00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն անգիր իմացող մարդը. Ռուբեն Մնացականյանի հսկաներն ու վիթխարի հուշարձանները

© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян у Гошаванка
Рубен Мнацаканян у Гошаванка - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Բաժանորդագրվել
Երկու տարի է անցել անկախ հետազոտող Ռուբեն Մնացականյանի մահից. նա հնագետների համար մի շարք նոր ու զարմանալի բաներ է բացահայտել։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Պետրոսյանը հիշում է գիտնականին և նրա հայտնագործությունները հայ հսկաների մասին։
Ռուբեն Մնացականյանը ծագումով հյուսիսային Արցախից էր՝ Գետաշենի իշխանական տոհմից։ Հենց այդ տարածքի պաշտպանությանն էլ նա մասնակցել է «Кольцо» գործողության ամենասկզբում։ Այնտեղից էին նրա հորական գծով նախնիները, իսկ մորական գծով նախնիները Մուշից էին և 1915թ․-ին ստիպված են եղել զենքը ձեռքին ճանապարհ հարթել դեպի Արևելյան Հայաստան։
2015թ․-ին նրան հատուկ գտան գենետիկայի մասնագետները Շվեյցարիայից, որպեսզի միջազգային հետազոտության շրջանակներում անալիզի ենթարկեն նրա ԴՆԹ-ն՝ հայ իշխանական տոհմերի ամբողջական տոհմաբանական հավաքածու կազմելու նպատակով։
Զուգահեռաբար իրականացվող ԴՆԹ-անալիզի արդյունքում հայերի մոտ հայտնաբերվել է լիակատար համապատասխանություն 5-6 հազար տարի առաջվա գերեզմաններից հայտնաբերված նախնիների գենոտիպի հետ։ Խորհրդային տարիներին Ռուբենի ազգականները փոխել են Մելիք-Մնացականյան իշխանական ազգանունը, ջնջելով Մելիք՝ «իշխան» նշանակող հատվածը։ Ստալինյան ժամանակներում բարձր ծագման մասին ցանկացած ակնարկի համար կարելի էր կյանքով վճարել։ Իսկ հետո արդեն ոչ ոք կրկին չփոխեց ազգանունը։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa
Ռուբեն Մնացականյանը մանրամասն գիտեր ամբողջ Հայաստանը, իր անվերջ արշավների ընթացքում ոտքովանցել էր գրեթե ամբողջ երկիրը։ Նա գիտեր, թե որտեղ ինչ մեգալիթներ (հսկա քարե հուշարձաններ) կան, գիտեր դրանց հայտնաբերման և ուսումնասիրության պատմությունը։ Նա պատմաբանների համար բացահայտեց և ցույց տվեց, օրինակ, Կոտայքի մարզում գտնվող մեգալիթյան ամրոցը՝ Արագածից դեպի արևելք, Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջին՝ Բուժական գյուղից վերև։ Այն պայմանականորեն Բուժաբերդ են անվանում, քանի որ մինչև օրս պաշտոնական անվանում չունի։
Ռուբենը պատմում էր, թե որքան զարմացած ու հուզված էր հնագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջին տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բաբկեն Առաքելյանը, երբ առաջին անգամ տեսավ այդ ամրոցը։ Նրան ապշեցրել էր այն, որ այդպիսի հուշարձանը, այն էլ՝ մայրաքաղաքին այդքան մոտ, նրանց անհայտ է եղել։ Եվ սա միակ դեպքը չէ։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa
Նման իրավիճակներ շատ անգամ են եղել, օրինակ՝ մեր անվանի հնագետներից մեկն ասում էր, որ հայտնաբերել է Հայաստանի ամենամեծ գերեզամանավայրը կամ ամենամեծ դամբանաթումբը, իսկ Ռուբենը պատասխանում էր, որ այն ամենևին էլ ամենամեծը չէ։ Ամենամեծը բոլորովին ուրիշ վայրում է, նա նշում էր շրջանը, մոտակա քաղաքներն ու գյուղերը և ասում էր, որ ցանկացած հարմար ժամանակ պատրաստ է նրա հետ միասին գնալ այնտեղ և ցույց տալ։
