03:36 19 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Ընկերությունների նորություններ
Ստանալ կարճ հղումը
21 0 0

WorldSkills Russia 8-րդ ազգային առաջնության եզրափակիչն առաջին անգամ է անցկացվում առցանց տարբերակով։

Կորոնավիրուսի համավարակն աշխատանքի սովորական ձևաչափում շտկումներ է մտցրել ամբողջ աշխարհում։ Դրա հետ մեկտեղ նոր հորիզոններ են բացվել․ թվային հարթակներն այժմ իսկական բում են ապրում։ Առցանց են դարձել ամենօրյա խորհրդակցությունները, սպորտը, ընկերների հետ հանդիպումները, բիզնեսները, դպրոցները, համալսարաններն ու թանգարանները։

WorldSkills -ը նույնպես անմասն չի մնացել հեռավար ձևաչափով ուսուցման, մարզումների, մրցաշարերի և որակավորումների գնահատման համար նոր թվային գործիքների մշակումից: Ազգային առաջնության եզրափակիչը չհետաձգելու համար առաջին անգամ WorldSkills համակարգում մշակվել է դրա հեռավար-առկա ձևաչափը։ Այն ներառում է բոլոր լավագույն տեխնոլոգիաներն ու գործիքները, որոնք այլ երկրները կարող են հետագայում ներդնել և կիրառել արդեն իրենց համակարգերում կադրերի պատրաստման և ազգային առաջնությունների անցկացման ժամանակ:

Финал чемпионата WorldSkills Russia проходит в дистанционно-очном формате
© Photo : provided by WorldSkills Russia
WorldSkills Russia ազգային առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով

Ազգային առաջնության եզրափակիչի շրջանակներում մրցումներն ընթանում են 130 անվանակարգերում (պատանեկանը՝ 71): Առաջնությունում հանդես է գալիս ավելի քան 2800 մարդ, նրանց թվում կլինեն նաև պատանիներ, մասնակիցներ արտերկրից: Համեմատության համար նշենք, որ 2018-ին եղել է 700 մասնակից, իսկ 2019–ին՝ 1500։

Փորձագիտական հանրությունը ներկայացնում է ավելի քան 700 մարդ: WorldSkills Russia-ի մշակած նոր ձևաչափը հնարավորություն է տվել առաջնությանը մասնակցել առավելագույն թվով մասնակիցների ամբողջ երկրից: Այսպիսով, WorldSkills Russia-ի 8-րդ ազգային առաջնության եզրափակիչը մրցաշարի անցկացման 8 տարիների ընթացքում ամենազանգվածայինը կդառնա Ռուսաստանում: Բոլոր ցանկացողները կկարողանան տեղի ունեցածին հետևել առցանց հեռարձակման միջոցով՝ աշխարհի ցանկացած վայրից։

Անվանակարգերը համապատասխանում են մասնագիտությունների 7 բլոկի․ շինարարություն և շինարարական տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներ, ստեղծագործություն և դիզայն, արտադրություն և ինժեներական տեխնոլոգիաներ, ծառայությունների ոլորտ, տրանսպորտ և լոգիստիկա, Future Skills։

Финал чемпионата WorldSkills Russia пройдет в дистанционно-очном формате
© Photo : provided by WorldSkills-Russia
WorldSkills Russia ազգային առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով

Եզրափակիչն անցկացվում է քոլեջների տարածքային հարթակներում, ինչպես նաև անվանակարգերի մասնագիտությունների մասնագիտացված և միջազգային կենտրոնների հարթակներում։ Գլխավոր փորձագետներն իրական ժամանակի ռեժիմում հետևում են մրցույթի ընթացքին և վերահսկում, որ այն ճշգրիտ համապատասխանի կանոնակարգին։

Մասնակիցների ելույթների գնահատումն իրականացվում է հեռավար և առցանց տեխնոլոգիաների կիրառմամբ: Գնահատման համակարգը բաժանված է մի քանի հատվածի։ Մասնակիցների աշխատանքները գնահատվում են տեղի փորձագետների կողմից կամ հեռակա՝ տեսողական վերահսկողության միջոցների կիրառմամբ։ Այն, ինչ հեռավար կարգով հնարավոր չէ գնահատել, էքսպրես փոստով ուղարկում են մրցաշարի կառավարման Նովոկուզնեցկում գտնվող հիմնական կենտրոն կամ մրցաշարի կառավարման օժանդակ կենտրոններ, որոնք տեղակայված են Մոսկվայի և Կազանի հարթակներում:

Национальный чемпионат WorldSkills Russia в новом формате
© Photo : WorldSkills Russia / Рашит Ширияздано
WorldSkills Russia ազգային առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով

Բացի այդ, օգտատերերի համար կազմակերպվել է Try-a-skill՝ «Փորձիր քեզ մասնագիտության մեջ» հատուկ հեռակա համակարգը «Տոմս դեպի ապագա» հարթակում։ Յուրաքանչյուրը կարող է մասնակցել վիրտուալ էքսկուրսիայի և անվանակարգերի մասնագիտացումներում՝ ժամանակակից առցանց գործողությունների օգնությամբ, խաղային սիմուլյատորների և մարզիչների կողմից ինտերակտիվ առաջադրանքների օգտագործմամբ փորձել իր ուժերը։

Այս վերափոխումը, որն արտացոլում է աշխատանքի գլոբալ ձևերի փոփոխությունները և թվային տնտեսության աճը, համատեղ ջանքերի արդյունք է: WorldSkills Russia-ն արդեն վաղուց գտնվում է նոր մեթոդների մշակման առաջնագծում և ազգային առաջնության անցկացմանը նոր՝ հեռավար-առկա ձևաչափով, աջակցել են ՌԴ կրթության նախարարությունը, Կուզբասի կառավարությունը, Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (АСИ) և աշխարհի 50 առաջատար ընկերությունների գործընկերները:

В рамках чемпионата WorldSkills Russia апробирует вновь разработанные цифровые технологии не только на своих площадках, но и на площадках стран партнеров
© Photo : Rashit Shiriyazdanov / provided by WorldSkills-Russia
WorldSkills Russia ազգային առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով

Կուզբասը՝ աշխարհի խոշորագույն ածխային ավազաններից մեկը, դարձել է 8-րդ ազգային առաջնության եզրափակիչի անցկացման կենտրոնը։ Այստեղ են գտնվում ծանր արդյունաբերության, մետալուրգիական ձեռնարկությունները։ Այսօր Կուզբասն ակտիվորեն զարգանում է, գործարաններում ներդրվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, աշխատանքի առաջատար մեխանիզմներ, որոնք համապատասխանում են համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ Տարածաշրջանին անհրաժեշտ են բարձր մակարդակի մասնագետներ։ Ուստի ազգային առաջնության եզրափակիչի անցկացումը երիտասարդներին պահանջված աշխատանքային մասնագիտությունների ողջ ներկապնակը ցույց տալու գերազանց հնարավորություն է

Արտասահմանցի մասնակիցներն ավանդաբար նույնպես WorldSkills Russia-ի ազգային առաջնությանը միանալու և ուսումնառություն անցնելու, ինչպես նաև մի քանի անվանակարգերում մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն: Առաջնության շրջանակում եվրասիական տարածքի երկրների մասնակիցների համար անցկացվում է եվրասիական ստուգարք։

«WorldSkills Russia-ն գործընկեր երկրների հետ միջազգային համագործակցության մեծ փորձ ունի կադրերի պատրաստման համալիր համակարգի կառուցման, պրոֆեսիոնալ վարպետության առաջնությունների կազմակերպման, ինչպես նաև ուսուցման համար թվային լուծումների ստեղծման և զարգացման գործում»,-ասում է WorldSkills Russia-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Ուրազովը,-Այս պահին մենք աջակցում ենք նման լուծումների ներդրմանը եվրասիական տարածքի երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում կադրերի պատրաստման համակարգում։ Այդ աշխատանքի շրջանակում մենք համատեղ մարզումներ ենք անցկացնում՝ հեռահար միանալով ռուսական հարթակներին, WorldSkills Russia-ի թվային ենթակառուցվածքներին և ռեսուրսներին, ինչպես նաև ընկերությունների և կրթական հաստատությունների գործընկերային ցանցին: Նման մոտեցումը թույլ է տալիս կատարելագործել մշակված տեխնոլոգիաները, նպաստում է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի միասնական շուկայի համատեղ աճին և դրա հետագա ապահովմանը բարձր որակավորում ունեցող մասնագետներով»։

WorldSkills Russia-ն Հայաստանի ներկայացուցիչների հետ կիսում է կադրերի պատրաստման համակարգում WorldSkills ստանդարտների ներդրման լավագույն փորձը: Դրանք նաև համատեղ ուսուցողական սեմինարներ են, օրինակ՝ ցուցադրական քննության անցկացման ընթացակարգի ուսուցում սքիլզ-անձնագրի հետագա տրամադրմամբ և համատեղ մարզումներ՝ միջազգային առաջնություններին մասնակցելու նպատակով։

2018 թ․-ին WorldSkills Hi-Tech 2018-ի առաջնության շրջանակում հայաստանցի մասնագետներն արդեն մասնակցել են WorldSkills-ի ստանդարտներով եվրասիական բաց առաջնությանը, իսկ 2019 թվականին՝ WorldSkills Kazan 2019 պրոֆեսիոնալ վարպետության աշխարհի 45-րդ առաջնությանը, ինչպես նաև առաջնությանը կից բիզնես առաքելության միջոցառումներին:

