00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Պատերազմից հետո տեղս չէի գտնում». ինչպես 22-ամյա Անին որոշեց Փարիզից տեղափոխվել Երևան

© Sputnik / Asatur YesayantsПереехавшая из Парижа в Ереван Ани Авакян в "Центре обеспечения здоровья и ухода пожилых людей"
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в Центре обеспечения здоровья и ухода пожилых людей - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվել
Ավագյան Անին ծնվել ու մեծացել է Փարիզում։ Փոքր տարիքից արձակուրդներին ընտանիքով Հայաստան հաճախելու ժամանակ երազել է երկար ժամանակով տեղափոխվել այստեղ։ Այս տարի Անին «Դեպի Հայք» ծրագրի շնորհիվ տեղափոխվել է Երևան և ծրագրում է այստեղ ապրել առնվազն մեկ տարի։
Փայտե սեղանին տարբեր գույների ներկեր ու մատիտներ են։ Սեղանի շուրջը նույնպես «բազմազան է». շուրջը նստած են չորս տատիկներ և երեք երիտասարդ աղջիկներ։ Տարիքով կանայք ներկում են թղթերը, երիտասարդները` մեկնաբանում ու օգնում նրանց. արտ–թերապիայի սեանս է։ Հատկապես ակտիվ է աղջնակներից մեկը և անընդհատ զրուցում է տատիկների հետ։ Ուշադիր ականջը կարող է թեթև առոգանություն նկատել նրա հայերենում. Անին ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, երկու ամիս է, ինչ Հայաստանում է։ Այստեղ էլ` Երևանում գտնվող Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնում, կամավոր է, որպես հոգեբան աշխատում է տարեցների հետ։
© Sputnik / Asatur Yesayants"Центр обеспечения здоровья и ухода пожилых людей" в Ереване
Центр обеспечения здоровья и ухода пожилых людей в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Центр обеспечения здоровья и ухода пожилых людей" в Ереване
Անի Ավագյանը Տարեցների կենտրոնում
«22 տարեկան եմ, ու կյանքիս մեծ մասը մեր տանը նույն կռիվն է եղել` ես ուզել եմ, որ գնանք, Հայաստանում ապրենք։ Ծնողներս էլ ասել են` կմեծանաս, ինքդ կգնաս։ Ես էլ մեծացել, եկել եմ», – ծիծաղելով ասում է Անին։
Անիի ծնողները ծնվել են Հայաստանում, Անիի տարիքին են եղել, երբ տեղափոխվել են Փարիզ։ Այժմ կայացել են, աշխատանք ձեռք բերել և իրենց երկու երեխաների` դստեր և որդու համար հնարավորինս ապահով կյանք ստեղծել Ֆրանսիայում։ Բացի այդ, մշտապես ամուր են պահել կապը հայրենիքի հետ, տանը հայերեն են խոսել, գրեթե ամեն ամառ այցելել են Հայաստան։ Դա էլ քիչ համարելով` խրախուսել են, որ դուստրը ոչ միայն հայերեն խոսի, այլև գրի ու կարդա։
«Սկզբում ֆրանսիական դպրոց էի գնում, բայց երբ 12 տարեկան էի, տեղափոխվեցի հայկական դպրոց։ Դպրոցը պետական է, ամեն մարդ կարող է հաճախել, ուղղակի շաբաթը չորս ժամ մենք հայերենի դասերն էինք ունենում։ Սկզբում ինձ տարան սկսնակների դասարան, բայց ես ընդամենը երկու ամսում գրել–կարդալ սովորեցի ու էլի տեղափոխվեցի հասակակիցներիս հետ նույն դասարան։ Տանը մամաս էր ինձ օգնում. ծնողներս շատ էին ուզում, որ ես հայերեն լավ իմանամ», – պատմում է Անին։
© Sputnik / Asatur YesayantsПереехавшая из Парижа в Ереван Ани Авакян в "Центре обеспечения здоровья и ухода пожилых людей"
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в Центре обеспечения здоровья и ухода пожилых людей - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в "Центре обеспечения здоровья и ухода пожилых людей"
Անի Ավագյան
Տարիներ շարունակ Անին մտածել է երկար ժամանակով Հայաստան տեղափոխվելու մասին։ Մտադրությունն իրագործվել է իրար հաջորդած մի քանի իրադարձությունների հետևանքով։