Նա ռուսական Այլընտրանքային պատմության լաբորատորիայի գիտարշավի գիդն էր Հայաստանում 2016թ․-ին։ Նրա հետ բարեկամական հարաբերություններ հաստատեցին Ա․ Սկլյարովը, Ա․ Ժուկովը և այլ մասնակիցներ։ Բոլորը նրան անվանում էին ինչպես «Միմինո» ֆիլմում՝ Ռուբիկ ջան։
Բացի այն, որ նա ամբողջ կյանքում պատմությունն ուսումնասիրել էր ոչ միայն գրքերով, այլև հենց բուն վայրերում, նա նաև ձիասպորի վարպետ էր, դերասան և կասկադյոր, ավարտել էր Գեղարվեստաթատերական ինստիտուտը (այդպես էր այն ժամանակ կոչվում ԵԹԿՊԻ-ն) և նկարահանվել էր հայկական (և ոչ միայն) կինոյի ճակատամարտերի տեսարանների մեծ մասում, եթե ոչ բոլորում․ օրինակ՝ «Հուսո աստղը» ֆիլմի երկու մասերում՝ «Դավիթ Բեկ» և «Մխիթար Սպարապետ» (ռեժ․ Էդմոնդ Քեոսայան) և այլն։ Երիտասարդ տարիներին նա նման էր Անդրեյ Միրոնովին, ինչի պատճառով ինստիտուտում դա նրա մականունն էր դարձել։

Հսկայագիտություն

Նրան վիճակվել էր կյանքում 4 անգամ անձամբ տեսնել հսկաների մնացորդներ, մի անգամ փորձել է նույնիսկ հսկայական ոսկորներն ու գանգը լեռներից Երևան հասցնել և հանձնել հնագետներին, բայց վերջիններս այդպես էլ չհետաքրքվեցին գտածոյով։
Հայաստանի բոլոր շրջաններից նրա և այլ հետազոտողների կողմից հավաքված հսկայական տեղեկությունները մասամբ ներկայացված են «Գաղտնիքի հետքերով» շարքի «Հսկաների քաղաքները» ֆիլմում (2012թ.): Մյուս մասերը դեռ սպասում են հրապարակման։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян у Гошаванка
Рубен Мнацаканян у Гошаванка - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян у Гошаванка
Մեծամասամբ հենց Ռուբեն Մնացականյանի շնորհիվ 2018թ․-ի մայիսին հայտնաբերվեց ևս երկու արտեֆակտ՝ Երևանի Հաղթանակի կամրջի տակ, ինչը նախապես հաստատում է 1943-ին շինարարության ժամանակ մետաղական սյունի հայտնաբերման ամբողջ պատմությունը:
Ինչ վերաբերում է գիգանտոլոգիայի (նոր տերմին է՝ հսկայագիտություն) ոլորտում ուսումնասիրություներին, Ռուբենի մոտ դրանց նկատմամբ հետաքրքրությունը առաջացել էր վաղուց և միանգամայն պատահական։ 80-ականների սկզբին Եղեգնաձոր քաղաքից ոչ հեռու մի խումբ երիտասարդներ արշավի էին դուրս եկել։ Երբ հորդառատ անձրև սկսվեց, նրանք փորձեցին պատսպարվել մոտակա քարանձավներից մեկում։ Քարանձավի մեջ խորանալով, ի մեծ զարմանս իրենց, նրանք հայտնաբերեցին 4 մետր երկարությամբ կմախք՝ «փորի» վրա պառկած դիրքով։
«1982թ․-ին մենք բոլորս վստահ էինք, որ կապիկից ենք առաջացել, բայց որ այդքան մեծ ենք եղել, մեզնից ոչ ոք չէր պատկերացնում։ Մենք կատակում էինք, որ դա, հավանաբար, կիկլոպի կմախք է։ Ես ասացի, որ կիկլոպը պետք է մի աչք ունենա՝ ճակատին, քթի վերևում, և որոշեցի շրջել գանգը դեմքով դեպի մեզ, բայց այն մեր աչքի առաջ փոշիացավ։ Մինչ այդ ես նման բան չէի տեսել և անգամ չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել»,-հիշում էր Ռուբեն Մնացականյանը։
Երկու տարի անց Ռուբենն ու նրա ընկերները, հերթական անգամ լեռներով զբոսնելիս, կրկին արտասովոր գտածոյի հանդիպեցին։ 1984թ․-ին Սիսիան քաղաքից ոչ հեռու նոր գործարանի շինարարություն էր ընթանում։ Տրակտորները հիմքն էին փորում։ Անսպասելիորեն դրանցից մեկը, հերթական բահ հողը մի կողմ նետելով, կանգ առավ։ Դիտողների աչքի առաջ հնագույն գերեզմանավայր հայտնվեց, որում շատ խոշոր մարդու մնացորդներ էին՝ երկար սրով։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa
«Մինչ այդ պահը ես մտածում էի, որ հսկաները անհիշելի ժամանակներում են ապրել։ Բայց սուրը մետաղից էր պատրաստված, քանի որ ամբողջ մարմնի երկայնքով պահպանվել էր երկաթից մնացած ժանգի շերտը»,-պատմում էր Ռուբենը։
Գերեզմանավայրի մոտակայքում հետազոտողները հնագույն քաղաք հայտնաբերեցին, որի մնացորդները պահպանվել են մինչև օրս։ Այնտեղ հինգ շարքով և մի քանի տոննա քաշով քարերից տներ կային, որոնք հետագայում քանդվել են երկրաշարժից։ Քաղաքը շրջապատող ամրոցը կառուցված է եղել 2-3 շարք հսկայական մեգալիթներից։ Բայց դրանից նույնպես մեր օրերում քիչ բան է մնացել։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa

Մեծ գտածոն

Հաջորդ հայտնագործությունը տեղի ունեցավ երկու տարի անց։ 1986թ․-ին Ռուբեն Մնացականյանը աշխատանքի բերումով հաճախ էր լինում Սյունիքի շրջանում։ Ազատ ժամանակ սիրում էր ճամփորդել մոտակա լեռներով։ Մի անգամ, երբ նա իջնում էր Ուղտասարից, հորդացած գետը մաքրել էր շրջակայքը, և արդեն չորրորդ անգամ և կրկին պատահաբար, նա իսկական հսկայի կմախք տեսավ։
«Ոսկորները շատ մեծ էին, ամբողջ կմախքի երկարությունը մոտ 4 մետր 10 սմ էր։ Ես գանգը ձեռքս բռնած էի տանում և առջևումս 2 մետրից հեռու չէի տեսնում։ Այդպիսին էր դրա չափսը։ Սրնքոսկրն իմ գոտկատեղից բարձր էր, այն կազմում էր մոտ 1 մ 15 սմ։ Այդ ոսկորը նույնպես թեթևներից չէր։ Մինչև մոտակա բնակավայրը ավելի քան 20 կմ կար, բայց ես չալարեցի, հետս վերցրի այդ գանգը և սրունքոսկրը և մեծ ջանքերի գնով հասա գյուղ։
Իսկ գանգը վերցրի, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ տեսք են ունեցել այդ հսկաները։ Իմ ընկերը ծանոթ ուներ, որ Գերասիմովի մոտ սովորում էր գանգի վերականգնման մեթոդները, հետաքրքիր էր, թե ինչպիսի դեմքեր են նրանք ունեցել։ Այն ժամանակ ինձ թվում էր, որ դա բոլորին է հայտնի, որովհետև եթե ես այդքան հաճախ էի պատահում դրանց, ապա գիտնականներն առավել ևս պետք է իմանային այդ մասին»,-պատմում է Ռուբեն Մնացականյանը։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa
Գյուղի փոստատնից Ռուբենը զանգահարեց ընկերոջը, խնդրեց մտնել հնագիտության ինստիտուտ և հարցնել՝ արժե՞ արդյոք այդ ամենը քաղաք հասցնել։ Ընկերը համաձայնեց, և նրանք պայմանավորվեցին խոսել երեկոյան։
«Երեկոյան զանգում եմ և հարցնում՝ հը՞, արժեքավո՞ր է ընդհանրապես։ Իսկ ընկերս ասում է, որ իրեն այնտեղ պատասխանել են, թե նման բան գոյություն չունի, իսկ եթե լիներ, իրենք կիմանային։ Այդ ամենը դատարկ խոսակցություններ են և նման բան լինել չի կարող։
Ես ընկերոջս խնդրեցի գանգերի մասնագետից հարցնել՝ արժե՞ բերել գանգը, և հնարավո՞ր է արդյոք վերականգնել նրա կերպարանքը։ Պարզվեց, որ մոտակա 8-9 ամսում այդ մասնագետը խիստ զբաղված է, շատ աշխատանք ունի, ես գանգն ու ոսկորները թողեցի գյուղում՝ պայմանով, որ մի քանի օրից կվերադառնամ դրանց հետևից։
