00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը

© PanoramioГора Немрут. Армянское нагорье (нынешняя территория Турции)
Гора Немрут. Армянское нагорье (нынешняя территория Турции) - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
Հայկական լեռնաշխարհի գաղտնիքները, որոնցից շատերը թաքնված են ջրի տակ, կբացահայտեն ապագա պատմաբաններն ու հնագետները:
Շատերն են լսել Հայկական լեռնաշխարհի հարավ–արևմտյան կողմում, Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող հնագույն Պորտասար կամ Գյոբեքլի թեփե վանական համալիրի մասին։ Այն համարվում է մարդկության առաջին, ամենահին վանական համալիրը, որը 12 հազար տարեկան է։ Գտնվում է հնագույն Էդեսա (ներկայիս` Շանլիուրֆա) քաղաքի մերձակայքում ու արդեն իսկ քաղաքակրթության սկզբնավորման խորհրդանիշ է դարձել։
Гора Арарат - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ի՞նչ գտան չինացիները Արարատ լեռան վրա
Դա տեղի ունեցավ անցած դարի վերջից այնտեղ պեղումներ իրականացնող և 21-րդ դարի հնագիտության ամենամեծ հայտնագործությունը կատարած ականավոր գերմանացի հնագետ, պրոֆեսոր Կլաուս Պետեր Շմիդտի (1953-2014 թթ.) աշխատանքների շնորհիվ։
Սակայն քչերը գիտեն, որ Գյոբեքլի թեփեն «եղբայր» ունի, թող որ ոչ այդքան հայտնի, բայց ավելի առեղծվածային։ Թուրքերեն նրա անվանումը Նորսուն թեփե (Նորշունթեփե) է
Նորսուն թեփեն գտնվում է Պորտասարից 150 կմ դեպի հյուսիս։ Նրա հայկական անվանումը մեզ չի հասել։ Ընդհանրապես նման օբյեկտները, ինչպես բլուրներն ու թմբերն են, հին քարտեզների վրա հաճախ չեն նշվում։ Մասնագետներն ասում են, որ ի տարբերություն քաղաքների, գյուղերի, լեռների կամ գետերի, դրանց հին անվանումները կարող են հիշել միայն տեղացիները։
Նորսուն թեփե հին բնակավայրը, որի մասին քիչ բան է հայտնի, գտնվել է Եփրատի վերին ավազանի Քեբան շրջանի բլրի վրա` Էլյազիգ (Խարբերդ) քաղաքից մոտավորապես 25 կմ հեռավորության վրա։ Համացանցում ռուսերեն շատ քիչ տեղեկություն կա նրա մասին, ինչ էլ կա` բավական հետաքրքրաշարժ բնույթ է կրում. այն մասին, որ բուն բլուրը ջրի տակ է անցել, ջրամբարի կառուցման ժամանակ։ Փորձենք պարզել, թե ինչ է նրա մասին ընդհանրապես հայտնի։
Նա արգելեց թուրքերին ֆես դնել, կամ Մուստաֆա Քեմալի ո՞ր խոսքերը չպետք է անտեսեն հայերը
Բլրի գագաթին 500-300 մ հատված կար, որի ներսում հնագետները հնագույն բնակավայրի հետքեր են հայտնաբերել։
Նորսուն թեփեում պեղումները իրականացվել են 1968-1974 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Գերմանիայի հնագիտական ինստիտուտի հնագետների կողմից՝ Հայդելբերգի համալսարանի նախապատմական և հնագույն դարաշրջանի պրոֆեսոր Գերալդ Հաուպտմանի (1936 – 2018) գլխավորությամբ։ Հայտնաբերված բնակավայրը հողաշերտով էր ծածկվել, որն իր հերթին տարբեր դարաշրջանների մի քանի տասնյակ շերտ ուներ։ Սա նշանակում է, որ այս տարածքը խիտ բնակեցված է եղել ուշ էնեոլիթից մինչև երկաթի դարաշրջան։ Պետք է ասել, որ նույնիսկ այս կարճ տեղեկությունը բավական տպավորիչ է։ Եթե համեմատենք մեզ հայտնի բոլոր հուշարձանների հետ, ապա դարաշրջանի առումով ստացվում է Էրեբունու, Կարմիր բլուրի կամ Շենգավիթի հետ միասին Արգիշտիխինիլիի և նույնիսկ Արենիի և Մեծամորի (էնեոլիթ) նման, իսկ ահա նեոլիթին նրա թվագրումը չի հասել, հավանաբար, այն պատճառով, որ ուսումնասիրությունները դադարեցվել էին։ Սա ակներև ցույց է տալիս հազարամյակների ընթացքում հին հայկական քաղաքակրթության մշակույթների շարունակականությունը:
На дороге из Степанакерта в Шуши установлен КПП российских миротворцев (13 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
70-ականներին աշխատանքները տարվում էին հնագիտական հուշարձանների ուսումնասիրման և փաստագրման փրկարարական նախագծի շրջանակներում, հուշարձաններ, որոնք շուտով պետք է ջրի տակ անցնեին Քեբանի ամբարտակի կառուցման արդյունքում։ Պեղումներն ընթանումէին 4 տարածքներում. արևմտյան լանջին, այսպես կոչված «միջնաբերդի» (բառացի` վերին քաղաք) հատվածում, հարավային պատշգամբաձև շինվածքում և ստորին դաշտերում։
Մինչ ջրի տակ անցնելը Նորսուն թեփեն գտնվել է Ալտինովի հարթավայրում, Եփրատի կարևորագույն վտակի` Մուրատ (Արածանի) գետի վտակի մոտ։
Այժմ հին բլուրը մեծ հաշվով ջրի տակ է անցել Քեբանի ամբարտակի ստեղծած ջրամբարի հետևանքով։ Միայն գագաթն է դեռևս գտնվում ջրի մակարդակից վերև։ Այդ հատվածը բաղկացած է կենտրոնական բլրից կամ 35 մետր բարձրություն ունեցող 140х100 մ «միջնաբերդից», ինչը նրան այս շրջանում ամենաբարձր բլուրն է դարձնում։ Կենտրոնական բլուրը շրջապատված է 800х600 մետր մակերես զբաղեցնող ստորին պատշգամբաձև շինվածքներով։

Բնակավայրի պատմությունը

50 տարի առաջ թվագրումներն այլ էին, հեռու չէին գնում։ 20-րդ դարի վերջից սկսեց պարզվել, որ շինություններից շատերն ավելի հին են։ Իսկ այն ժամանակ եկել էին այն եզրակացության, որ Նորսուն թեփեն բնակեցվել էր էնեոլիթից (պղնձի դար) մինչև երկաթի դար։ Հնագետները շերտերի 40 տարբեր մակարդակներ են որոշել, սկսած 5-րդ հազարամյակից մինչև մեր թվարկություն և վերջացրած մ.թ.ա. մոտավորապես 600 թվականով։ Այդ շերտերը ցույց էին տալիս հին մշակույթների գոյության ժամանակաշրջանը և գրեթե լիովին համընկնում էին մոտակա Արսլանթեփե հնագույն քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերված մշակութային շերտերի հետ։ Նրա անվանումը թուրքերեն նշանակում է «Առյուծի բլուր»։
Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները
Կուր-Արաքսյան հին մշակույթի (մ.թ.ա. 4000-2200 թթ.) այս բնակավայրը գտնվում է Մալաթիա քաղաքի մոտ` համանուն հարևան շրջանում։ Սա նշանակում է, որ բոլոր այս հուշարձանները պատկանել են այն նույն մշակույթին, ինչ դեռևս 1936-1938 թվականներին Եվգենի Բայբուրթյանի ղեկավարած արշավախմբի կողմից Երևանում պեղած Շենգավիթի մշակույթի (որը պատկանել է Կուր-Արաքսյան մշակույթին) շինություններն են։ Շենգավիթը բրոնզե դարի սկզբի բնակավայր է, թվագրվում է մ.թ.ա. V—III հազարամյակներով։ Այսինքն Նորսուն թեփեն, ինչպես և Արսլանթեփեն, և մի շարք այլ բնակավայրեր, ոչ միայն Շենգավիթի հասակակիցներն են, այլև բոլորը նույն հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներն են։
Նորսուն թեփեի բնակեցումը գիտնականները 3 ժամանակաշրջանի են բաժանել։ Ամենահին I փուլը վերաբերվել է միջին էնեոլիթին և ներառել ուբեյդյան տիպի խեցեղեն։ Ուբեյդի մշակույթը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ հազարամյակի և 4-րդ հազարամյակի սկզբով։ II փուլը ուշ էնեոլիթն էր, և նրա վերջին մակարդակներում ավելի բարդ ճարտարապետություն էր հայտնվել։ Այդ ժամանակաշրջանում պղնձի արտադրություն էր գործում։ Էնեոլիթի վերջի շրջանի բնակիչները ապրում էին իրենց կողմից կառուցած փոքր մեկ սենյականոց տներում։ Տարբեր մակարդակի ռադիոածխածնային թվագրումները թույլ են տվել թվագրել դրանք մ.թ.ա. 4300–3800 թվականներով։