«Դպրոցից հետո ես Փարիզում համալսարան ընդունվեցի, սկսեցի հոգեբանություն սովորել։ Նպատակ էի դրել` ուսումս ավարտել, լավ մասնագետ դառնալ ու տեղափոխվել Հայաստան աշխատելու։ Վերջին կուրսում էի, երբ Արցախում պատերազմ սկսվեց… Դա շատ փոխեց ինձ, ես արդեն բացարձակ տեղս չէի գտնում Ֆրանսիայում, ուզում էի շուտ Հայաստան գալ… Միաժամանակ բացահայտեցի «Birthright Armenia» («Դեպի Հայք») ծրագիրը։ Սկսեցի թղթերս հավաքել, հունվարին դիմեցի ծրագրին ու անցա, հետո էլ սկսեցի դասերից հետո աշխատել, գումարի դիմաց երեխաներին դայակություն անել, որ Հայաստանում ապրելու համար գումար հավաքեմ», – ասում է Անին։
«Դեպի Հայք» ծրագիրը սփյուռքահայ երիտասարդներին առաջարկում է ապրել ու կամավորություն անել Հայաստանում` փոխհատուցելով ճանապարհածախսը և աջակցելով այստեղ հարմարվելու հարցերում։ Անին եկած–չեկած հարմարվեց։
«Ասում են` Փարիզը աշխարհի ամենագեղեցիկ քաղաքն է, դու էլ էդ քաղաքը թողել–եկել ես։ Բայց ինձ համար ամենագեղեցիկ քաղաքը Երևանն է, ամենագեղեցիկ վայրը` Հայաստանը։ Ես ինձ իմ տեղում եմ զգում, գիտեմ, որ սա է ճիշտը` այս պահին այստեղ լինել։ Հայաստանում շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ, բայց անգամ երբ մենակ եմ, ասենք` քայլում եմ փողոցով, ինձ մենակ չեմ զգում։ Միայն էն միտքը, որ շուրջդ հայեր են, զգացողություն է առաջացնում, որ բոլորը իմ բարեկամներն են», – ժպիտով պատմում է Անին։
© Photo : Photo Atelier Marashlyan, provided by Ani AvagyanПереехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян
Անի Ավագյան
Ծնողները սկզբում թերահավատորեն են վերաբերվել Անիի խոսքերին, թե ինքը Հայաստան է տեղափոխվում։ Բայց երբ տեսել են, որ գումար է աշխատում, հասկացել են` դուստրը լուրջ է տրամադրված։
«Գիտեմ, որ հիմա տխրում են առանց ինձ, տունը դատարկվել է, բայց նաև ասել են ինձ, որ ես իրենց հպարտությունն եմ։ Անգամ պապաս, որ շատ չի արտահայտվում, ասել է, որ շատ հպարտ է իմ որոշման համար։ Իրենց բարեկամների, ընկերների հետ խոսելիս պատմում են` ես այստեղ ինչ եմ անում, ու էդ իրենց հպարտությունը մեծ բան է ինձ համար», – պատմում է Անին։
«Դեպի Հայք» ծրագիրը սփյուռքահայերին առաջարկում է հյուրընկալ ընտանիքների հետ մնալ։ Բայց Անին, քանի որ Երևանում ապրող տատիկ–պապիկ ունի, իրենց հետ է ապրում։
Село Мадан в Лорийской области - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ
«Մեր տունը Մալաթիա–Սեբաստիայում է։ Ու ես էնքան եմ սիրում մեր թաղամասի ջերմությունը։ Որ առավոտը ելնում ես, իսկ հարևաններն արդեն կոֆե են խմում պադյեզդում… Երևի հենց էդ մանրուքներն եմ միշտ փնտրել ու էստեղ վերջապես գտել եմ», – ասում է Անին։
Նա առնվազն մեկ տարի մնալու է Հայաստանում։ Մեկ տարին «Դեպի Հայք» ծրագրի կամավորի առավելագույն ժամանակն է։
«Մի տարին էնքան երկար է, որ չեմ կարող ասել` ինչ կլինի։ Շատ կուզեմ մնալ, էստեղ որպես հոգեբան աշխատել։ Բայց գուցե գնամ, մագիստրատուրայում էլ սովորեմ, նոր գամ` 5 տարի, 10 տարի հետո։ Ամեն դեպքում վերջնական նպատակս Հայաստանում ապրելն ու աշխատելն է։ Ես ինձ դժվարությամբ եմ պատկերացնում Ֆրանսիայում հոգեբան աշխատելիս։ Մենք մեր տանը միշտ հայի պես ենք եղել, ու ֆրանսիացու մտածելակերպը ինձ համար օտար է, ես պետք է իմ վրա շատ աշխատեմ, որ տեղի մարդկանց հետ աշխատեմ։ Իսկ Հայաստանում, կարծում եմ, ավելի ճիշտ կկարողանամ հասկանալ մարդկանց», – նշում է Անին։
Երևանում նա երկու վայրում է կամավոր աշխատում`Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնում և «Մարաշլյան» ֆոտո ատելիեում։
© Photo : Photo Atelier Marashlyan, provided by Ani AvagyanПереехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в фото ателье Марашлян
Անի Ավագյան
