00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի ակնարկը Կիպրոսում. կկարողանա՞ հայկական դիվանագիտությունն օգտագործել իր շանսը

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018).
Президент Турции Реджеп Тайип Эрдоган и президент Азербайджана Ильхам Алиев (справа) на саммите НАТО в Брюсселе (11 июля 2018). - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Բաժանորդագրվել
Էրդողանը հայտարարել է Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության մոտալուտ ճանաչման մասին. արդյո՞ք ի պատասխան հույները կճանաչեն Արցախը։

Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի մայրաքաղաք Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության` պատմության մեջ առաջին պաշտոնական այցը նշանակալի է նախևառաջ նրանով, որ այն, ըստ ամենայնի, կխորհրդանշի Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության պաշտոնական ճանաչման գործընթացի մեկնարկը։ Իսկ ինչ է դա նշանակում Հայաստանի համար` վերլուծում է Sputnik Արմենիայի սյունակագիր Արտյոմ Երկանյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիպրոս` աննախադեպ էր բոլոր առումներով։ Եվ հարցն այն չէ, որ այցը մի ամբողջ շաբաթ տևեց, և ծրագրում հանդիպումներ էին նախատեսված խամաճիկային պետության բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։

Собор Сурб Аменапркич Казанчецоц (Святого Христа Всеспасителя) в Шуши, Карабах - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Բաքուն գոհ է․ Ղազանչեցոցի հայկական ծագման հարցում ուղղափառ հոգևորականներ են կասկածում

Բաքվում պաշտոնապես չեն հաստատում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) անկախության ճանաչման նախապատրաստական աշխատանքները եզրափակիչ փուլում են։ Իլհամ Ալիևի վարչակազմը մինչև վերջերս խուսափում էր հունական կղզու օկուպացված մասի թուրքական խամաճիկային ռեժիմի հետ կապեր զարգացնելու թեմայից։ Ալիևի նախորդները նույնպես ջանում էին անորոշություն պահպանել Հյուսիսային Կիպրոսի ղեկավարների հետ հարաբերություններում։

Ու թեև Բաքուն պաշտոնապես չի ճանաչել ՀԿԹՀ անկախությունը, 1997 թվականին որոշում էր կայացվել մշտական ներկայացուցչություններ բացել միմյանց երկրներում։ 2012 թվականին Ադրբեջանի նախագահը թույլատրեց Բաքվի և ՀԿԹՀ մայրաքաղաք Լեֆկոշայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն բացել, և նույն տարում Ադրբեջանը ճանաչեց Հյուսիսային Կիպրոսի անձնագիրը։ Դեռ մինչ այդ Հյուսիսային Կիպրոսի ժողովրդի պետականության իրավունքի աջակցման բանաձև էր ընդունել Նախիջևանի ինքնավար հանրապետության մեջլիսը։

Նկատելի է, որ Անկարան Բաքվի վրա առանձնակի ճնշում չի գործադրել` նպատակ ունենալով նրան ստիպել պաշտոնապես ճանաչել ՀԿԹՀ անկախությունը։ Թուրքիայի ղեկավարությունը դաշնակիցներին անլուծելի երկընտրանքի առաջ կանգնեցնել չէր ցանկանում, չէ՞ որ Ադրբեջանի կողմից Կիպրոսի թուրքերի ինքնորոշման իրավունքի ճանաչումը կգնահատվեր որպես երկակի ստանդարտների դրսևորում։

Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Սինան Օհանը մի քանի տարի առաջ հայտարարեց, որ Անկարան Բաքվից դեռ չի պահանջում ճանաչել Հյուսիսային Կիպրոսի ինքնիշխանությունը, «սակայն եթե Թուրքիային դա շատ անհրաժեշտ լինի, Ադրբեջանը կգնա այդ քայլին»։

2012 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը «Ջումհուրիեթ» թուրքական թերթին տված հարցազրույցում հայտարարել էր. «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը կախում ունի ղարաբաղյան խնդրից։ Եթե Բաքուն ճանաչի ՀԿԹՀ–ն, Հայաստանի դաշնակիցները հաջորդ օրն արդեն կհայտարարեն Ղարաբաղի ճանաչման մասին» (հավանաբար նկատի են ունեցել Հունաստանն ու Կիպրոսը)։

Сарсангское водохранилище - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Ինչ կլինի, եթե Սարսանգի ջրամբարը չորացնեն. Ադրբեջանը չի թաքցնում շանտաժի քաղաքականությունը

