00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3,5 մլրդ ԵՄ-ից Թուրքիային ահաբեկիչներին հովանավորելո՞ւ, թե՞ փախստականներին զսպելու համար

© AP Photo / Ghaith AlsayedПоддерживаемые Турцией сирийские боевики готовятся отправиться на передовую в провинции Идлиб (10 февраля 2020). Сирия
Поддерживаемые Турцией сирийские боевики готовятся отправиться на передовую в провинции Идлиб (10 февраля 2020). Сирия - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Բաժանորդագրվել
Եվրոպական միության առաջնորդները Եվրահանձնաժողովի պետությունների և կառավարությունների ղեկավարներին հանձնարարել են փախստականների հարցով Թուրքիային աջակցելու նոր ծրագիր պատրաստել։

2020 թվականի արցախյան պատերազմի ամենաթեժ պահերին, երբ Թուրքիան անթաքույց կերպով ահաբեկիչների տեղափոխեց Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու, եվրոպական մի շարք երկրներ հանդես եկան հայտարարություններով՝ դատապարտելով հակամարդկային այդ արարքները։ Ֆրանսիայում կազմակերպվեցին բողոքի ակցիաներ, հատուկ հայտարարություններով հանդես եկավ նախագահ Մակրոնը՝ խոսելով այնպիսի երևույթների մասին, որ թվում էր, թե ուր որ է՝ Ֆրանսիան ու Թուրքիան պատերազմ են սկսելու միմյանց դեմ։ Իսկ իրականո՞ւմ։

Учения НАТО - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններ կանցկացվեն. Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են

Իրականում հայտարարություններից ու էժանագին պոպուլիզմից այն կողմ ոչինչ էլ չեղավ։ Ադրբեջանը շարունակեց արգելված զենքերի կիրառումը հայկական դիրքերի ուղղությամբ, Թուրքիան շարունակեց «Բայրաքթար», զորք ու ահաբեկիչ ուղարկել Ադրբեջան, Արևմուտքն էլ շարունակեց բավարարվել հայտարարություններով։ Այսօր՝ պատերազմից ամիսներ անց, Եվրոպան նոր հայտ է ներկայացնում Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացման նոր փուլ տանելու համար։

Եվրոպական միության առաջնորդները Եվրահանձնաժողովի պետությունների և կառավարությունների ղեկավարներին հանձնարարել են փախստականների հարցով Թուրքիային աջակցելու նոր ծրագիր պատրաստել։ Այս մասին հունիսի 26-ին տեղեկացրեց Եվրամիության տեղեկատվական գործակալությունը՝ հպարտությամբ նշելով, որ աստիճանաբար հալվում է Թուրքիայի հետ սառույցը։ Հայտարարության մեջ Եվրամիության երկրները նշեցին Թուրքիային անվերապահ աջակցություն ցույց տալու պատրաստակամության մասին՝ Մերձավոր Արևելքից փախստականներին պատշաճ ուշադրություն դարձնելու համար։

«Եվրախորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ առաջարկներ ներկայացնել նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցով՝ Թուրքիայում սիրիացի փախստականների համար»,-ասվում է ԵՄ տարածած հայտարարության մեջ:

Թուրքիա–Հունաստան նոր սկանդալ է հասունանում. Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Եվրամիությունը դիտարկում է մինչև 2024 թվականը Թուրքիային լրացուցիչ 3,5մլրդ դոլար տրամադրելու հարցը, ինչը սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար տրամադրվող ընդհանուր 5,7 մլրդ դոլարի մի մասն է։ Նշվում է, որ պետք է գնահատել՝ Թուրքիայում մշտական բնակության վայր է գտել 4 մլն սիրիացի փախստական։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган  - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Ի՞նչ շահ է հետապնդում Թուրքիան Աֆղանստանում. պատրա՞ստ է Հայաստանը հնարավոր զարգացումներին

Եվրոպացի պաշտոնյաները չեն քննարկում հարցը, թե ինչի հետևանքով են սիրիացիները զրկվել իրենց տներից ու հայտնվել փախստականի կարգավիճակում։ Եվրոպացիները նաև չեն նշում, որ Թուրքիայում հաստատված 4 մլն սիրիացիների մեծ մասը տեղահանվել է հենց թուրքական զորքի գործողությունների հետևանքով, որոնք ներխուժել են Սիրիայի հյուսիս ու իրականացրել են տարբեր տեսակի ոճրագործություններ ու հանցագործություններ։ Այդ մասին սիրիական պատերազմի տարբեր փուլերում խոսեցին եվրոպական պետությունները, սակայն հետագայում, ըստ շահի, լռեցին կամ փոխեցին իրենց կարծիքը։

Թուրքագետ Անահիտ Վեզիրյանը նշում է, որ Թուրքիայի նկատմամբ եվրոպական երկակի վերաբերմունքը առաջին հերթին քաղաքական նպատակներ ունի, մինչդեռ հաշվի չեն առնում ահաբեկիչներին հովանավորելու թուրքական բազմաթիվ փաստերը․

«ԵՄ-ն աջակցություն է ցույց տալիս Թուրքիային, որ վերջինս թույլ չտա արաբ փախստականներին իր տարածքով հասնել Եվրոպա։ Այսինքն ԵՄ-ն գործում է իր համար կենսական շահերից ելնելով, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան տևական ժամանակ այդ հարցը շահարկում է ԵՄ-ից գումարներ կորզելու համար։ Կան որոշ եվրոպական երկրներ, ինչպես Ֆրանսիան կամ Նիդեռլանդները, որոնց շահերից չի բխում Թուրքիայի հետ բարեկամությունը, բայց Գերմանիան կամ Իտալիան ավելի թուրքամետ քաղաքականություն են վարում»։

Սիրիայի ժողովրդի շրջանում պահպանվում է օբյեկտիվ թշնամանքը Թուրքիայի հանդեպ. Պետրոսյան

Գերմանիայի նման, սակայն, դրական վերաբերմունք է սկսել արտահայտել Ֆրանսիան։ Էմանուել Մակրոնը չի թաքցրել, որ Թուրքիայի հետ պաշտոնական Փարիզն ունի հակասություններ, սակայն հունիսի 26-ի իր հայտարարությունում նշել է, որ լարվածությունը երկու երկրների միջև նվազել է, քանի որ Թուրքիան նահանջել է էսկալացիայից։ Մակրոնը կառուցողական է անվանել Էրդողանի գործողությունները վերջին ամիսներին՝ շեշտելով, որ եվրոպական երկրներն էլ իրենց հերթին զգուշավոր են։ Ասել է թե՝ կարելի է իրագործել մարդկության դեմ հանցագործություն, ագրեսիա կիրառել այլ երկրների նկատմամբ և հետո կառուցողական դիրքով նոր միավորներ վաստակել, ստանալ միլիարդավոր դոլարներ։

Թուրքագետն ասում է՝ ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ անատամ վերաբերմունքն արձակում է Էրդողանի ձեռքերը, և արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի գործողությունները ևս այդպիսի քայլերի հետևանք էին։

Լրահոս
0