01:02 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Աղավնի Դանիելյան

«Նաիրի ինշուրանսը» ՏՏ-ին համահունչ առաջադեմ մոտեցումներ է ներդնում

© Sputnik / Hayk Petrosyan
Ընկերությունների նորություններ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Հայաստանի խոշոր ապահովագրական ընկերություններից «Նաիրի ինշուրանսը» Sevan Startup Summit 2019-ի պաշտոնական ապահովագրողն է և առաջին անգամ ապահովագրում է բիզնես-համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին դժբախտ դեպքերից:

Ի լրումն ամենի, Sevan Startup Summit 2019-ի մեկշաբաթյա գործունեության ընթացքում համաժողովի վայրում աշխատելու է «Նաիրի Ինշուրանսի» բժիշկ-փորձագետների թիմը՝ անհրաժեշտության դեպքում մասնակիցներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Բայց դա էլ ամենը չէ:

Sputnik Արմենիայի եթերում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական հայտերի դեպարտամենտի ղեկավար Աղավնի Դիլանյանը հատուկ ուշադրություն հրավիրեց իրենց նորարարական Medical Back Up ապահովագրական փաթեթի ու դրա առավելությունների վրա:

Medical Back Up ապահովագրական փաթեթն, ըստ այդմ թիրախային է, այսինքն՝ նախատեսված է հենց ՏՏ ոլորտի փոքր, համեստ անձնակազմով ընկերությունների, ստարտափերի համար: Բանն այն է, որ աշխատակիցների համար առողջության ապահովագրության լավ փաթեթները մինչ այժմ հասանելի էին միայն խոշոր ընկերությունների համար։ Դրա հաշվին ևս խոշորները կարողանում են հրապուրել ՏՏ ոլորտի մասնագետներին, երիտասարդ կադրերին, որովհետև առողջության ապահովագրությունն այնքան պահանջված և թրենդային է դարձել, որ մի աշխատավայրից մյուսը տեղափոխվելու կամ աշխատանքային առաջարկն ընդունելու համար որոշիչ է դառնում ոչ միայն աշխատավարձը, այլև՝ առողջության ապահովագրության փաթեթի առաջարկը:

Իսկ «Նաիրի ինշուրանսի» այս նոր առաջարկը՝ Medical Back Up ապահովագրական փաթեթը նույնպիսի հրապուրիչ հնարավորություններ է ընձեռում նաև նոր հիմնադրված փոքր ՏՏ ընկերությունների և ստարտափերի համար:

Ինչպե՞ս: Ամեն ինչ շատ պարզ է. Medical Back Up ապահովագրական փաթեթը, որ անկասկած, հեղափոխական առաջարկ է, մշակված է ապահովագրական փորձագետների կողմից, հիմնված կոնկրետ ուսումնասիրությունների վրա, հատուկ նախատեսված է 10 և ավելի աշխատակից ունեցող ՏՏ ոլորտի ընկերությունների համար: Այդ առաջարկի շնորհիվ արդեն նաև նման համեստ անձնակազմով ընկերությունները կարող են իրենց աշխատակիցներին և իրենց մոտ աշխատել ցանկացողներին առաջարկել առողջության ապահովագրության լիարժեք փաթեթ, դեռ մի բան էլ՝ ավելին:

Դա թույլ կտա ՏՏ ընկերություններին ավելի մրցունակ լինել և  չկաշկանդվել պրոֆեսիոնալ, լավ մասնագետներ ներգրավելու հարցում:

Ինչ վերաբերում է առաջարկվող փաթեթին, ապա այն ներառում է շտապ բժշկական օգնություն, բժիշկ-թերապևտի տնային կանչ, հիվանդանոցային բուժօգնություն և խնամք, ներառյալ՝ ինֆեկցիոն հիվանդությունների, կոտրվածքների, այրվածքների, թունավորումների բուժում, սրտանոթային, անոթային վիրահատություններ և միջամտություններ, քրոնիկ հիվանդությունների բուժում, ակնաբուժական, ատամնաբուժական ծառայություններ, կանխարգելիչ բուժզննում և այլն:

Հատուկ ուշադրություն է դարձված ծրագրավորողների , առհասարակ «IT-իշնիկների» մասնագիտական նրբերանգներին, հատկապես՝ տեսողության, աչքերի և անկասկած, հենաշարժողական ապարատի՝ ողնաշարի հետ կապված առողջական խնդիրների ապահովագրմանն ու պարբերական բուժզննումներին:

Այս վերջինն առանձնահատուկ կարևոր է, քանզի ծրագրավորողները, պարզվում է, հիմնականում անուշադիր են բժշկին դիմելու, բուժհաստատություններ հաճախելու և բուժզննություն անցնելու հարցերում: Նրանք նաև չեն սիրում երկար հերթերում սպասել, նրանք սիրում են աշխատել։

Այդ կենսակերպն էլ է «Նաիրի Ինշուրանսը» հաշվի առել: Ինչպես նշեց Աղավնի Դիլանյանը, Հայաստանի լավագույն բժշկական կենտրոններում ստեղծվել են «Նաիրի ինշուրանսի» սենյակներ, որտեղ քաղցրավենիքից, թեյ-սուրճից, սպասումը մեղմացնող կահավորանքից ու հարմարություններից բացի, կա ծրագրավորողների համար ամենակարևորը՝ Wi-Fi: Բայց, ամենահետաքրքիրը. ապահովագրական ընկերությունն այդ սենյակներում կապահովի իր աշխատակցի ներկայությունը, որն այցելուների փոխարեն կկարգավորի բժիշկների հետ ժամային բոլոր պայմանավորվածությունները: Մի՞թե հրաշալի չէ:

Դժվար է չհամաձայնել, որ «Նաիրի ինշուրանսն» այս քայլով միայն փոքր ՏՏ ընկերությունների աշխատակիցների ապահովագրվելու ցանկությունը չէ որ խթանում է, այլ ներդնում է ապահովագրման ու սպասարկման նոր ու առաջադեմ մշակույթ: Պարզ է, որ մրցակից ընկերությունները ևս կձգտեն հետ չմնալ, իսկ դա թույլ կտա այս ոլորտում ևս մեկ քայլ առաջ անցնել:

Վերադառնալով Sevan Startup Summit 2019-ին` անհրաժեշտ է հավելել, որ «Նաիրի ինշուրանս» ընկերությունը այս համաժողովի շրջանակում հանդես է գալիս որպես Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի առաջին հովանավոր, հասկանալի է` խնդրի վերաբերյալ առաջարկված լուծումների համար սահմանված առանձին մրցանակային ֆոնդով:

Դե ինչ, կարևոր է, որ մարդիկ ոչ թե պարզապես մտածում են «վաղվա օրվա մասին», այլև հնարավորինս ձգտում են իրենց ներդրումն ունենալ այդ վաղվա օրվան համահունչ մոտեցումների գործնական ներդրման ու կիրառման գործում:

Նյութը  հրապարակվել է գովազդային հիմունքով

թեգերը:
Ստարտափ, Հայաստան

Գլխավոր թեմաներ