Միևնույն ժամանակ Հասանովը նշել է, որ Ադրբեջանը մեծ ծրագրեր ունի Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ, սակայն «դրանց իրագործումը հնարավոր է միայն ղարաբաղյան հարցը լուծելուց հետո»։ Բաքվում հավանաբար կարծում են, որ 44-օրյա պատերազմի հանգուցալուծումը արմատապես փոխել է իրավիճակը։ Չէ՞ որ Ալիևը շարունակում է պնդել, որ «ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծվել է»։  Իսկ եթե այդպես է, ապա ստացվում է` ժամանակն է սկսել Հասանովի նշած ծրագրերի իրագործումը։

Այդ ծրագրերի քննարկմանն էր նվիրված Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի մեջլիսների արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հատուկ հրավիրված եռակողմ հանդիպումը։ Խորհրդակցությունները կայացել են Անկարայում հուլիսի 15-ին։ Նույն օրը ադրբեջանական օրենսդիրների պատվիրակությունը այցելել է Լեֆկոշա` մասնակցելու թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման 47-րդ տարելիցի հետ կապված պաշտոնական միջոցառումներին։

Ադրբեջանը թույլատրում է ու նույնիսկ շտապեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այցելել իր վերահսկած տարածքներ

Խամաճիկային օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչներն ադրբեջանցի հյուրերին բարձր մակարդակի ընդունելություն են ցուցաբերել։  Ինքնահռչակ պետության վարչապետ Էրսան Սաները այցը պատմական է անվանել և հայտարարել. «Մենք մեկ ազգ ենք, բայց երեք պետություն»։ Չճանաչված հանրապետության կառավարության ղեկավարը իր խորին համոզումնքն է հայտնել, որ Ադրբեջանը մոտ ապագայում կճանաչի Հյուսիսային Կիպրոսը։

«Չեմ կասկածում, որ մեր երկրի միջազգային ճանաչման հետ կապված սպասվող գործընթացներում Ադրբեջանը կմիանա Թուրքիային և կսատարի մեզ», – նշել է նա։

Պաշտոնական հաղորդագրություններից հետևում է, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Միջազգային հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը զրուցակցին վստահեցրել է, որ Բաքուն հետևողականորեն պաշտպանելու է Հյուսիսային Կիպրոսի շահերը միջազգային բոլոր հարթակներում։

Сторонники Партии националистического движения с жестами ультранационалистической, неофашистской организации партии Серых волков (13 декабря 2009). Анкара - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2021
Ինչու Գերմանիայի հայերը չկարողացան հասնել «Գորշ գայլերի» գործունեության արգելքին

«Կիպրոսը ևս մեր հողն է։ Թյուրքական աշխարհում կա Թուրքիա, Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոս։ Թուրքական աշխարհը ոտքի կկանգնի։ Դրա համար պետք է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը միասին լինեն», – ընդգծել է Սեիդովը։

Հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակությունն այցելել է Հյուսիսային Կիպրոս նույն օրերը, երբ այնտեղ այցով եղել է Թուրքիայի նախագահը։ Ի դեպ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարճ աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Սամեդ Սեիդովի հետ։ Եվ դա պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ Կիպրոս մեկնելուց առաջ օդանավակայանում նա լրագրողներին ասել էր, որ հենց թուրք դիվանագետներն են «կազմակերպել Հյուսիսային Կիպրոս Ադրբեջանի պատվիրակության այցը բարձր մակարդակով»։

Հատկանշական է նաև այն, որ Haber Kıbrıs թուրքական թերթի տվյալներով` Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանում իր ելույթի ժամանակ իբրև թե իսկզբանե մտադիր էր շոշափել Ադրբեջանի կառավարության կողմից ՀԿԹՀ–ի սպասվող ճանաչման թեման։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով պարբերականի աղբյուրներին, գրում է, որ Էրդողանը իր ուղերձում նախատեսում էր հինգ նախաձեռնություն առաջ քաշել և «որպես առաջին կետ նշել ՀԿԹՀ –ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության և այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայից հետո կարող է աշխարհում դառնալ առաջին երկիրը, որը ճանաչել է այդ ինքնահռչակ պետությունը»։

Պե՞տք են իրականում Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզները

Սակայն նշված հայտարարությունն այդպես էլ Թուրքիայի նախագահի շուրթերից չհնչեց։ Ադրբեջանցի դիվանագետները հավանաբար տարբերակներ գտան համոզելու իրենց թուրք գործընկերներին չբարձրաձայնել առաջիկա քայլերի մասին։

