00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

© РИА НовостиВ Баку начался суд над россиянином Эдуардом Дубаковым
В Баку начался суд над россиянином Эдуардом Дубаковым - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
Բաժանորդագրվել
Կարելի է միայն ենթադրել` որքան օգտակար տեղեկություններ է հասցրել ադրբեջանական հատուկ ծառայությունների համար փոխանցել կենտրոն ուղարկված գործակալը։

Ադրբեջանական քարոզչությունը ևս մեկ փաստով է զինվել հօգուտ այն լեգենդի, թե Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում վարձկաններ է օգտագործել։ Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը հուլիսի 22-ին մեղադրական վճիռ է կայացրել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով` նրան մեղավոր ճանաչելով Արցախում մարտական գործողություններին մասնակցելու նախապատրաստման մեջ։ Սակայն այս պատմությունը բավական կասկածելի է թվում։ Բավական հիմքեր կան պնդելու, որ իրականում դատապարտված ռուսաստանցին ոչ թե հայ վարձկան է, այլ ադրբեջանցի հետախույզ։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա դատապարտյալների նստարանին հայտնվել։

Паспорт - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2021
Հայկական անձնագրով հեռու չես գնա, կամ երբ չափում են քանակը, ոչ թե որակը

Կուբանի Արմավիր քաղաքում ծնված 24-ամյա Էդուարդ Դուբակովին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 3 հոդվածներով` ահաբեկչություն, մասնակցություն հանցավոր խմբում և սահմանի ապօրինի հատում։ Մեղադրական եզրակացության համաձայն` նա ոչ միայն վարձկան է եղել 44-օրյա արցախյան պատերազմի օրերին, այլև հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքով ահաբեկչություն էր նախապատրաստում Բաքվի կենտրոնում։ Իբրև թե այդ նպատակով նա սույն թվականի հունվարի 14-ին Ստամբուլից ժամանել էր Ադրբեջանի մայրաքաղաք։ Այդ ժամանակ էլ հենց նրան ձերբակալել էին։ Դատախազը պահանջում էր Դուբակովին 11 տարվա ազատազրկման դատապարտել։ Ծանր հանցագործություններով դատավոր Սամիր Ալիևը հաշվի առավ պետության կողմից նշանակած փաստաբանի խնդրանքը, որը հղում էր արել որոշակի «մեղմացուցիչ հանգամանքների»։ Ի վերջո պատիժ է սահմանվել 10 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում` ժամկետի լրանալուց հետո անմիջապես Ադրբեջանից վտարելու պայմանով։ Նշեմ, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և իր նկատմամբ հարուցած գործը շինծու է անվանել։

Մեղադրանքների համար հիմք է հանդիսացել ընդամենը երկու փաստ։ Առաջին` հարցմանն ի պատասխան ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության կողմից տրված տեղեկանքը, որը հաստատում է, որ 2018-2020 թվականներին Էդուարդ Դուբակովն իսկապես մի քանի անգամ եղել է Հայաստանում։

ՊՆ–ն հաստատեց` ադրբեջանական ԱԹՍ-ն փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք, ՀՕՊ–ը կասեցրել է

Երկրորդ հիմքը ամբաստանյալի խոստովանական ցուցմունքներն են։ Նախաքննության ընթացքում նա պատմել էր, որ 2018 թվականի սեպտեմբերին սոցցանցերում VoMА (ՈՄԱ – Ողջ մնալու արվեստը) հայրենասիրական կազմակերպության գործունեության մասին մի տեսանյութ է դիտել։ Համարելով, որ Արցախի ժողովրդի ազատ ապրելու օրինական իրավունքը պաշտպանության կարիք ունի, երիտասարդը, որն ի դեպ հորական կողմից հայկական արմատներ ունի, որոշեց կազմակերպության հետ կապ հաստատել՝ Հայաստանն ու Արցախը զենքով պաշտպանելու անհրաժեշտության դեպքում համապատասխան պատրաստվածություն անցնելու համար։

