00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:50
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեռավ «հաղթելու ենք»-ի էյֆորիան, կամ ինչու է պատանի հադրութցու բիզնեսը ծանր դրության մեջ

© Sputnik / Aram NersesyanУчастник квеста "Приходи в дом бабушки супер Нране" Борис Ванян
Участник квеста Приходи в дом бабушки супер Нране Борис Ванян - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Բաժանորդագրվել
15-ամյա տղան այս պահին տան միակ աշխատողն է, զինվորական հայրն ու մայրը մշտական աշխատանք են փնտրում, բայց գտնել չի հաջողվում։ 4-հոգանոց ընտանիքն ապրում է վարձով՝ պետությունից որպես աջակցություն ստացած գումարով և Բորիսի փոքրիկ եկամուտով։
Արցախցու համառությունն արյան մեջ է․այսպես կարելի է բնորոշել 15-ամյա Բորիս Վանյանին, որը, չնայած բոլոր դժվարություններին, չի հանձնվում, շարունակում է աշխատել, պայքարել իր փոքրիկ բիզնեսը պահելու համար։
Բորիսի ընտանիքը Հադրութից է, պատերազմի առաջին իսկ օրերից քաղաքը ծանր հրետակոծության էր ենթարկվում։ Բորիսի ծնողները զինվորականներ են. հայրը շտապեց դիրքեր, իսկ ընտանիքը պատսպարվեց տան նկուղում։ Կարճ ժամանակ անց հասկացան՝ ամեն րոպե հրետակոծությունն ավելի ուժգին է դառնում, ուստի մայրը որդիներին՝ 14-ամյա Բորիսին և նրա 3-ամյա եղբորը տարհանեց հարևան գյուղ։
Ես պատրաստ եմ կռվել, ես պատրաստ եմ քեզ ինձանով պահել. փոքրիկ հադրութցու խաղաղության աղոթքը
Այնտեղ էլ ապահով  չէր, մեկ այլ գյուղ տեղափոխվեցին։ Մի քանի օր անց հասան Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Տնից դուրս գալիս իրենց հետ վերցրել էին միայն առաջին անհրաժեշտության իրերը, վստահ էին՝ առավելագույնը մի քանի օրից տուն են վերադառնալու։ Բայց ոչ հարազատ Հադրութը, ոչ էլ իրենց տունն այլևս չտեսան...

Բորիսը մեկ օրում դպրոցականից տան տղամարդ դարձավ

Հադրութի մասին պատմելիս` քչախոս Բորիսի աչքերը փայլում են, հետո տխրությամբ լցվում։ Իր ծննդավայրի գեղեցկությունը ոչ մի տեղ չկա։ Հադրութում Բորիսը բռնցքամարտով էր զբաղվում, հեծանիվ քշում, ընկերների հետ հանդիպում, պատանեկան չարաճճիություններ անում։ Պատերազմը ոչ միայն խլեց նրա ծննդավայրն ու տունը, այլև՝ պատանեկությունը։
Невестка Сусанны Астхик с дочерью Элен - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2021
«Անգամ ոսկեղենը չենք վերցրել...». Գրիգորյանների ընտանիքը 2 անգամ է փախել պատերազմից
Երևանում դպրոցական տղան մեկ օրում մեծացավ, հասկացավ՝ քանի դեռ հայրը դիրքերում է, ընտանիքի տղամարդու պատասխանատվությունն ու բեռն իր ուսերին են մնացել։ Ասում է՝ միշտ էր մտածել՝ մեծանա, իր բիզնեսն ունենա, պարզապես չէր մտածում, որ այսքան շուտ կմեծանա։
Համակարգիչ գնելու համար հավաքած 100 հազար դրամով որոշեց փոքրիկ բիզնես հիմնել՝ տան ծախսերը հոգալու, ընտանիքին օգնելու համար։ Բացեց Open Shop օնլայն խանութը, սկսեց վաճառել հուշանվերներ, ապա ընդլայնեց տեսականին։ Պատերազմի օրերին հայ ազգը միավորվել էր, յուրաքանչյուրը փորձում էր իր ներդրումն ունենալ հաղթանակի համար․այդ օրերին գրեթե բոլորս էինք հավատում, որ հաղթելու ենք։ Երբ պատանի հադրութցու պատմությունը հայտնի դարձավ, հազարավոր մարդիկ սկսեցին օգտվել խանութից։
«Շատ նամակներ էի ստանում, բաներ կային,որ կարող է իրենց պետք չէր, բայց գնում էին, որ օգնեին։ Անգամ գումար էին փոխանցում, որ գնամ նոր ապրանքներ գնեմ, վաճառքի դնեմ»,- պատմում է Բորիսը։
Կարևոր է բուժել Արցախի վերքերը. Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով
Տարբեր արտադրողներ կապ էին հաստատում Բորիսի հետ, վաճառքի համար իրեր անվճար տրամադրում։ Բորիսի ոգևորությանը չափ ու սահման չկար, բիզնեսը զարգանում էր։ Պատերազմի ցավալի պարտությունից հետո հիասթափությունը նաև Բորիսի հազարավոր գնորդների դռները թակեց։ Մեռավ «հաղթելու ենք»-ի էյֆորիան, Բորիսի փոքրիկի բիզնեսն էլ ծանր դրության մեջ հայտնվեց։ Պատերազմի օրերին Բորիսի մայրն էլ արցախյան համեղ թխվածքներ, ժենգյալով հաց էր պատրաստում, վաճառում, դրանց վաճառքն էլ նվազեց։