Թեպետ երբ լրագրողները Էրդողանին հարց ուղղեցին այն մասին, թե ինչ է նա մտածում Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման հնարավորության մասին, նա առանց վարանելու պատասխանել էր. «Այն, որ դա շուտով տեղի կունենա, որևէ կասկած չկա։ Մենք մշտապես քննարկում ենք այդ թեման իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху на ежегодной конференции здравоохранения (27 марта 2018). Тель-Авив - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Իսրայելում իշխանության են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցները

Բայց արդյո՞ք ձեռնտու է Ադրբեջանին Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը, կամ արդյո՞ք Բաքուն պատրաստ է գնալ այդ քայլին միայն նրա համար, որպեսզի գոհացնի Թուրքիային։ Միանգամայն ակնհայտ է, որ կիպրոսցի թուրքերի պետության լեգիտիմացումը որևէ կերպ չի կարող բխել Ադրբեջանի շահերից, քանի որ արդյունքում ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա անկախության հռչակման ևս մեկ ծանրակշիռ նախադեպ առաջ կգա։

Ստացվում է, որ համաձայնելով հարաբերություններ հաստատել ՀԿԹՀ–ի իշխանությունների հետ, Իլհամ Ալիևը գիտակցաբար զոհաբերում է սեփական ժողովրդի շահերը, որպեսզի վճարի Անկարայի առաջ ունեցած պարտքերը նախկինում նրա մատուցած ծառայությունների դիմաց։ Խոսքը նախևառաջ Հայաստանի դեմ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության մասին է։

Կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի պետականությունը ճանաչելու գործընթացն ըստ էության արդեն գործարկվել է և կավարտվի հաշված տարիների ընթացքում։ Ինչպե՞ս դա կարելի է գնահատել Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից։

Որոշակի դասավորվածության պարագայում այդ գործընթացը կարող է մեզ բավական ձեռնտու լինել նախևառաջ երկու պատճառով։

Նախ` ինչպես վերևում ասվեց` Ադրբեջանի կողմից ՀԿԹՀ–ի ճանաչումը կհանգեցնի Արցախի հայերի պետականության իրավունքի օգտին իրավաբանական և քաղաքական փաստարկների ուժեղացմանը։ Երկրորդ` Բաքվի նման քայլերը Հունաստանի և Կիպրոսի կառավարիչներին կստիպեն գիտակցել, թե ով է իրենց բնական դաշնակիցը, այլապես վերջին շրջանում երբեմն կասկածներ են առաջանում դաշնակցային պարտավորություններին հետևելու` հույների ունակության հարցում։

Էրդողանը «գոլ խփեց» իր դարպասին, կամ կարևոր նախադեպ Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Թեպետ վերջին իրադարձությունների լույսի ներքո Հունաստանի դեսպանի Շուշի այցելելու` մեզ համար անսպասելի որոշումը նոր իմաստ է ստանում։ Դատելով ամենից` Հունաստանի ԱԳՆ–ն թույլատրել է իր դիվանագետի մասնակցությունը այդ հակահայկական միջոցառմանը միայն նրա համար, որ Բաքվում չկարողանան հայտարարել, թե հույներն են սադրել իրենց։

Աթենքն ու Նիկոսիան իրենց կողմից փորձել են Բաքվին ավելորդ առիթ չտալ շահարկումների համար։ Բայց Ադրբեջանում ամեն ինչ արեցին նույնիսկ առանց առիթի։ Եվ հիմա Հունաստանի ու Կիպրոսի իշխանությունները լիովին ազատ են իրենց գնահատականներում և գործողություններում։ Աթենքի և Նիկոսիայի արձագանքը Ադրբեջանի անբարյացակամ քայլին, հավանաբար երկար չի սպասեցնի։

«Талышская правда» ռուսալեզու Telegram ալիքն այդ կապակցությամբ գրում է. «Կարո՞ղ է արդյոք Հունաստանը դրանից հետո ճանաչել ԼՂՀ–ն։ Կարող է։ Այդպես էլ կվարվի...»։սկածելի է, իհարկե, որ Աթենքն ի պատասխան Ադրբեջանի թշնամական գործողությունների` պաշտոնապես կճանաչի Արցախի պետականությունն ու Ստեփանակերտի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի։

Ամեն դեպքում` այն, որ Ադրբեջանի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը կարող է նոր հնարավորություններ բացել հայկական դիվանագիտության առաջ և ազդեցության նոր լծակներով զինել նրան։ Հարցն այն է, թե կկարողանա՞ արդյոք հայկական դիվանագիտությունն օգտագործել այդ շանսը։

Միջնորդները դռնից դուրս չեկան, կամ Ալիևը փոխե՞լ է վերաբերմունքը բանակցությունների հարցում

Լրահոս
0