ լուծված է: Մոսկվայում, Վաշինգտոնում և Փարիզում Ադրբեջանի ինքնիշխանությունն անվիճելի չեն համարում։ Համենայնդեպս, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի կնքվել, և Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ։

Համանախագահ երկրների դեմարշին պաշտոնական Բաքուն հրապարակավ չի արձագանքել։ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարություններ չի արել։ Բայց արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը կոչ է արել «պատժել» դեսպաններին, որոնք համարձակվել են հրաժարվել Շուշի այցելելուց։ Նախկին նախարարը հայտարարել է` պետք է այնպես անել, որ դիվանագետների կյանքը Բաքվում անտանելի դառնա։ «Նրանց պետք է պաշտոնական և հասարակական մեկուսացման ենթարկել», - գրել է Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում:

Կառավարության նախկին անդամն առաջարկում է երեք դեսպանատների յուրօրինակ «շրջափակում» սկսել։ Այդ նույն միջոցները Զուլֆուգարովն առաջարկում էր կիրառել նաև Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգի նկատմամբ, երբ վերջինս այս տարվա մարտին հրաժարվեց Ֆիզուլի, Կուբաթլու և Լաչին այցից, որը կազմակերպել էին իշխանությունները: Բայց ուղիղ ասենք` այդ սպառնալիքները գերմանացիներին չտպավորեցին։ Ենթադրում եմ՝ ռուսներին, ամերիկացիներին ու ֆրանսիացիներին ևս այդպիսի «պատժամիջոցները» չեն վախեցնի։

Բաքվում երեք գերտերությունների դեսպանների դեմարշից առաջացած քարոզչական վնասը փորձում են փոխհատուցել նրանով, որ համաձայնել են Շուշի մեկնել Հայաստանի դաշնակից համարվող մի շարք երկրների դիվանագետներ։ Հակահայկական միջոցառմանը մասնակցել են Հայաստանին բարեկամական պետությունների՝ Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները:

Բայց ամենակարևորը, որն իրենց ակտիվում կարող են գրանցել Ադրբեջանի նախագահի վարչակազմի՝ դեսպանների այցը կազմակերպած աշխատակիցները, պատվիրակության կազմում Հունաստանի դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսի ներկայությունն է։ Շուշի այցելելու նրա համաձայնությունը միանգամայն անսպասելի էր` հաշվի առնելով Աթենքին ու Երևանին կապող դաշնակցային հարաբերությունները, ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործընկերության շրջանակում։

Голубая мечеть, Ереван - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
Տագնապի ազդանշան, կամ ինչով է վտանգավոր տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների իսլամ ընդունելը

Պետք է խոստովանել, որ մինչև վերջերս հույները հավատարիմ էին իրենց դաշնակցային պարտավորություններին։ Հունաստանը գրեթե միակ երկիրն էր, որը ոչ երկիմաստ կերպով աջակցեց Հայաստանին անցած տարի՝ պատերազմի օրերին։ Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն անձամբ այցելեց Երևան՝ այդպիսով իր համերաշխությունը հայտնելով Հայաստանի ժողովրդին։

Ադրբեջանի նախագահն այն ժամանակ բացահայտ թշնամանք դրսևորեց՝ հայտարարելով, որ իր երկիրը «առանց տատանվելու սատարում է և սատարելու է Թուրքիային բոլոր հարցերում, այդ թվում՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածի հարցում»։ Բացատրեմ՝ խոսքը Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի մասին է։ Դիվանագիտական լեզվով նման հայտարարությունը անուղղակի ագրեսիայի ակտ է համարվում։

Սակայն հետաքրքիր է, որ Պիպերիգոսը ոչ միայն չարձագանքեց Ադրբեջանի նախագահի հարձակմանը, այլ նույնիսկ գրեթե ներողություն խնդրեց, որ «Հունաստանի մեղքով» Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը վերջին տարիներին նվազել է։ Դեսպանը սկսեց արդարանալ և խոստացավ ուղղվել։

«Հունաստանում վերջերս փոփոխություններ են եղել, կառավարությունն է փոխվել։ Նոր վարչակազմը ամեն ինչ կանի, որպեսզի Ադրբեջանի հետ կապեր հաստատելու առավել արդյունավետ ուղիներ գտնի։ Նոր կառավարությանը ժամանակ է պետք, որպեսզի Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու հնարավորություն գտնի»,-հայտարարել էր դեսպանը։ Դեռ այն ժամանակ Աթենքում շատերը նկատեցին, որ դեսպանի հետ մի բան այն չէ։ Նրան վիրավորում են, իսկ նա արդարանում է։ Բայց Հունաստանի ԱԳՆ-ում աչք փակեցին դրա վրա։

