00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն գոհ է․ Ղազանչեցոցի հայկական ծագման հարցում ուղղափառ հոգևորականներ են կասկածում

© Sputnik / Aram NersesyanСобор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах
Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Բաժանորդագրվել
Բաքվի գաղափարախոսների ջանքերը, որոնք ուղղված են Շուշիի քրիստոնեական տաճարների պատմության կեղծմանը, երբեմն հակառակ ազդեցություն են ունենում։

Բաքվի ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի հանրային կապերի բաժնի ղեկավար, քահանա Կոնստանտին Պոմինովը Ղազանչեցոց տաճար այցելելուց հետո ասել է. «Մենք եղել ենք հին եկեղեցում։ Կասկածներ կան, որ դա ուդիների տաճար է»։

Снятые с армянского храма в Шуши кресты и хачкары - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռն արձագանքել է Շուշիում ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հնչեցրած հայտարարություններին: Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու, հոգեշնորհ հայր Շահե Անանյանը Ղազանչեցոց տաճարի «ոչ հայկական լինելու» մասին Շեյխ ուլ Իսլամի պնդումներն անվանել է «կեղծ» և մեղադրել նրան այսպես կոչված աղվանա-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգ ստեղծելու փորձի մեջ: Ի՞նչ է իրականում թաքնված Արցախի քրիստոնեական գլխավոր սրբավայրերի պատկանելությունը կասկածի տակ դնելու` ադրբեջանցի հոգևոր առաջնորդների հերթական փորձի հետևում։

Հիշեցնեմ, որ անցած շաբաթվա վերջին նախագահ Ալիևի վարչակազմն ու Ադրբեջանի մահմեդականների վարչությունը կազմակերպել էին երկրում պաշտոնապես ճանաչված կրոնական դավանանքների ղեկավարների ու ներկայացուցիչների այցն Արցախ։ Պատվիրակության կազմում էին լեռնային ու աշքենազական հրեաների համայնքների ռաբբիները, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բաքվի օրդինարը, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ներկայացուցիչները, Գազիների խորհրդի անդամները, ինչպես նաև ոմն Ռոբերտ Մոբիլի, որին Ադրբեջանում անվանում են «աղվանա-ուդիական քրիստոնեական եկեղեցու առաջնորդ»: Հոգևոր գործիչներին ուղեկցում էր անձամբ Փաշազադեն։

Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները

Շուշիում հյուրերին, իհարկե, տարել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որն ադրբեջանցիներն անվանում են «Ղազանչի»։ Ինչպես հայտնի է` այժմ վերականգնողական աշխատանքների պատրվակով փորձում են փոխել այդ տաճարի տեսքը, որ թաքցնեն դրա հայկական պատկանելությունը։ Այն, որ երկրի քաղաքական ղեկավարությունը հենց նման խնդիր է դրել, ըստ էության, հոգևոր առաջնորդների հետ զրույցում հաստատել է Շուշիի շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։

Сарсангское водохранилище - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը

Պաշտոնական հաղորդագրություններից հետևում է, որ նա հյուրերին ասել է, թե տաճարը, իբր, ամենևին էլ հայկական չէ, ու որ «օկուպացիայի ընթացքում հայկական կողմը փորձել է հայաֆիկացնել տաճարը»: Իսկ հիմա, նրա խոսքով, Մայր տաճարին սկզբնական տեսքն է վերադարձվում, այն իբր, «վերականգնվում է իր պատմական ծագմանը համապատասխան»։

Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության ու երկրի Մուսուլմանների վարչության առաջադրած խնդիրը զարմանալի չեն։ Զարմանալի է միայն այն, որ Շուշի գնացած հոգևոր առաջնորդներից ոմանք գիտակցաբար թույլ տվեցին Բաքվի գաղափարախոսներին իրենց որպես գործիք օգտագործել։ Նրանք հլու-հնազանդ ստանձնել են անշնորհակալ առաքելություն՝ ադրբեջանական քարոզչության, մեղմ ասած, կասկածելի գաղափարների վերահեռարձակման ուղղությամբ։

Սա վերաբերում է առաջին հերթին պատվիրակության կազմում ընդգրկված քրիստոնյա հոգևորականներին։ Այսպես, այցին մասնակցած, ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի առաջնորդ Կոնստանտին Պոմինովը, որը հասարակայնության հետ կապերի բաժինն է ղեկավարում, Ղազանչեցոց եկեղեցի այցելելուց հետո ասել է. «Մենք եղանք հին եկեղեցում: Կասկածներ կան, որ դա ուդիների տաճար է։ Արխիվները կօգնել գլուխ հանել դրանից»։

Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Հաջորդ սադրանքը հոգևորականների այցելությունն էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որն ավելի հայտնի էր որպես Կանաչ Ժամ։ Բանն այն է, որ այդ տաճարը հյուրերին ներկայացրել են որպես ռուս ուղղափառ եկեղեցի, որը «հայաֆիկացվել» է քաղաքի հայկական կառավարման օրոք։ Կանաչ Ժամ տաճարի ծագումը հարցականի տակ դնելն անշնորհակալ գործ է։ Հայ առաքելական եկեղեցու պատկանելության մասին վկայում է դրա մուտքի քարի վրա փորագրված գրությունը` «Կառուցել է Ստեփանոս Հովհաննեսի Բաբայանը՝ ի հիշատակ հանգուցյալ եղբոր՝ Մկրտիչի։ 1847 թվական»։

