00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է

© Sputnik / Aram NersesyanНа дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրը հարցադրում է անում` Հայաստանը կորցրե՞լ է Արցախը, թե՞ մեկ ամբողջություն դառնալու հույսը դեռ կարելի է փայփայել։
Դասականից լավ չես ասի։ «Երբ տնից դուրս են բերում վերջին իրերը, տարօրինակ արձագանք է հայտնվում` ձայնդ անդրադառնում է պատերից և հետ գալիս դեպի քեզ։ Միայնակության զրնգոց, դատարկության քամի, կողմնորոշման կորուստ և ազատության նողկալի զգացողություն. ամեն ինչ թույլատրված է, և ամեն ինչի հանդեպ անտարբեր ես, ոչինչ և ոչ ոք չի արձագանքում, բացի սեփական քայլերիդ թույլ հանգավորված ոտնաձայներից»։ (Տատյանա Տոլստայա, «Բրոդսկու հիշատակին». խմբ.)
Улица Московян в Ереване (1954 год) - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Սա Երևանն է, այստեղ ես տանն եմ․ «Ապագա կա՞» հարցին պատասխանում են անցյալի մարդիկ
Երբ Արցախն ըստ էության մեր տնից դուրս բերեցին, ակամայից հուսալքության զգացողություն առաջացավ, որից որևէ օգուտ չկա, բայց ուզում ես իրերն իրենց տեղը վերադարձնել, դասավորել սովորական ձևով, ցրել վատ կանխազգացումներն ու վստահություն ձեռք բերել... Հարց է` կստացվի, թե ոչ։
Երասխում բնակվող մի կին վերջերս դատապարտված ասում էր. «Իսկ ի՞նչ է մեզ պետք` պատերազմ չլինի ու մի կտոր հաց ունենանք։ Ուրիշ բան մեզ պետք չէ»։ Խեղճի մտքով երևի չի էլ անցնում, որ պատերազմ կարող է լինել, բայց հաց, միևնույնն է, չի լինի։
Վերջերս հեռուստացույցով ցույց տվեցին, թե ինչպես են զինվորները քոչարի պարում Արարատի փեշին բազմած Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում։ Անվարժ շարժումներ անելուց հետո տղաները ոտքերն ուժգին դոփում էին գետնին։ Պարը չէր ստացվում։ Որովհետև հաղթանակն էլ չստացվեց, իսկ քոչարին հաղթողների պար է։ Քոչարի հենց այնպես չեն պարում, այլ կոնկրետ առիթով։ Ինչպես Թամանյան դիվիզիայի հայերը 1945 թվականին պարեցին Ռեյխսթագի պատի մոտ կամ Շուշիի գրավումից հետո հաղթած հայերը` Արցախում։
Արցախի շուրջ ծագած անորոշությունը հիշեցնում է ֆանտոմային համախտանիշը, երբ մարմնի մի մասը հեռացված է, բայց մարդը դեռ շարունակում է զգալ այն ու նույնիսկ ցավ է զգում։ Արցախը դեռ Հայաստանի հետ է, բայց այնպես է ցավում, կարծես արդեն չկա։
Хачатур Сукиасян на одной из улиц Еревaна - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպես Խաչատուր Սուքիասյանը փականագործ չդարձավ, Օնասիսն էլ` մատուցող
Առաջին անգամ ցավ զգացինք 2016 թվականի հուլիսին Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակումից հետո կազմակերպած հանրահավաքի ժամանակ, երբ զրնգուն ձայնով մի կին Ազատության հրապարակում գոռաց. «Ղարաբաղցիներ, շուտ ձեր տուն գնացեք Հայաստանից»։ Պարզամիտ ու վայրի առաջարկ էր. իբր թող իրենք իրենց պաշտպանեն, ինչո՞ւ պետք է մեր տղաները արյուն թափեն «նրանց» ազատության համար։ Հրապարակը տարակուսած լռեց։ Կնոջն այլևս չթողեցին մոտենալ խոսափողին։ Այդքան բան։
«Գիտե՞ս` ինչն է ինձ ամենից շատ զարմացնում ու զայրացնում, – այդ ժամանակ ասաց ինձ հադրութցի Ռոբերտ Մութաֆյանը։ – Տե՛ս, ասում են` Արցախը տալը նշանակում է Հայաստանը տալ, որովհետև Արցախից հետո տանկերը Երևանի ուղղությամբ են գալու։ Ստացվում է` մենք բուֆերի պես մի բան ենք, անվտանգության բարձիկ, ոչ թե արյունակից եղբայրներ, մի ժողովուրդ, մի երկիր, որը պետք է պաշտպանել անկախ նրանից`ով և որտեղից կհարձակվի նրա վրա»։