Այս անգամ դեսպանին ուղղված ավելի շատ հարց կա։ Աթենքի որոշ ԶԼՄ–ներ շտապեցին տեղի ունեցածը հունական դիվանագիտության կոպիտ ձախողում անվանել։ Ահա մի քանի մեջբերում՝ հունական կայքերից։

«Հունաստանի հասարակությունը վրդովված է, որ դեսպան Պիպերիգոսը միացել է ադրբեջանական ռեժիմի կազմակերպած քարոզչական շրջագայությանը», - իր հոդվածում գրում է «Greek City Times»-ի գլխավոր խմբագիր Փոլ Անտոնոպոլուսը՝ արդարացիորեն նշելով, որ «Թուրքիայի կողմից հովանավորվող ներխուժումը Լեռնային Ղարաբաղ սարսափելի ռազմական հանցագործությունների է հանգեցրել»։

Сарсангское водохранилище - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը

Անտոնոպոլուսի գնահատականը լիովին կիսում է «Pontos news»-ի մեկնաբանը։ «2021 թվականի հուլիսի 9-ը պետք է համարել Հունաստանի արտաքին քաղաքականության խայտառակության օր։ Այդ օրը Հունաստանը մասնակցել է Արցախում Ադրբեջանի կառավարության կազմակերպած սադրիչ ֆիեստային՝ տոն կազմակերպելով նրա կատարած հանցագործությունների համար»։ Լրագրողը հարց է բարձրացնում․ «Ինչպե՞ս կարող էր Հունաստանը, որը պարտավոր է եղբայրական հարաբերություններ պահպանել հայ ժողովրդի հետ, մասնակցել նման միջոցառմանը»։

Իր գնահատականներում կտրուկ է նաև Աթենքի «Info gnomon politics»–ում հրապարակված հոդվածի հեղինակը։ Ահա թե ինչ է նա գրում․ «Շուշիում իր ներկայությամբ Հունաստանն օրինականացրեց ադրբեջանցիների և թուրքերի սոսկալի հանցագործությունները օկուպացված Արցախում»։

Մի՞թե մեր դեսպանը մոռացել է, որ հույն ժողովուրդը, ինչպես և հայերը, տուժել է թուրքերի կազմակերպած ցեղասպանության հետևանքով, որ թուրքերն օկուպացրել են հունական տարածքը, ներխուժել են Կիպրոս և կիսել այն, ինչպես ադրբեջանցիներն ու թուրքերն արեցին Արցախում։ Հունաստանը դեմ է պանթյուրքական ծրագրերի իրականացմանը, իսկ Շուշին հենց այն քաղաքն է, որը բռնազավթվել է Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, որը կյանքի է կոչում պանթյուրքիզմի ծրագրերը։ Հետաքրքիր է` ի՞նչ կասեին մեր դիվանագետները, եթե վաղը Հյուսիսային Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն բացվեր․․․»։

Сторонники Партии националистического движения с жестами ультранационалистической, неофашистской организации партии Серых волков (13 декабря 2009). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

Ի դեպ, Հյուսիսային Կիպրոսի դեսպանատան մասին։ Թուրքիան չհաշված՝ Ադրբեջանը միակ պետությունն է աշխարհում, որն անուղղակիորեն ճանաչել է խամաճիկ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»։ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավարության կառավարությունն ու խորհրդարանը օկուպացիոն ռեժիմի հետ պաշտոնական հարաբերություններ են հաստատել։

Միևնույն ժամանակ Հայաստանը ցանկացած հնարավորություն էր օգտագործում բոլոր հնարավոր հարթակներում հունական կղզու հյուսիսային մասի նկատմամբ թուրքերի ոտնձգությունների անօրինականության մասին հայտարարելու համար: Երևանը խիստ հետևողական է եղել Հունաստանի ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանության հարցում։ Հայերը դաշնակցային պարտավորություններն անթերի են կատարել։ Բայց երևում է` Աթենքում ոչ բոլորն են գնահատել դա։ Մի՞թե հույն դիվանագետները պատրաստ են ընդունել, որ իրենց ձեռնտու չէ բարեկամություն անել պարտված երկրի հետ։ Բայց չէ՞ որ մենք պարտվեցինք մեր ու հույների ընդհանուր հակառակորդից։

Ուրեմն ո՞ւր մնացին պարտավորությունները։ Հայաստանի ԱԳՆ-ն Հունաստանի դեսպանից բացատրություն պահանջելու բոլոր հիմքերն ունի։ Հարց է` հունական դիվանագիտությունը կկարողանա՞ համոզիչ պատասխաններ գտնել։

Լրահոս
0