Դասընթացներ անցնելով՝ նա լեռնային հրաձիգի կարևորագույն հմտություններ ձեռք բերեց։ Երբ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց պատերազմը, Դուբակովը թողեց տունն ու Արցախ մեկնեց, որտեղ Քելբաջարում մասնակցեց երկրորդ նախապատրաստական փուլին, որն անհրաժեշտ էր մարտական գործողություններին անմիջական մասնակցություն ունենալու համար։ Սակայն նրան այդպես էլ կռվել չհաջողվեց, քանի որ իրենց ջոկատին ռազմաճակատ չուղարկեցին։ Այս ամենի մասին տեղեկանում ենք Դուբակովի նախնական ցուցմունքներից, որոնցից նա դատարանում հրաժարվեց, հայտարարելով, որ արձանագրությունը ստորագրել է ճնշման տակ։ Ինչ վերաբերում է նրան մեղսագրվող՝ Բաքվում ահաբեկչություն իրականացնելու փորձին, ապա մեղադրանքի այդ մասը ամբաստանյալն իսկզբանե ամբողջությամբ հերքում էր։

Надпись при въезде в город Аскеран - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Այգեստանի բնակիչը մոլորվել ու անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված

Իսկ հիմա ամենահետաքրքիրը։ Հունիսի 30-ին կայացած դատական նախավերջին նիստի ընթացքում Էդուարդ Դուբակովը հայտարարեց, որ իսկապես բազմիցս եղել է Արցախում և մասնակցում էր VoMA–ի լեռնային հրաձիգների ռազմական դասընթացներին, սակայն ոչ թե հայամետ նկատառումներից ելնելով, այլ կատարելով Ադրբեջանի արտաքին հետախուզության առաջադրանքը, որը նրան հավաքագրել էր Մինսկում պատերազմից երկու տարի առաջ։

«2018 թվականին, երբ Բելառուսում էի, Ադրբեջանի հատուկ ծառայությունները ինձ համագործակցության ներգրավեցին։ Այդ համագործակցության շրջանակում ես առաջադրանքներ էի կատարում, Հայաստան, Արցախ էի մեկնում։ Այս տարվա հունվարին ես ժամանեցի Բաքու դրամական պարգև, ինչպես նաև նոր առաջադրանք ստանալու համար, սակայն ինձ ձերբակալեցին», – հայտարարեց Դուբակովը։

Երասխում Հայաստանի զինված ուժերի կոշտ արձագանքն անսպասելի էր Ադրբեջանի համար. փորձագետ

Այս վարկածը բավական արժանահավատ է թվում։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախաքննությունը որևէ տվյալներ չի ներկայացրել այս տարվա հունվարին Բաքու Դուբակովի այցի իրական առաքելության մասին։ Եթե նա իսկապես Ադրբեջան ժամաներ հայկական հատուկ ծառայությունների առաջադրանքով ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ դատավարության ժամանակ դա ապացուցող փաստեր կներկայացվեին։ Ի դեպ, դատարանը պատիժ է նշանակել՝ գնահատելով Դուբակովի «մեղքի» միայն արցախյան մասը։ Եթե ամբաստանյալը ահաբեկչության նախապատրաստմանն առնչություն ունենար, դատավճիռն ավելի դաժան կլիներ։ Սա նշանակում է, որ նույնիսկ դատավորը լուրջ չի ընդունել ահաբեկչության վերաբերյալ մեղադրանքները։ Դե իսկ եթե Դուբակովը Բաքվի մետրոն պայթեցնելու կամ ջրատարը թունավորելու առաջադրանք չի ունեցել, ինչու է եկել Բաքու, իմանալով, որ այնտեղ խնդիրներ կարող է ունենալ։ Ուրեմն նրան որևէ մեկը հրավիրել է։