Ընդմիջումից հետո, որի պատճառներն անհայտ են, Նորսուն թեփեն կրկին բնակեցվեց վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում։ Այդ շրջանում տեղանքը շրջապատվել է քարի հիմքի վրա կառուցված քաղաքային հում աղյուսե պատով։ Կան պղնձի արտադրության վկայություններ, բացի այդ, 6-րդ շերտում ինչ–որ պալատ կամ մեծ կենտրոնական շենք է հայտնվում, որը կարող էր թագավորի կամ իշխանի նստավայր լինել։ Այս գտածոներից ելնելով գիտնականները ենթադրում են, որ նման բնակավայրերը ինքնիշխան քաղաք-պետություններ էին։ Թեև չի բացառվում, որ դրանք կարող էին միավորվել մեծ պետական միավորման տեսքով։
Южные ворота Ванской скалы - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2021
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Նյութական մշակույթում և ճարտարապետության մեջ հնագետները փաստել են, որ առկա են ակնհայտ զուգահեռներ Անդրկովկասում, հատկապես Հայաստանում հայտնաբերած գտածոների հետ։ Վաղ բրոնզի դարի վերջին փուլը Նորսուն թեփեում ավարտվում է մեծ հրդեհի հետքերով։ Հավանաբար այն տեղի է ունեցել ինչ–որ թշնամիների արշավանքների պատճառով, սակայն բոլոր մանրամասները պարզելու ժամանակ չի եղել, շտապեցնում էին ամբարտակի շինարարության ժամկետները։ 
Նույն դարաշրջանի շերտերը Արսլանթեփեում նույնպես վկայում են ուժեղ հրդեհի մասին։
Ենթադրվում է, որ երկու բնակավայրերում էլ հրդեհները կարող էին կապված լինել օտար ցեղերի ներխուժման կամ տեղափոխության հետ։
Միջին բրոնզի դարում բնակեցումն ավելի սակավաթիվ էր, քան նախկինում։ Նորսուն թեփեում ուշ բրոնզի դարի մնացորդները խիստ խախտվել էին երկաթի դարի ավելի ուշ գործունեությամբ, քանի որ այդ ժամանակաշրջանի բնակիչները փորում ու խորացնում էին իրենց տներն ու շինությունները։ Փոխարենը պեղվել են որոշ ավելի խոշոր շենքեր, որոնք պատկանել են արդեն Ուրարտուի դարաշրջանին։
Լճում ապրող Պողոս-Պետրոսը․ ինչպես Ապարանում եկեղեցին ջրի տակ հայտնվեց
Վերջին փուլում (մ.թ.ա. 800-600 թթ.) Նորսուն թեփեն արդեն Ուրարտուի մաս էր կազմում։
Ի դեպ, բոլորի կողմից ընդունված այսօրվա թվագրումների համաձայն, հայերի էթնոգենեզն այդ ժամանակ արդեն կայացել էր, այսինքն հայկական էթնոսի առկայությունը այդ ժամանակվանից չի վիճարկվում։ Այդ ժամանակներում բլրի վրա սյուներով մեծ սրահով շենք կար, իսկ հարավային պատշգամբում երկրորդ մեծ շենքն էր պեղվել, հավանաբար, քարավանատուն էր։ Բլրի գագաթին հուղարկավորման սենյակ էր հայտնաբերվել, որում հին կառավարիչների հետ մեկտեղ թաղվել են երեք ձի` հանդերձանքով և զենքով։ Վաղ երկաթի դարի շերտերում ընդհանուր առմամբ 7 դամբարան է հայտնաբերվել։
Նետերի երկաթե ծայրերը թաղվել են նրանց հետ որպես հուղարկավորման պարագաներ։
Հում աղյուսի բեկորներով և գերանների այրված կտորներով պարզել են, որ շենքերում վերնահարկեր են եղել, որոնք առաջին հարկի համեմատ դուրս ցցված են եղել։ Հրդեհի հետքեր հայտնաբերվել են բոլոր ճարտարապետական շինություններում։ Նորսուն թեփեի խեցեղենը պատկանում է վաղ երկաթի դարի հատուկ շերտի և բաժանվում է 4 հիմնական խմբի։ Կլոր սրածայր գավաթներ, բռնակներով և քթերով սափորներ, մրգամաններ և կժեր, ինչպես նաև նկարազարդած և փորագրված նախշերով անոթներ։ Անոթները հիմնականում ձեռագործ են, հաստ պատերով ու լավ թրծված։