Վերջերս Ռոբերտ Ամիրխանյանի 80–ամյակին նվիրված համերգն էի նայում։ Կոմպոզիտորն Արցախից երաժշտական տաղանդներ էր բերել Երևան, հիանում էր նրանցով, հանդիսատեսը ծափահարում էր, դահլիճում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մենք մի ժողովուրդ ենք, մի երկիր»,– երեխաներին գովելով` հպարտությամբ ասում էր կոմպոզիտորը։
«Մի» երկիր ասվածն արդեն կարծես թե արդիական չէ, բայց չէ՞ որ առանձին, ամեն մեկն իր համար լինելն էլ չի ուրախացնում։ Ինչո՞ւ։ Նախ որովհետև ամոթ է աշխարհի ու հենց մեր առաջ։ Արցախը հայերի համար վաղուց արդեն աշխարհագրական հասկացություն չէ, այլ ապրանքանիշ, խորհրդանիշ։ Մի ժողովուրդ, մի ազգ, նույն ավանդույթներ, մի երգ ու մի «Քարահունջ»։
Արցախցիների մարտական երգը հաճախ էի միացնում թոռնիկներիս համար։ Նրանք Հայաստանում չեն ծնվել, բայց սրտով են զգում` որն է հայկականը։
– Հայկակա՞ն, թե՞ ղարաբաղյան երգ է, – մի անգամ հարցրեց կրտսերը։
– Նույն բանն է, – բացատրեց ավագը։
Եվ հանկարծ. «Սե՛րգո ջան, լավ չես ապրելու...»։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի անմոռանալի արտահայտությունից մինչև թատերական կնոջ` արցախցիներին ուղղված հիմար առաջարկը շատ ժամանակ չէր անցել, և հիմա նորից են հնչում նման արտահայտություններ` ղարաբաղցիները մեզ խանգարում են։ Ոտքը կտրելը քաշ գցելու լավագույն տարբերակը չէ։
Митинг оппозиции на проспекте Баграмяна у здания Национального собрания Армении (25 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2021
Հայերը երկընտրանքի առաջ են` փախչե՞լ երկրից, թե՞ գնալ իրենց հերոսների հետևից
Միևնույն ժամանակ չեն պակասել խնդիրները։ Թարմ լուրերից։
«Վանաձոր–Բագրատաշեն մայրուղին վերանորոգող շինարարները փակել են ճանապարհը` պահանջելով վճարել 7 ամսվա աշխատավարձը»։
«Երևանի կենդանաբանական այգում կրկին լարված իրավիճակ է։ Երևանի փոխքաղաքապետը ոստիկանների ուղեկցությամբ այցելեց մայրաքաղաքի կենդանաբանական այգի և ներկայացրեց հաստատության տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին։ Որպես բողոքի նշան կենդանաբանական այգու աշխատակիցների մի մասը լքեց միջոցառումը»։
«Օգոստոսի 11-ի առավոտյան նիստի ժամանակ հրմշտոց սկսվեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամների միջև։ Խոսնակ Ալեն Սիմոնյանը ստիպված էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին և ընդհատել նիստը»։
Հուսանք` շինարարներին կվճարեն, Երևանի կենդանաբանական այգում բորբոքված կրքերն այսպես թե այնպես կմարեն, պատգամավորները, կարծում ենք, կհանգստանան ու վերջապես գործ կանեն, ցանկալի կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն էլ չգնար ռուս թագավոր Նիկոլայ Երկրորդի ճանապարհով, որի մասին ասում էին. «Ներկայացված է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանի երկրում հեղափոխական իրավիճակ ստեղծելու համար։ Երբ դժվար է Երևանի համար, դժվար է նաև Ստեփանակերտի համար, բայց երբ կողքիդ յուրայիններ են, դժվարություններն ավելի հեշտ են հաղթահարվում։
... Աշնանը պատրաստվում էի Արցախ տանել մոսկվացի թոռներիս։ Հիմա արդեն չեմ տանի. ստուգումներ ճանապարհներին, սահմանապահ ջոկատներ, ժամանակ առ ժամանակ հնչող կրակոցներ։ Չեն հասկանա` ինչու է այդպես։
Սպասենք լավ ժամանակներին։
Լրահոս
0