Կարելի է միայն ենթադրել` որքան օգտակար տեղեկություններ է հասցրել ադրբեջանական հատուկ ծառայությունների համար փոխանցել կենտրոն ուղարկված գործակալը։ Բայց լրտեսի դերին համաձայնած Դուբակովը սխալ հաշվարկ է արել։ Նա չէր կարող պատկերացնել, որ իրենից ամեն ինչ ստանալուց հետո պատվիրատուները նրան «կոչնչացնեն», ինչպես հաճախ անում են «օգտագործված» գործակալների հետ։ Բաքվում որոշել են, որ տղան դեռ մի փոքր էլ օգուտ կարող է բերել, եթե վերջում նրան հնարավոր լինի որպես հայ վարձկան և ահաբեկիչ ներկայացնել։ Բացի այդ, արդեն իսկ կատարած աշխատանքի համար «հոնորար» վճարելու կարիք չի լինի։

Омбудсмен Арман Татоян принял депутата Европарламента Натали Луазо (20 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Գերիներ, Ադրբեջանի դրոշներ և հայատյացություն. Թաթոյանն ապացույցներ է ներկայացրել Լուազոյին

Եթե Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարությունն իսկապես դատավարություն լիներ, այլ ոչ թե ֆարս, Դուբակովի կողմից սենսացիոն ցուցմունքների հրապարակումից հետո, նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով, գործը պետք է վերադարձվեր լրացուցիչ հետաքննության։ Բայց անսպասելի շրջադարձից վախեցած դատավորը փորձեց հնարավորինս արագ փոխել թեման և շտապեց կայացնել դատավճիռ, որի մեղադրական բնույթն իսկզբանե որևէ մեկի մոտ կասկած չէր հարուցում։

Կարծում եմ, որ հայկական հակահետախուզությունն արդեն պարզել է, թե ում հետ է շփվել Դուբակովը Երևանում և Արցախում գտնվելու օրերին։ Չէ՞ որ չի բացառվում, որ նա Ադրբեջանի միակ գործակալը չէ, որը ներգրավվել է ռազմական կառույցներին մոտ կանգնած կառույցների աշխատանքում՝ գաղտնի տեղեկություններ կորզելու նպատակով։ Հույս ունեմ, որ ՀՀ ԱԱԾ–ն ժամանակի ընթացքում անհրաժեշտ կհամարի այս առիթով մեկնաբանություններ տալ։

Եվ վերջինը. ինչի՞ համար էր այդ ամենը պետք Ադրբեջանին։ Էդուարդ Դուբակովի թեմայով մանիպուլյացիաներ անելով՝ Բաքվի իշխանությունները, կարծում եմ, երկու խնդիր էին փորձում լուծել։ Նախ` ամրապնդել լեգենդն այն մասին, որ հայերը ևս օտարերկրյա վարձկաններ են օգտագործել պատերազմի ժամանակ։ Բեյրութում ծնված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը, որին Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել, այդ առումով քարոզին առանձնակի չօգնեց, քանի որ նա էթնիկ հայ է, այն էլ՝ ՀՀ քաղաքացի։ Իսկ ահա Էդուարդ Դուբակովին շատ ավելի հեշտ է ներկայացնել որպես օտարերկրացի։ Թեև հակառակ արդյունքը ստացվեց։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարությունը, չգիտես ինչու, համոզված էր, որ Դուբակովը չի համարձակվի խոսել դատարանում և պատմել ողջ ճշմարտությունը։ Բայց կարծես թե նրա հետ բավարար չեն աշխատել։

Մանր խուլիգաններ` լրտեսների փոխարեն, կամ ինչպես ԱԱԾ–ն վերածեցին ոստիկանական բաժանմունքի

Երկրորդ խնդիրը, որը փորձում են լուծել ՌԴ քաղաքացուն բանտ ուղարկելով, ոչ պակաս գլոբալ է։ Այդպիսով հող է ստեղծվում Ռուսաստանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար, որը, իհարկե, կփորձի ազատել իր քաղաքացուն՝ գոնե նրա արտահանձնմանը հասնելով։ Այս առումով տեղին են զուգահեռները ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի պատմության հետ, որին, մի շարք իրավապաշտպանների համոզմամբ, նույնպես Բաքվի բանտ են նստեցրել շինծու գործով։ Մոսկվայից հսկայական ջանքեր պահանջվեցին նրան հայրենիք վերադարձնելու համար։ Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ գին է հարկ եղել վճարել դրա համար։

Լրահոս
0