Մակերեսի գույնը տատանվում է բեժից ու բաց շագանակագույնից մինչև բաց աղյուսե կամ կարմրագույն։

Ջրի տակ անցած բլուրը 40 մշակութային շերտ է թաքցնում

Այն փաստը, որ մեկ վայրում այդքան (40–ը ռեկորդային թիվ է) մշակութային շերտեր են հայտնաբերվել, խոսում է այն մասին, որ այստեղ մի մշակույթը փոխվել է մյուսով ավելի քան 4000 տարվա ընթացքում` սկսած ուշ քաղկոլիթյան դարաշրջանից (մ.թ.ա. 4.000-3.000 թթ.),անցնելով բրոնզի դարի բոլոր փուլերով մինչև երկաթի դարի ուրարտական բնակավայրեր։ Մշակույթների փոփոխությունը սովորական բան է բազմաթիվ հին հուշարձանների համար, սակայն նման քանակությամբ անալոգներ դժվար է գտնել։ Օրինակ հայտնի հին Տրոյայում պեղվել են ընդհանուր առմամբ 9 հիմնական շերտեր, Շենգավիթում` 4, իսկ Դենիսովյան քարանձավում` տարատեսակ հին մարդկանց գոյության ավելի քան 200 հազար տարվա ընթացքում` ընդամենը 22։
Львиные ворота у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա
Դատելով ամենից, Նորսուն թեփեն սվաղով պատված աղյուսե շինություններով և հավանաբար նկարազարդած պատերով ամրացված վայր էր, քանի որ որոշ տեղերում պեղումների ժամանակ որմնանկարներ են նկատվել։
Լուսանկարներն ու գիտնականների տրամադրած տեղեկությունները հաստատում են, որ Նորսուն թեփեում հայտնաբերվել են հսկայական սափորներ` կարասներ, որոնք նման են Հայաստանի տարածքի այլ հնագույն քաղաքներում հայտնաբերված սափորներին։
Ամենահետաքրքիրն այն էր, որ Նորսուն թեփեում ձուլավառարաններ և տարբեր մետաղների արտադրության մնացորդներ (ինչպես նաև բուն մետաղներ) են հայտնաբերվել։

Ինչ են հայտնաբերել 40 շերտերում

Երբ 1968 թվականին մեծածավալ պեղումներ մեկնարկեցին, հնագետները բլուրների ներսում մեծ քանակությամբ պղինձ, մետաղյա առարկաներ, ինչպես նաև բնական փայլուն մետալոիդ` սուրմա, հայտնաբերեցին։
Այնտեղ հայտնաբերվեցին նա և աշխատավորական բնակավայրի մնացորդներ և մետաղների հալեցման մի քանի տասնյակ վառարաններ։ Գուցե դա հնագույն մետաղագործական գործարան է եղել։
«Ուզում ենք միջնաբերդի մուտքը բացահայտել». Տավուշ ամրոցի տարածքի պեղումները վերսկսվել են
Աշխարհի հնագույն մետաղական իրերը հայտնաբերվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում պեղումներ իրականացնելու ժամանակ։ Չայոնյու նեոլիթյան բնակավայրի բնակիչները առաջիններից մեկն էին, որ սկսեցին պղնձից իրեր պատրաստել։ Առաջին հայտնի ձուլածո իրը թվագրվում է մ.թ.ա. 5000 դարով։ Այդ ժամանակ, հավանաբար, արդեն կային մետաղ հալեցնելու հատուկ վառարաններ` պղինձ ստանալու համար, իսկ դարբիններն առանձին վարպետներ դարձան։
Հնագիտական պեղումների տվյալները հաստատում են, որ Հայկական լեռնաշխարհի բնակիչները դեռ շատ հնում են բազմաթիվ արհեստներ յուրացրել։ Այսպես, հայտնի է, որ արդեն մ.թ.ա. V-IV հազարամյակում նրանք կարողացել են պղինձ ձուլել, իսկ մ.թ.ա. II հազարամյակում` երկաթ։ Դա այլ շրջաններից մոտ հազար տարի շուտ էր։