«Birthright-ում մեզ տարբեր տեղերում կամավորության հնարավորություն են տալիս։ Իմ նախնական նպատակը պատերազմի հետևանքով տուժած զինծառայողների և ընտանիքների հետ աշխատելն էր։ Բայց ինձ ասացին, որ շատ ծանր կլինի ինձ համար, ու ես համաձայնեցի այլ տեղ իմ հոգեբանական փորձը կիրառել։ Ինձ պատմեցին տարեցների այս կենտրոնի մասին, եկա, ծանոթացա ու շատ հավանեցի։ Ես իմ տատիկին էի միշտ ասում, որ ինչու Հայաստանում նման կենտրոն չկա մեծ մարդկանց համար, որ ոչ թե ծերանոց լինի, ալ տեղ, որ գան, զրուցեն, զբաղվեն, իրենց հետ հոգեբաններ աշխատեն։ Ֆրանսիայում շատ են նման տեղերը, իմ պապայի հորեղբոր կինն էլ է նման տեղ գնում», – պատմում է Անին։
Տարեցների առողջության և խնամքի ապահովման կենտրոնի (որի մասին մենք Sputnik Արմենիայում արդեն գրել ենք) փոխտնօրեն Լիլիթ Մուրադյանն ասում է` Անին միանգամից մի քանի ուղղությամբ է օգնում կենտրոնին։
«Նախ` նա հոգեբանություն է սովորել Փարիզում, և մեր աշխատակից հոգեբանների հետ նրանք փորձի փոխանակություն են անում, միասին ծրագրեր մշակում, իրարից սովորում։ Հետո` մոտիկից տեսնելով Փարիզի նմանատիպ կենտրոնները` պատկերացնում է` մեր աշխատանքները ինչպես պետք է զարգանան։ Տարեցների հետ շատ տաք է շփվում, նրանց այստեղ բոլորս շատ–շատ ենք սիրում», – ասում է Լիլիթը։
Անին կենտրոնում զբաղվում է տարեցների հետ արտ–թերապիայով, հոգեբանական և հիշողության խաղերով, ինչպես նաև ամենակարևոր բաներից մեկով` պարզապես զրուցելով։
«Լինում է, որ իրենց ընտանիքից, կյանքից են պատմում, ու մենք նստում, զրուցում ենք։ Էդ շատ կարևոր է, որ մեկը կա ու իրենց լսում է, որին հետաքրքրում է իրենց պատմածը։ Որ մեծանում ես, շփման, հասկացվածության պակաս շատ ես զգում։ Ես իրենց հետ փորձում եմ միջին գիծ պահել` չմոռանալով, որ հոգեբան եմ ու պետք է էթիկապես սահմաններ չանցնեմ, բայցև հարազատ տատիկ–պապիկիս պես եմ վերաբերվում ու սիրում իրենց», – պատմում է Անին իր գործից։
© Sputnik / Asatur YesayantsПереехавшая из Парижа в Ереван Ани Авакян в "Центре обеспечения здоровья и ухода пожилых людей"
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в Центре обеспечения здоровья и ухода пожилых людей - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Переехавшая из Парижа в Ереван Ани Авакян в "Центре обеспечения здоровья и ухода пожилых людей"
Անի Ավագյանը Տարեցների կենտրոնում
Տարեցների կենտրոնից հետո այսօր նա գնալու է «Դեպի Հայքի» գրասենյակ` այլ սփյուռքահայ կամավորների հետ հանդիպելու, մոտակա ծրագրերը և Հայաստանում կյանքը քննարկելու համար։
Вагинак Карапетян и Эмма Петросян в парке для горных велосипедов в Ванадзоре - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2021
Ամեն ինչ՝ հեծանվորդների համար. երևանցի ամուսինների վանաձորյան նախագիծը
«Ինձ համար մենակ Հայաստանում արթնանալը, փողոցներով քայլելը, ավտոբուս նստել–իջնելն արդեն ուրախություն է։ Իսկ որ շատ լավ մարդիկ են կողքս ամենուր, էլ ավելի է ուրախացնում ինձ։ Ես իմ կյանքը Հայաստանից դուրս արդեն չեմ պատկերացնում», – ժպտում է Անին։
«Դեպի Հայք» հիմնադրամը (Birthright Armenia) սփյուռքահայ երիտասարդներին առաջարկում է ապրել և կամավորություն անել Հայաստանում` փոխհատուցելով ճանապարհածախսը, ապահովելով հյուրընկալ ընտանիքների մոտ օթևանում, կամավորության հնարավորություն տարբեր ոլորտների կազմակերպություններում, ամսական թոշակ, հայերեն լեզվի դասընթացներ և ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրերում։ Ծրագիրը գործում է 2003-ից, մինչ օրս եղել է 2087 շրջանավարտ 56 երկրից, այս պահին ծրագրով Հայաստանում են 87 հոգի։
Լրահոս
0