Պայքարում է բիզնեսի համար, կոմիքսներ ստեղծելու քայլեր անում ու ոչ միայն

Այս տարի Բորիսն ավարտեց 9-րդ դասարանն ու դրանով իր համար դպրոցական ուսման պատմությունը փակվեց։ Ասում է՝ այլևս դպրոցում սովորելու ժամանակ չկա, հիմա ամբողջ էներգիան ծախսում է իր փոքրիկ բիզնեսը նորից ոտքի կանգնեցնելու համար։ Անձամբ է գնում մեծածախ առևտրի կետեր, գնումներ կատարում, հետո էլ գնված ապրանքի առաքումը կազմակերպում։ Խոստովանում է՝ վաճառքներն ավելացնելու համար մարքեթինգային գիտելիքները պակասում են։ Հիմա հաճախում է «Թումո», նկարել է սովորում։
Карине из Гадрута - Sputnik Արմենիա, 1920, 06.01.2021
«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
«Ուզում եմ կոմիքսներ նկարել, մի քանի կոմիքս ունեմ գրած, ուզում եմ դրանք ձևավորել»,- համեստորեն ասում է Բորիսը։ Նաև զարմուհու՝ «Սուպեր Նռանե» ֆանտաստիկ վեպի հեղինակ, գրող Ժասմինի հետ նոր ձեռնարկ են սկսել՝ «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստը: Աշխատանքի բաժանում են արել․ստեղծագործական մասի պատասխանատուն Ժասմինն է, տեխնիկականինը՝ Բորիսը։
«Բորիսն ինձնից 22 օր փոքր է, միասին ենք մեծացել»,- ասում է Ժասմինը։ Ու պարզվում է տարիքային տարբերությունը երբեմն զարմիկների միջև «թեմա» է դառնում, թե ում խոսքը պետք է անցնի՝ մեծինը, թե տղամարդունը։ Կատակում են ու անցնում առաջ․սա հադրութցի պատանիների առաջին մեծ համատեղ նախաձեռնությունն է, Գայի պողոտա 39 հասցեում սենյակը  կահավորել են քվեստին համապատասխան և առաջարկում են 11-14 տարեկան երեխաներին հյուրընկալվել։ Խոստանում են՝ միասին լավ ժամանակ են անցկացնելու, ոչ միայն զվարճանալու են, այլև գիտելիքներն են հարստացնելու։
© Sputnik / Aram NersesyanԵրեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին - Sputnik Արմենիա
1/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
© Sputnik / Aram NersesyanԵրեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին - Sputnik Արմենիա
2/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
© Sputnik / Aram NersesyanԵրեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին - Sputnik Արմենիա
3/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
1/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
2/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
3/3
Երեխաները մասնակցում են «Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն» քվեստին
«Երեխաները պետք է կարողանան հուշումների, հարցերի միջոցով այնպես անել, որ չարագործը չթունավորի ջուրն, ու կարողանան փրկել իրենց հայրենիքը»,- պատմում է Ժասմինը։
© Sputnik / Aram NersesyanУчастник квеста "Приходи в дом бабушки супер Нране" Борис Ванян
Участник квеста Приходи в дом бабушки супер Нране Борис Ванян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Участник квеста "Приходи в дом бабушки супер Нране" Борис Ванян
Բորիս Վանյանը
Առաջիկայի համար համատեղ մեկ այլ նախաձեռնություն են մտածում իրագործել՝ ընթերցողների համար արշավներ։
Ժասմինն ու Բորիսը ոչ մի րոպե հավատը չեն կորցնում՝ մի օր Հադրութում էլի հայկական եռագույնն է բարձրանալու։ Բորիսի մեծ երազանքն է՝ օնլայն խանութի օֆլայն մասնաճյուղ մի օր էլ հարազատ Հադրութում է բացելու։
Լրահոս
0