00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
18 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ներկայացուցիչը մասնակցում է պատանի դաշնակահարների միջազգային մրցույթին

© Sputnik / Константин Чалабов / Անցնել մեդիապահոցЗанятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова
Занятия в Новгородском колледже искусств им. С.В. Рахманинова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարող, որոնցից ընտրվել է 12 դաշնակահար

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթին Հայաստանից մրցույթին կմասնակցի պատանի դաշնակահար Անդրեյ Կուրբետը, հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Պատանի դաշնակահարը մրցույթում կկատարի Լյուդվիգ վան Բեթհովենի, Սերգեյ Պրոկոֆևի, Յոհանես Բրամսի, Առնո Բաբաջանյանի, Ֆերենց Լիստի ստեղծագործությունները: Նա մրցույթին կմասնակցի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կուրբետը սովորում է Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում` ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանի դասարանում: Անդրեյը միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է, «ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամ:

Ի դեպ, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը վերոնշյալ մրցույթի դափնեկիր է:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի հունիսի 13-18-ը ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում։ Մրցույթին կմասնակցեն պատանի դաշնակահարներ Հայաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կորեայից, Իտալիայից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Լիտվայից:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 հազար ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում:

Дирижер Государственного камерного оркестра Армении Ваан Мартиросян и пианист Тристан Профф из Франции - Sputnik Արմենիա
Երևանյան համերգ կամ Բախը մեկնել է հյուրախաղերի

Տարբեր տարիների մրցույթի դափնեկիրներ են դարձել հայտնի դաշնակահարներ Լուկաս Գենիուշասը, Վադիմ Խոլոդենկոն, Ջորջ Լին, Ալեսիո Բակսը, Սթիվեն Բյուզը և մյուսները:

Պրոֆեսիոնալ երաժշտական աշխարհում հեղինակավոր երեք փուլից բաղկացած այս մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել աշխարհի ավելի քան 300 երիտասարդ կատարողներ: Նախընտրական փուլի կենդանի լսումները կայացել են 2015 թվականին, Միլանում, Մոսկվայում, Համբուրգում, Տոկիոյում, Պեկինում, Սեուլում, Սոլթ Լեյք Սիթիում, Նյու Յորքում, ինչպես նաև Երևանում: Արդյունքում` բուն մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 12 դաշնակահար:

Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների 17-րդ միջազգային մրցույթը կհեռարձակվի ուղիղ և առցանց։

Լրահոս
0