00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օֆելյա Համբարձումյանի վերջին առավոտը

© ArmtimesОфелия Амбарцумян
Офелия Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ժողովրդական երգի թագուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը վախճանվեց 91 տարեկանում։ Հայաստանի վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը Sputnik Արմենիային մանրամասներ պատմեց երգչուհու կյանքի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի վաստակավոր արտիստ Օֆելյա Համբարձումյանի ու նրա կյանքի վերջին օրվա մասին մանրամասներ է պատմում Հայաստանի վաստակավոր արտիստ Թովմաս Պողոսյանը։

«Ես երեկ նրանց տանն էի։ Տղան ինձ պատմեց, թե ինչպես է հեռացել Օֆելյան։ Սովորականի պես արթնացել է վաղ առավոտյան։ Տանը երկուսով են եղել` մայր ու որդի։ Հետո որդին` Հովհաննեսը, գնացել է շուկա։ Օֆելյան, սովորության համաձայն, պատշգամբում նստած սպասել է որդուն։ Տեսնելով Հովհաննեսին`ձայն է տվել տղային ու ցած գցել պարանը, որպեսզի տղան մթերքներով տոպրակները կապի պարանին, իսկ ինքն էլ, սովորականի պես, դրանք բարձրացնի պատշգամբով։

Երբ Հովհաննեսը տուն է մտել, Օֆելյան արդեն նստած է եղել խոհանոցում, իր սիրելի հարմարավետ բազկաթոռում և ինչ-որ բան է կերել։ Տղան է դուրս է եկել պատշգամբ ծխելու և երբ 10 րոպե անց տուն է մտել, տեսել է, որ մայրը ննջել է։ Հովհաննեսը ձայն է տվել մորը, բայց արձագանք չի ստացել։ Երկրորդ անգամ է ձայն տվել, հետո մոտեցել է նրան ու հասկացել, որ մայրն այլևս չկա»։

Օֆելյայի հետ ծանոթությունը

«Օֆելյա Համբարձումյանի հետ ես առաջին անգամ հանդիպեցի 20-րդ դարի 80-ականներին։ Նրան վաղուց գիտեի, լսում էի ռադիոյով, թեև այդ ժամանակ Թբիլիսիում էի ապրում։ Երևանում պետք է ժողովրդական երգերի հերթական համերգը կայանար, որի ժամանակ պետք է ելույթ ունենայի նաև ես։ Ունկնդիրների շարքում էր նաև Օֆելյա Համբարձումյանը։ Ես երգեցի։ Նա մոտեցավ ինձ, հարցրեց` որտեղից եմ և ասաց, որ իմ կատարումը դուր է եկել նրան։

Հետո մենք սկսեցինք հաճախ հանդիպել տարբեր համերգների ժամանակ։ Այդպես էլ սկսվեց մեր բարեկամությունը։ Այդ ժամանակ ես Թաթուլ Ալթունյանի անվան երգի և պարի համույթի անդամ էի։ Ամեն տարի հունվարի 9-ին գնում էի Օֆելյա Կարպովնայի տուն` նրա ծնունդը շնորհավորելու։ Նա բազմաթիվ անգամ ասել է, որ ես իր համար եղբայր եմ դարձել։

Ամեն անգամ, երբ հյուր էի գնում նրան, անպայման հարցնում էր` աշխատանքի՞ց ես եկել, քաղցած չե՞ս… Ժամերով զրուցում էինք տարբեր թեմաների շուրջ։ Նա բնավորությամբ խիստ էր, բայց միաժամանակ հարգանքի մեծ զգացում ուներ դիմացինի նկատմամբ, նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնց առանձնապես չէր հավանում։

Երբ վերջին անգամ զանգեցի նրան, ասաց. «Թովմաս, ու՞ր ես կորել, չես գալիս, չես զանգում։ Կարոտել եմ։ Արի, տեսնվենք»։ Խոստացա, որ անպայման կայցելեմ… Չհասցրի…»

Մեծ երգչուհու վերջին տարիները

«2013թ.-ի հունվարի 30-ին Սայաթ Նովայի անվան համույթի հետ նշում էինք նրա հոբելյանական երեկոն։ Մենք պայմանավորվեցինք Օֆելյայի հետ և նա համաձայնեց, որ մեզ հետ մի երգ կկատարի։ Սակայն համերգի օրը մոտենալուն զուգահեռ ժողովրդական երգչուհին հրաժարվեց երգել և, ինչպես ավելի ուշ խոստովանեց, վախեցել է երգել հանդիսատեսի առջև։ Ես հազիվ համոզեցի նրան, որ նա ներկա գտնվի իրեն նվիրված համերգին։

Հոգուս խորքում ծրագիր էի մշակել, թե ինչպես անեմ, որ երգի։ Արդյունքում համերգի ընթացքում ես սկսեցի երգել այն երգը, որը մենք պետք է միասին երգեինք։ Նա օթյակում էր նստած, ես միկրոֆոնով իջա բեմից և մոտեցա նրան։ Նա շփոթվեց ու ասաց. «Թովմաս, ի՞նչ ես անում»։ Հետո մի փոքր հատված երգեց…»

Անչափ կարոտում էր Տաթևիկին

«Մի անգամ մի երիտասարդ զանգեց նրան ու խնդրեց իր մասին դրական բնութագիր գրել։ Նա պետք է մեկներ Ամերիկա և բնութագիրը փաստաթղթերի հետ պետք է ներկայացներ դեսպանատուն։ Օֆելյան զանգեց ինձ ու հարցեց. «Թովմաս, դու գիտե՞ս այդ երիտասարդին»։ Դե, ես ասացի, որ գիտեմ, նա կոնսերվատորիայում է սովորում և արժանի է լավ բնութագրի։ Երկար ընդմիջումից հետո Օֆելյան մի քիչ անհանգիստ ասաց. «Իսկ եթե ես գրեմ, նա մեկնի ու չվերադառնա և այդ ժամանակ ինձ արդեն չթողնե՞ն Ամերիկա»։ Նա շատ էր կարոտում աղջկան` Տաթևիկին, որն ապրում էր Ամերիկայում և վախենում էր, որ այլևս չի կարող մեկնել դստեր մոտ, գրկել նրան…»:

Լրահոս
0