Սակայն որքան ավելի խորն էին փորում հնագետները, այնքան ավելի շատ պատմության շերտեր էին բացվում։ Այսինքն մարդիկ աշխատել և ապրել են նույն վայրում, բայց միևնույն ժամանակ փոխվել են մշակույթները։ Մերձավոր Արևելքում վաղ բրոնզի դարը թվագրվում է մ.թ.ա. 3500-2000 թթ.-ով։
Պեղումների ժամանակ շերտերը վերևից ներքև հետևյալ կերպ են սահմանվել`
  • 1-ին մակարդակ` միջին երկաթի դար (ուրարտական ժամանակաշրջան, մ.թ.ա. 8-րդ դար)։
  • 2-րդ մակարդակ` վաղ երկաթի դար։
  • 3-5-րդ մակարդակներ` մ.թ.ա. 2 հազար։
  • 6-8-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դարի III փուլ C։ Մ.թ.ա. 2200 թվական։
  • 9-10-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դար III փուլ B։ Մ.թ.ա. 2500 թվական։
  • 11-12-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դար III փուլ А։ Մ.թ.ա. 2700 թվական։
  • 13-20-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դար II փուլ B։ Մ.թ.ա. 2800 թվական։
  • 21-24-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դար II փուլ А։ Մ.թ.ա. 3000 թվական։
  • 25-30-րդ մակարդակներ` վաղ բրոնզի դար IB և IA նրանց միջև ընդմիջումներով։ Մ.թ.ա. 3300-3000 թվականներ։
  • 31-40-րդ մակարդակներ` ամենավաղ բնակավայրի կառուցման փուլ, ուշ էնեոլիթ։
Այդ շրջանում ընդհանուր առմամբ հնագույն բնակավայրերով 12 բլուր է հայտնաբերվել։ Դրանց միջև դարաշրջանների միջակայքն ավելի մեծ էր և հասնում էր մինչև միջին դարեր։ Այդ 12-ից ներկա պահին ջրի տակ են անցել 9-ը։
Археологические раскопки на территории Кармир блур - Sputnik Արմենիա, 1920, 08.04.2021
«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են
Ջրի տակ անցածները` Չայբոյու, Ֆաթմալի, Քալեջիկ, Տուլինթեփե, Կորուկութեփե, Կուրուպինար Tumulus (մասամբ), Նորսուն թեփե, Փանիկ Օրեն, Տեպեցիկ/Մակարազ Խյոյուկ և Ենիկոյ/ Գավուր Տումուլուս։
Գետի և ջրամբարի մակարդակից բարձր են մնացել միայն 3-ը` Իմիբելթի բլուրը, Մինեյիկը և Չեմսիեթեփը (հովանոցաձև բլուրը) Քարաքայայի ջրամբարի ափին։
Մինեյիկը ուրարտական բնակավայր էր (թուրք. Mineyik)։
Նշվում է, որ գերեզմանաբլուրում ուրարտական կառավարիչ է եղել, իսկ կողքին թանկարժեք իրեր են հայտնաբերվել։
Չեմսիեթեփում, որը նույնպես բնակեցված է եղել էնեոլիթի դարաշրջանից, 11 շերտ է հայտնաբերվել։
Վերևի 1-ին և 2-րդ շերտերը ցույց են տալիս, որ մեր թվարկության սկզբում այստեղ հռոմեական դարաշրջանի կայազորային ամրոց է եղել։
Բոլոր այս կցկտուր տեղեկությունները չեն կարող հնագույն մշակույթների զարգացման լիարժեք պատկեր ստեղծել, դրանք միայն ընդհանուր պատկերացում են տալիս այդ մասին։ Մենք կարող են վերագրել դրանք հնագույն պետությունների ժամանակաշրջաններին, Վաղ և Միջին բրոնզի դարերը` Արատտային։ Ուշ բրոնզի դարը՝ Հայասային, իսկ երկաթինը` Նաիրիին կամ Ուրարտուին։ Սակայն Հայկական լեռնաշխարհի հնագույն բոլոր բնակավայրերի մասին մանրակրկիտ տեղեկության հսկայական ծավալի ուսումնասիրությունը, ինչպես և դրանց ամբողջական ցանկի կազմումը` պատմաբանների արդեն հաջորդ սերունդների գործն է։ 
«Ոսկե քաղաքի» պեղումները Եգիպտոսում՝ լուսանկարներով
Այսօր ջրի տակ գտնվող բնակավայրերի ուսումնասիրման համար արդեն ջրասուզակի հանդերձանքով արշավախումբ է անհրաժեշտ, սակայն այդ գործում նկատելի առաջընթաց կա, քանի որ մեր օրերում ստորջրյա հնագիտությունն արդեն բավական հաճախ է կիրառվում։
Լրահոս
0