01:01 24 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Սերգեյ Ուսնունց

Հայաստանում ապահովագրությանը IT «թևեր» են պետք. ինչ է առաջարկում «Նաիրի ինշուրանսը»

© Sputnik / Hayk Petrosyan
Ընկերությունների նորություններ
Ստանալ կարճ հղումը
475 0 0

Նույն երևույթը մի ոլորտի դեպքում կարող է լինել խնդիր, իսկ մեկ այլ ոլորտի ներկայացուցիչների համար՝ լուծում գտնելու և առաջարկելու հնարավորություն: Հայաստանում, չնայած ՏՏ ընդհանուր առաջընթաց դիրքավորմանը, ապահովագրական ծառայություններն ամենից թույլ կամ նվազ են թվայնացված:

Վաղը մեկնարկող Sevan Startup Summit 2019-ը կարող է նպաստել նաև այդ ուղղությամբ շարժ սկսելուն: Համենայն դեպս, արդեն ավանդական դարձած ստարտափ համաժողովի պաշտոնական ապահովագրող և գործընկեր «Նաիրի ինշուրանս» ընկերությունը որոշակի առաջարկություններ ունի, ու ոչ միայն Սևանի ափին անցկացվող ստարտափի շրջանակում: Սկսենք, սակայն, Sevan Startup Summit 2019-ի հետ կապված հետաքրքրական մանրամասնություններից:

Ինչպես Sputnik Արմենիայի եթերում նշեց «Նաիրի ինշուրանսի» բիզնես զարգացման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ուսնունցը, սևանյան ստարտափի բոլոր մասնակիցներին ու կազմակերպիչներին ապահովագրելուց բացի («Նաիրի ինշուրանսը» հանդես է գալիս որպես պաշտոնական ապահովագրող), ընկերությունը նաև համաժողովի շրջանակում անցկացվող Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի առաջին հովանավորն է, որին ներկայացնում է նաև իր smart խնդիրը և մրցանակ է սահմանել դրա լավագույն լուծումն առաջարկելու համար:

Сергей Уснунц
© Sputnik / Hayk Petrosyan
Սերգեյ Ուսնունց

Այս մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ծրագրավորողներ, այնպես էլ խմբեր, ըստ որում հենց ստարտափի ընթացքում ձևավորված խմբեր:

Առաջիկա համաժողովն ընկերության համար լավ հնարավորություն է նաև 2020-ին մեկնարկող «InsurTech լաբորատորիա» ծրագիրը մասնագիտացած շրջանակներին ներկայացնելու համար: Ինչ է «InsurTechlab2020»-ը: Եթե հակիրճ, ապա ծրագրի առանցքային նպատակն ապահովագրական ծառայությունների ոլորտում թվայնացման բաղադրիչն ավելացնելն է, այդպիսով հաճախորդների սպասարկման որակն ու արագությունը նոր մակարդակի բարձրացնելը:

Ապահովագրության ոլորտն ունի որոշակի յուրահատկություններ, դա լիցենզավորվող և լիազորված պետական կառույցի կողմից կարգավորման ենթակա ոլորտ է, իր գործիքակազմով, լուծումներով ու նրբություններով: Հենց միայն այն, որ ներկա դրությամբ հայկական ոչ մի ապահովագրական ընկերություն, ասենք այսպես՝ ներկա չէ ձեր սմարթֆոնի էկրանին, արդեն խոսուն հանգամանք է: Ովքեր ապահովագրական ընկերությունների հետ գործ են ունեցել, լինի ԱՊՊԱ կամ առողջության ապահովագրություն, գիտեն, որ ամեն ինչ թղթերով է արվում: Նույնիսկ ապահովագրության ոլորտի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքացիներն էլ նկատած կլինեն, թե ինչ խցանումներ են գոյանում թեկուզ թեթևակի ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում, մինչև դեպքի վայր կժամանի ապահովագրական գործակալը և այդպես շարունակ: Բայց թվային դարաշրջանում, մանավանդ՝ ՏՏ ոլորտում առաջընթաց ունեցող երկրում դա, մեղմ ասած, այնքան էլ ընկալելի չէ: Սակայն արի ու տես, որ IT ոլորտի ներկայացուցիչներն էլ ապահովագրական ոլորտի վերաբերյալ համապատասխան խորը պատկերացումներ չունեն, մոտիկից ծանոթ չեն առկա խնդիրներին, որոնցից վերը հիշատակվածները միայն մակերեսին գտնվողներեն են:

Ի՞նչ է մտածել «Նաիրի ինշուրանսը»: Ինչպես հանգամանորեն բացատրում է Սերգեյ Ուսնունցը, ընկերությունը 2020-ին լավ հնարավորություն է ստեղծում ՏՏ ոլորտի բոլոր ընկերությունների, նույնիսկ նոր-նոր կազմավորվողների համար: Մասնավորապես ձևավորում է «InsurTech լաբորատորիա», որը IT լուծումների արագացման խթան պիտի դառնա: Ըստ այնմ, ընկերության փորձագետները 12 շաբաթվա ընթացքում IT ոլորտի ներգրավված ընկերությունների ներկայացուցիչների համար մի շարք մասնագիտական դասընթացներ կանցկացնեն՝ ապահովագրության ոլորտի առանձնահատկությունների, մոտեցումների, տեղական շուկայի նրբությունների վերաբերյալ: Կարճ ասած, կլրացնեն այդ հարցում ծրագրավորողների պատկերացումների բացը: Ապա մոտիկից կծանոթացնեն կոնկրետ պրոբլեմներին:

Դրանից հետո արդեն ստեղծագործական միտքը կսկսի ինտենսիվորեն գործել, տրամաբանորեն ակնկալվում է, որ կոնկրետ մտահղացումներ, IT «ապրանքներ», այսինքն՝ լուծումներ կնախանշվեն ու կառաջարկվեն: Ամբողջ գործընթացի ժամանակ մասնակիցները կունենան իրենց մենթորները, որոնք անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն կտրամադրեն:
«Նաիրի ինշուրանսը», ինչպես ընդգծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը, պատրաստ է հենց մտահղացման փուլից մասնակցել նախանշված ու ապագայում ստեղծվելիք ՏՏ պրոդուկտների համաֆինանսավորմանը, կապիտալ ներգրավելուն, նպաստել դրանք հղկելուն, փորձարկելուն և հետագայում համատեղ այն շուկա դուրս բերելուն:

Մի խոսքով, ապահովագրական ոլորտի համար կա խնդիր, բայց այդ խնդիրը հնարավորության լավ պատուհան է ՏՏ ընկերությունների և ծրագրավորողների համար:

«Մենք ունենք գիտելիքներ, փորձագետներ, տվյալներ, լիցենզիա՝ ապահովագրության ոլորտում: Գիտենք, թե որտեղ ենք ուժեղ, և գիտենք՝ որտեղ ենք թույլ: Մյուս կողմից, կան մարդիկ, որոնք ուժեղ են այնտեղ, որտեղ մենք ենք թույլ, բայց թույլ են այնտեղ, որտեղ մենք ենք ուժեղ: Ուստի, եթե մենք կարողանանք միավորել մեկը մյուսին, ապա լավ արդյունք ու IT պրոդուկտներ կստանանք, որոնք թույլ կտան Հայաստանում բարձրացնել ապահովագրական մշակույթի մակարդակը, թույլ կտան ավելի հարմարավետ ու արագ սպասարկել հաճախորդներին»,-ընդգծում է Սերգեյ Ուսնունցը:

Պատկերացրեք, օրինակ, որ այդ թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս հաշված րոպեների ընթացքում կարգավորել ՃՏՊ-ի ապահովագրական փոխհատուցման հետ կապված խնդիրները: Դա նշանակում է՝ ավելի քիչ խցանումներ, ավելի քիչ քայքայված նյարդեր և այդպես շարունակ: Եվ դա դեռ միայն մեկ առանձին հարցի լուծումն արագացնելու նմուշ է: Իսկ հիմա պատկերացրեք, որ թվային տեխնոլոգիաները կոնկրետ լուծումներ են առաջարկում ապահովագրական ընթացակարգերի արագացման վերաբերյալ: Դա արդեն որոշակի առաջընթաց է:

Կարճ ասած՝ Հայաստանում ապահովագրության ոլորտին IT «թևեր» են պետք, իսկ «Նաիրի ինշուրանսը» որոշել է ՏՏ ընկերություններին կոնկրետ տարբերակ առաջարկել՝ այդ թվային «թևերը» ստեղծելու համար:

Նյութը հրապարակվել է գովազդային հիմունքով

թեգերը:
ապահովագրություն, Նաիրի ինշուրանս, ՏՏ, Հայաստան

Գլխավոր թեմաներ