00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:16
1 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գորգի խորհրդանիշների գաղտնիքը

© Sputnik / Asatur YesayantsКовры Мегерян
Ковры Мегерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական լեռնաշխարհը գորգագործության հայրենիքներից մեկն է համարվում, և արվեստի այս տեսակը շարունակում է զարգանալ ժամանակակից Հայաստանում։ Հին ժամանակներից ի վեր յուրաքանչյուր գորգ իր սիմվոլիկան և գաղտնի նշանակությունն ուներ, հաճախ գորգերի մեջ նամակներ էին թաքնված։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Հայաստանի գորգերն աշխարհում հայտնի են իրենց գեղեցկության, յուրահատուկ զարդանախշերի և բնական գույների շնորհիվ։ Հայկական գորգերի երկու տեսակ կա` գորգ և կարպետ, որոնք ստեղծվում են յուրահատուկ և ավանդական տեխնոլոգիայով։

Հայկական գորգի առանձնահատկությունները

  • Խաչաձև զարդանախշեր։ Գորգագործությամբ հայերը զբաղվում էին դեռ հին ժամանակներից։ Հայկական գորգերի հիմնական տարբերությունը մյուսներից այն է, որ որպես զարդանախշ օգտագործվում են կենդանիների և մարդկանց պատկերները։

Հայկական գորգերի առանձնահատկություններից մեկը խաչազարդն է։ Այս զարդանախշի հիմնական նախշը մեկ կամ մի քանի խաչերն են, որոնք պատկերված են շրջանակի մեջ կամ առանց դրանց։ Եթե խաչերը մի քանիսն են, դրանք շարքերով են դասավորված։

  • Կրկնակի հանգույց։ Յուրաքանչյուր ժողովրդի գորգագործության արվեստն իր առանձնահատկություններն ունի։ Հայ վարպետներն ավանդաբար օգտագործում էին կրկնակի հանգույցներ, որոնք օգտագործվում են մինչ օրս։ Սա յուրահատուկ և հայտնի հայկական տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գորգերին երկար «կյանք» ունենալ։
© Sputnik / Asatur YesayantsՄեգերյան կարպետ
Ковры Мегерян - Sputnik Արմենիա
Մեգերյան կարպետ

Հատկանշական է, որ Իրանի որոշ հատվածներում այն անվանում են «Արմանի բաֆ», որը նշանակում է հայկական հանգույց, և որի ծագումնաբանությունը 2500 տարվա պատմություն ունի։ Նման հանգույցը կապելիս թելը փաթաթվում է երկու հարևան հիմնաթելերին, և թելի երկու ծայրերը դուրս են գալիս միասին։

Ծաղկային նվերներ` հայտնիներին

Գորգերի արտադրության Megerian Carpet հին գործարանի տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը Sputnik Արմենիային պատմել է այն մասին, որ հայ վարպետները երեք հատուկ գորգ են գործել։

«Մենք շատ գորգեր ենք ստեղծել, որոնք Մեգերյանները կնվիրեն հայտնի մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդին աջակցելու գործում։ Այս շարքի առաջին գորգը նվիրել ենք շանսոնիե Շառլ Ազնավուրին, երկրորդը` դերասան Ջորջ Քլունիին, իսկ երրորդը գործել ենք Հռոմի պապի համար, ով շուտով Հայաստան կայցելի», — ասաց Անդրիասյանը։

Նրա խոսքով`այս հին գործարանի արժանիքներից մեկն այն է, որ վարպետները որոշել են վերադարձնել գորգագործության հայկական ավանդույթները` արհեստական ներկերը փոխարինել են բնականով, իսկ պարսկական հանգույցը` հայկական կրկնակի հանգույցով։

Անդրիասյանը պարզաբանեց, որ հայկական գորգի թելի գույները ստացվում են բացառապես բնական նյութերից` ծաղիկներից և արմատներից։ Արդյունքում էկոլոգիապես մաքուր և նույնիսկ առողջարար գորգ է գործվում։

«Բրդի դեղին գույնը ստանում ենք անթառամ ծաղկից, կարմիրը` տորոնի արմատներից, կանաչ ընկույզի կճեպից կարելի է ստանալ շագանակագույնի երանգներ, նռան կեղևից` սև և այլն։ Միակ բանը, որ չկա Հայաստանում, ինդիգո քարն է, դրա համար մենք այն բերում ենք Հնդկաստանից, որպեսզի համապատասխան երանգ ստանանք», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա ավելացրեց, որ գորգագործությունը հին հայկական արվեստ է, ու ամեն մեկը չի կարող գորգ գործել։ Եվ եթե վարպետը չի սիրում իր գործը կամ աշխատանքի է գալիս վատ տրամադրությամբ, ավելի լավ է նա չմոտենա դազգահին։

© Sputnik / Asatur YesayantsՄեգերյան կարպետ
Մեգերյան կարպետ - Sputnik Արմենիա
1/7
Մեգերյան կարպետ
© Sputnik / Asatur YesayantsՄեգերյան կարպետ
Մեգերյան կարպետ - Sputnik Արմենիա
2/7
Մեգերյան կարպետ
© Sputnik / Asatur YesayantsԳունավոր թելեր
Գունավոր թելեր - Sputnik Արմենիա
3/7
Գունավոր թելեր
© Sputnik / Asatur YesayantsՄեգերյան կարպետ
Մեգերյան կարպետ - Sputnik Արմենիա
4/7
Մեգերյան կարպետ
© Sputnik / Asatur YesayantsԳունավոր թելեր
Գունավոր թելեր - Sputnik Արմենիա
5/7
Գունավոր թելեր
© Sputnik / Asatur YesayantsԳորգեր վերականգնող մասնագետ
Գորգեր վերականգնող մասնագետ - Sputnik Արմենիա
6/7
Գորգեր վերականգնող մասնագետ
© Sputnik / Asatur YesayantsԳորգագործություն
Գորգագործություն - Sputnik Արմենիա
7/7
Գորգագործություն
1/7
Մեգերյան կարպետ
2/7
Մեգերյան կարպետ
3/7
Գունավոր թելեր
4/7
Մեգերյան կարպետ
5/7
Գունավոր թելեր
6/7
Գորգեր վերականգնող մասնագետ
7/7
Գորգագործություն

Կախարդական գործարանում ոչ միայն գորգեր են գործում, այլև վերանորոգում են։ Սենյակներից մեկում գորգերի խավը կտրում և մաքրում են. պատրաստի գորգը ուղարկում են խավը կտրելու, գորգը մաքրում են մանր թելիկներից ու աղբից, այնուհետև այն լվանում են։ Այս գործընթացը կրկնվում է մի քանի անգամ։

Գործարանի պատերի ներքո պատմության շունչն է թևածում. այստեղ կարելի է տեսնել հայկական և ղարաբաղյան գորգեր, որոնք 100-400 տարվա պատմություն ունեն։

Հայաստանում գորգագործության ժամանակակից և հետաքրքիր ձևերից մեկն է 3D գորգերի ստեղծումը։ Հատկապես տպավորիչ են խաչքարների տեսքով գորգերը։

Sputnik Արմենիայի թղթակիցները ականատես եղան և անձամբ համոզվեցին, որ հայկական գորգը տարիների ընթացքում ավելի գեղեցիկ, վառ, և, իհարկե, ավելի արժեքավոր է դառնում։

Լրահոս
0