Премьер-министр Армении Никол Пашинян принял сопредседателей Минской группы ОБСЕ (13 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2021
Միջնորդները դռնից դուրս չեկան, կամ Ալիևը փոխե՞լ է վերաբերմունքը բանակցությունների հարցում

Հատկանշական է, որ Կանաչ ժամ եկեղեցին ուղղափառ է անվանել ոչ միայն Ալլահշուքյուր Փաշազադեն, այլ նաև վերը հիշատակված Կոնստանտին ավագ քահանան։ Կանաչ Ժամ այցելելուց առաջ նա լրագրողներին ասել է. «Իսկ հիմա մենք կգնանք ռուսական ուղղափառ տաճար»։

Եկեղեցում նա ուղղափառ ծեսով պատարագ է մատուցել և, ինչպես հետևում է մամուլի հաղորդագրությունից, եկեղեցուն ռուսերեն աստվածաշունչ է նվիրել։

Հարկ է հիշեցնել, որ Շուշիում ժամանակին իսկապես ուղղափառ եկեղեցի է եղել։ Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է Գումլուխ թաղամասում, 1830-ական թվականներին, ռուս զինվորականների միջոցներով։ Քաղաքի ադրբեջանական կառավարման շրջանում տաճարի շինությունն օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ։ Հետո այն դարձրել են գոմ։ Իսկ 1970-ին ադրբեջանական իշխանության որոշմամբ եկեղեցին հիմնովին ավերվել է և տեղում մշակույթի տուն է կառուցվել։ Կոնստանտին ավագ քահանան չի կարող այս ամենը չիմանալ: Ամենայն հավանականությամբ, նա գիտակցաբար համաձայնել է ադրբեջանական հակահայկական քարոզչության մեխանիզմում «վեցնոցի» դերին։

Բաքվի գաղափարախոսների ջանքերը, որոնք ուղղված են Շուշիի քրիստոնեական տաճարների պատմության կեղծմանը, երբեմն հակառակ ազդեցություն են ունենում։ Այսպես եղավ, օրինակ, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Ալեքսեյ Ժուրավլևի դեպքում, որին Բաքու կատարած այցի ընթացքում կոպտորեն դավաճանեցին։ Sputnik Արմենիան դեռ փետրվարին է գրել այդ մասին։

Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

Խորհրդարանականն ակամայից կուլ է տվել խայծը և, չստուգելով փաստերը, հրապարակավ վերարտադրել է Կանաչ ժամ եկեղեցու ծագման ադրբեջանական տարբերակը։ Պատգամավորն ասել է, թե հայերը ժամանակին իբր «օկուպացրել են» և «հայաֆիկացրել» ռուսական տաճարը։ Հայկական մամուլի և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի օպերատիվ արձագանքը հանգեցրեց այն բանին, որ պարոն Ժուրավլյովը ստիպված եղավ հրապարակավ ներողություն խնդրել և խոստովանել, որ ադրբեջանցիները գիտակցաբար մոլորության մեջ են գցել իրեն՝ դարձնելով իրենց գործիքը:

Президенты Турции и Азербайджана Тайип Эрдоган и Ильхам Алиев на военном параде (10 декабря 2020). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2021
Խախուտ խաղաղություն, կամ ով ինչ շահ է հետապնդում տարածաշրջանային հարթակ ունենալու հարցում

«Ձեր փաստարկները ճիշտ են, իսկ ժամանակագրությունը վկայում է, որ տաճարը միշտ պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Շուշիի միակ ռուս ուղղափառ եկեղեցին իսկապես այլ վայրում է եղել։ Այս կապակցությամբ ցավում եմ նախկինում իմ արած հայտարարությունների համար ու կցանկանայի ներողություն խնդրել»,-ասել է Պետդումայի պատգամավորն ի պատասխան արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի նամակի, որում նա մանրամասն ներկայացրել է Կանաչ Ժամ տաճարի պատմությունը:

Պարոն Ժուրավլյովը իր մեջ իմաստություն և քաջություն գտավ ընդունելու իր սխալը։ Կհամաձայնի՞ արդյոք անել դա Կոնստանտին Պոմինովը:

Ամեն դեպքում, Արցախի քրիստոնյաների մոտ ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդներին ուղղված հարցեր են կուտակվում։ Համայն Ռուսիո պատրիարքն ակնհայտորեն տեղյակ չէ, որ Բաքվի թեմի որոշ սպասավորներ իրենց թույլ են տալիս հրապարակային ելույթներ, որոնք իրենց կարգավիճակում չպետք է թույլ տային, ու այդպիսով վնաս են հասցնում Մոսկվայի ու Էջմիածնի սուրբ աթոռների եղբայրական հարաբերություններին:

Բայց միջեկեղեցական կապերի համար պատասխանատու հիերարխները չպետք է զերծ մնան կատարվածի գնահատականներից։ Եթե այսօր չկանխենք վտանգավոր բանավեճը, ապա դրա հասցրած վնասը վաղը կարող է անդառնալի լինել։

Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

Լրահոս
0