Մրցաշարերը և ուսուցման նոր՝ WorldSkills Russia-ի մշակած ձևաչափերը թույլ են տալիս շարունակել արդյունավետ փոխգործակցությունը Հայաստանի հետ՝ չնայած զգալի գլոբալ փոփոխություններին: 2020թ.-ի հունիսի վերջին, օրինակ, Future Skills Camp-ի ժամանակակից թվային տնտեսության համար առավել հեռանկարային մասնագիտությունների գծով համատեղ թրեյնինգի ընթացքում հայ գործընկերները փոխառել էին WorldSkills Russia-ի հեռավար-առկա ուսուցման փորձը։

VIII ազգային առաջնության եզրափակիչի շրջանակներում WorldSkills Russia-ն նոր մշակված թվային տեխնոլոգիաները փորձարկում է ոչ միայն իր հարթակներում, այլ նաև գործընկեր երկրների հարթակներում, այդպիսով կատարելագործելով դրանք և հարմարեցնելով ուսուցման այս կամ այն ազգային համակարգին:

Ավանդաբար, երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում պրոֆեսիոնալ վարպետության ռուսական ազգային առաջնություններին մասնակցելու հարցում, որպեսզի WorldSkills Russia-ի «լաբորատորիայում» ստեղծված գործիքները սովորեն և հետագայում ներդնեն կադրերի պատրաստման իրենց ազգային համակարգում: Այսպիսով, WorldSkills Russia-ն իր փորձառությունը մասշտաբային է դարձնում գլոբալ մակարդակով։

Новая реальность создает возможность глобальной интеграции кадров
© Photo : provided by WorldSkills-Russia
WorldSkills Russia ազգային առաջնությունն անցկացվում է նոր ձևաչափով

Այս տարի փորձի փոխանակման և նոր տեխնոլոգիաների ուսումնասիրության հարթակ է դարձել նաև հատուկ առցանց ծրագիրը, որն արտասահմանյան գործընկերների համար իրականացնում են WorldSkills Russia-ի ներկայացուցիչները, և որը նվիրված է մրցաշարերի անցկացման համար թվային և առցանց լուծումների ներդրմանը: Ավելի քան 40 երկրներից մասնակիցները միացել են ծրագրին՝ որպես անկախ փորձագետների և դիտորդների։ Ծրագրի շրջանակներում անցնում են`

  • Սեմինար՝ նվիրված թվային լուծումների և առցանց տեխնոլոգիաների կիրառմամբ WorldSkills Russia ազգային առաջնության նոր ձևաչափին
  • Առցանց շրջայց առաջնության հեռահար հարթակներում (որտեղ տեղի են ունենում մրցաշարերը), ինչպես նաև մրցաշարերի կառավարման կենտրոններում
  • Հեռահար ձևաչափով WorldSkills-ի ստանդարտների անկախ գնահատման դասընթաց
  • Business talk արդյունաբերական գործընկերների և ընկերությունների հետ համագործակցության մասին առցանց թրեյնինգներ և մրցույթներ կազմակերպելու և անցկացնելու համար
  • Անվանակարգերի յոթ առանցքային բլոկների հեռավար և առցանց մրցաշարների մոդելի ներդրման սեմինարներ։

Ներկայիս պայմանները մարտահրավեր են նետել կադրերի պատրաստման մասնագիտական համակարգին։ Դրա զարգացման նոր, յուրահատուկ փուլ է սկսվել։ Ոչ միայն առաջնությունները, այլև կրթական և աշխատանքային գործընթացներն են անցում կատարում հեռահար և բաշխված ձևաչափին՝ այդպիսով նպաստելով աշխատանքի տեղավորման նոր մոդելների և աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ձևավորմանը:

Ի լրումն այս ամենի՝ այս նոր իրականությունը շարժունակության հնարավորություն է ստեղծում․ չէ՞ որ թվային ձևաչափով դա շատ ավելի հեշտ է։ Ընդ որում, նման շարժունակության և կադրերի գլոբալ ինտեգրման համար կարևոր է միջազգային մակարդակի հմտություններ ուենալը։ WorldSkills Russia-ի առաջնային խնդիրներից է մասսայականացնել և ներդնել WorldSkills ստանդարտները, որոնք կարող են ուսուցման հենց այդպիսի մակարդակ ապահովել կադրերի պատրաստման ցանկացած ազգային համակարգի շրջանակներում:

Ավելին՝ wsr.online կայքում

թեգերը:
կորոնավիրուս, մրցաշար, Հայաստան, Ռուսաստան, WorldSkills Russia 8-րդ ազգային առաջնություն

Գլխավոր թեմաներ