18:52 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Ընկերությունների նորություններ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հայկական շուկայում ներկայացված նորույթը մի շարք հետաքրքիր նորարարություններ է ստացել, որոնք ունակ են զարմացնել ավտոմեքենաների անգամ ամենաքմահաճ սիրահարներին։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանում Audi-ի պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ Մոթորս» ընկերությունը Երևանում ներկայացրել է նոր Audi Q5-ը: Ամենագնացը թարմացրել է ոճը և մեքենաների սիրահարներին ներկայանում է միանգամայն նոր դիզայնով։ Ավտոմեքենայի առաջնամասը՝ բարձր տեղակայված օդահավաքով և ռադիատորի լայն, հարթ, ութանկյուն քողարկիչով, մեքենային միանգամայն նոր, սպորտային կերպար է տալիս։ Դինամիկ արտաքին տեսքը ներդաշնակ կերպով լրացնում են արտանետման խողովակների սեղանաձև գլխիկները, լայնակի շերտաձողով դիֆուզորը և քրոմապատ գիծը՝ հետևի լուսարձակների տակ։

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Զգալի փոփոխությունների է ենթարկվել նաև թարմացված տարբերակի էլեկտրոնային պլատֆորմը` լիովին նորացվել են լուսարձակները։ Պոտենցիալ գնորդներին քրոսսովերը ներկայանում է նաև նոր ներքին հարդարանքով, որը պատրաստված է թանկարժեք, բարձրորակ նյութերից։ Չպետք է մոռանալ նաև մուլտիմեդիա համակարգի մասին։ Դժվար է երկար ուղևորությունները պատկերացնել առանց որակյալ երաժտության։ Դա հիանալի հասկանում են նաև ինժեներները, որոնք նոր Q5-ի մեջ, ինչպես ասում են, ամբողջ հոգին են դրել։

Директор компании Славмоторс Артем Симонян на презентации нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Սլավ Մոթորսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Սիմոնյան

«Սլավ Մոթորսի» գլխավոր տնօրեն Արտյոմ Սիմոնյանի խոսքով՝ ընկերության համար Q սերիան շատ կարևոր է Audi-ի բոլոր մոդելների շարքում, հաշվի առնելով ինչպես Հայաստանի ռելիեֆը, այնպես էլ այդ ավտոմեքենաների հատկությունները։

«Audi ամենագնացները խիստ պահանջված են Հայաստանի ավտոսիրողների շրջանում: Դրանց շարքում առանձնանում է Q5-ը։ Այն շատ կոմպակտ է, հարմար է ինչպես քաղաքում վարելու, այնպես էլ երկարատև ուղևորությունների համար, այդ թվում՝ վատ ճանապարհներին։ Տարողունակ բեռնախցիկի շնորհիվ մեքենան նաև շատ հարմար է ընտանեկան ուղևորությունների համար»,-ասաց նա լրագրողներին ավտոմեքենան ներկայացնելիս։

Հայկական շուկա մատակարարվող քրոսսովերներն առավելագույնս հարմարեցված են Հայաստանում և Եվրասիական տնտեսական միությունում գործող ստանդարտներին, տեխնիկական առանձնահատկություններին և օրենսդրական պահանջներին։

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Մեքենան հագեցած է 2–լիտրանոց տուրբոշարժիչով, որն աշխատում է անմիջական ներարկման համակարգով` զարգացնելով մինչև 250 ձիաուժ հզորություն: Այս ամենը, 8-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ միասին, մեքենան իսկական սպորտքար են դարձնում։ Միաժամանակ, անմիջական ներարկման համակարգի շնորհիվ շարժիչը խիստ տնտեսող է։

Խոսելով ընթացքի հնարավորությունների մասին, պետք է նշել, որ տվյալ կոմպլեկտավորման մեքենան օժտված է quattro ultra լիաքարշակ համակարգով, որը քարշիչ ուժը լավագույնս բաշխում է սռնիների միջև։

«Quattro լիաքարշակ համակարգը, որով սկսել են հագեցնել Audi-ները դեռ անցյալ դարի 80-ականներից, Audi-ի յուրատեսակ «գենետիկ կոդն է» դարձել, դրա գլխավոր տարբերանշանը։ Բոլոր Q մոդելները, բացառությամբ Q3-ի որոշ կոմպլեկտավորումների, հագեցած են լիաքարշակ համակարգով։ Դա կատարյալ լիաքարշակ համակարգ է, չեմ վախենա «կատարյալ» բառից»,-ասում է ընկերության ղեկավարը։

  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
  •  Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 9
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում

Էլեկտրոնային կարգավորումով և անաստիճան ադապտիվ դեմփֆերային համակարգով օդամղիչ կախոցը՝ բոլոր չորս անիվների վրա, ինքնուրույն կարգավորում է ճանապարհային տատանումներն ու ամորտիզատորների կոշտությունը։ Բացի այդ, Audi drive select-ը վարորդին թույլ է տալիս ավտոմեքենայի կարևորագույն համակարգերի աշխատանքը կարգավորել ըստ ճանապարահային պայմանների և ընթացքի ռեժիմի։

Սիմոնյանի խոսքով՝ Audi Q5-ը, որպես պրեմիում հատվածի վառ ներկայացուցիչ, հաճախորդներին տարբերակների հարուստ հավաքածու է առաջարկում, միաժամանակ ավտոմեքենան ընտրելիս գնորդը կարող է լրացուցիչ օպցիաներ և հնարավորություններ «պատվիրել»:

Презентация нового кроссовера Audi Q5 в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
Նոր Audi Q5-ի շնորհանդեսը Երևանում
թեգերը:
Audi Q5, շնորհանդես, Երևան

Գլխավոր թեմաներ