01:00 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Դուշանբեում (Տաջիկստան) 2019թ.–ի ապրիլի 23-26–ը տեղի է ունեցել «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի և փորձագետների կոորդիանցիոն խմբի 36–րդ խորհրդակցությունը

Դուշանբեում հանդիպել են ԱՊՀ աերոնավիգացիոն պրովայդերները

© Sputnik /
Ընկերությունների նորություններ
Ստանալ կարճ հղումը
3510

Դուշանբեում (Տաջիկստան) 2019թ.–ի ապրիլի 23-26–ը տեղի է ունեցել «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի և փորձագետների կոորդիանցիոն խմբի 36–րդ խորհրդակցությունը, որը միավորում է ԱՊՀ երկրների աերոնավիգացիոն սպասարկման պրովայդերներին։

Խորհրդակցության աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի աերոնավիգացիոն ձեռնարկությունների մոտ 50 պատվիրակներ։ Բացի այդ, միջոցառմանը մասնակցել են աերոնավիգացիոն արդյունաբերության, Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչներ։ Խորհրդում Ռուսաստանի Դաշնությունը ներկայացրել է «Օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիա» դաշնային պետական ունիտար ձեռնարկության պատվիրակությունը` գլխավոր տնօրեն Իգոր Մոիսեենկոյի գլխավորությամբ։

Միջոցառման ընթացքում «Եվրասիա» կոորդինացիոն խորհրդի անդամներն ընթերցել են վերջին վեց ամսում իրենց ձեռնարկությունների գործունեության մասին զեկույցներ, լսել հաշվետվություն Փորձագետների կոորդինացիոն խմբի աշխատանքի արդյունքների մասին, որում քննարկվել են աերոնավիգացիոն ոլորտում փոխգործակցության տեխնիկական հարցերը։ Իգոր Մոիսեենկոն հանդես է եկել «Օդային երթևեկության կազմակերպման պետական կորպորացիայի» գործունեության մասին զեկույցով, որում խոսել է Ռուսաստանի օդային տարածությունում օդային երթևեկության ծավալներն ավելացնելու, 2018թ.–ին Ռուսաստանի օդային տարածությունում ծրագրի հաջող իրագործման, Օդային երթևեկության կազմակերպման միասնական համակարգի` Տյումենի և Եկատերինբուրգի կենտրոնների շահագործման հանձնման մասին, ներկայացրել օդային երթևեկություն կազմակերպելու փորձը Կրասնոյարսկում XXIX համաշխարհային ձմեռային ունիվերսիադայի անցկացման ժամանակ։

Խորհրդի պատվիրակները և հյուրերը նշեցին, որ ինչպես միշտ միջոցառումը բարձր մակարդակով էր կազմակերպված և շնորհակալություն հայտնեցին ընդունող կողմին` «Տաջիկաերոնավիգացիա» պետական ունիտար ձեռնարկությանը։ «Եվրասիայի» կոորդիանցիոն խորհրդի և փորձագետների կոորդինացիոն խորհրդի 37–րդ խորհրդակցությունը տեղի կունենա Ղազախստանում ընթացիկ տարվա սեպտեմբերին։

Գլխավոր թեմաներ