Հաջորդ անգամ ես այդ գյուղում հայտնվեցի միայն մի քանի տարի անց և իմացա, որ այնտեղ ոչինչ չի պահպանվել։ Դա խթան դարձավ, որ ես սկսեմ ինքս հետաքրքրվել հսկաներով, պարզելու համար, թե ինչ են նրանք իրենցից ներկայացրել։ Ես սկսեցի վկայություններ փնտրել այն բոլոր վայրերում, որտեղ նրանց պատահաբար հայտնաբերել էին։ Եվ պարզվեց, որ այնտեղ ամենուր խոշոր քարերից բնակավայրեր են եղել»,-հիշում էր Ռուբեն Մնացականյանը։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян на территории Бужабердa
Рубен Мнацаканян на территории Бужабердa - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян на территории Бужабердa
Տեսության ճշմարտացիության նշաններից մեկը ապագա հայտնագործությունները կանխատեսելու ունակությունն է։ Եթե հսկաների գերեզմանավայրեր կան, ուրեմն նրանք ապրել են մոտակայքում ինչ-որ տեղ։ Տրամաբանական է ենթադրել, որ նրանց գերեզմանները բնակավայրերից ոչ հեռու են գտնվել, ինչպես և մեր օրերում։
Մոտ 10 տարի առաջ Ռուբեն Մնացականյանի այդ դիտարկումներն ու ընդհանրացումները փայլուն հաստատում ստացան Եղվարդում։ Այնտեղի հնաբնակները պատմում էին, որ տներից մեկի նկուղում, հողե գետնի մեջ հսկայական կիկլոպի ոսկորներ են հայտնաբերել։ Ռուբենն ասաց, որ եթե դա գերեզմանավայր է, ապա մոտակայքում ինչ-որ տեղ պետք է հսկաների հնագույն քաղաքի մեգալիթյան ամրոցի մնացորդներ լինեն։ Եվ բառացիորեն 10 րոպե անց այդ մնացորդները գտնվեցին դիմացի տան այգում՝ հսկայական քարերի շարվածքի տեսքով։ Մեգալիթներն այնքան մեծ էին, որ դրանցից յուրաքանչյուրի վրա մի քանի մարդ կարող էր տեղավորվել։
© Sputnik / provided by Armen PetrosyanРубен Мнацаканян в Егварде
Рубен Мнацаканян в Егварде - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рубен Мнацаканян в Егварде
Մի խոսքով, կարելի է ասել, որ Ռուբեն Մնացականյանը հենց «անկախ հետազոտող» կոչվող մարդկանց դասական օրինակ է։ Եվ չնայած այսօր այդ բնորոշման տակ հաճախ թաքնվում է տնայնագործ «փորձագետի» դիլետանտությունն ու «ամենագիտությունը», Ռուբենը բոլորովին այլ դեպք է։ Նա հենց անկախ էր, քանի որ որևէ մեկից որևէ դոգմա չէր ընդունում և հենց հետազոտող էր, քանի որ պնդում էր միայն այն, ինչ անձամբ էր տեսել, չափել և ուսումնասիրել։
Ռուբեն Մնացականյանը ավելի քան 35 տարի աշխատել է որպես անկախ հետազոտող։ Մահացել է կաթվածից, 2019թ․-ի սեպտեմբերի 6-ին։ Դրանից առաջ երկար ժամանակ բուժվում էր երիկամային անբավարարությունից։ Ռուբենը տեղեկություններ էր հավաքում ամբողջ Հայաստանի տարածքում, և քանի որ անձամբ էր եղել ամեն տեղ, ճանաչում էր բոլոր տեղացիներին, որոնք նրան հայտնում էին նոր գտածոների մասին։
Ուսումնասիրությունների ամբողջ ուղղություններ, որոնցով նա զբաղվում էր, դեռևս առանց շարունակության են մնում։ Բայց դա ընդամենը ժամանակի հարց է։ Վերջին 10 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ սկսել են հետաքրքրվել այդ թեմաներով։ Լույս են տեսել նոր գրքեր, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Ամեն ինչ ընթացքի մեջ է։ Մի օր կգա նաև Հայաստանում այդ թեմայով առաջին գրքի ժամանակը։ Ռուբենը չհասցրեց գրել այն։ Բայց երբ ուրիշներն անեն դա, նրանք առավել մանրամասն կպատմեն հսկայական քանակությամբ տվյալների և հետազոտությունների մասին, որոնք կատարել է Ռուբեն Մնացականյանը։
Լրահոս
0