00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժակլին Բիսսեթ. «Պատեր եմ փնտրում մագլցելու համար»

© Sputnik / Aram NersesyanЖаклин Биссет
Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 13-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն էր բրիտանական դերասանուհի, Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ժակլին Բիսսեթը, որը Sputnik Արմենիայի հետ էքսկլյուզիվ հարցազրույցում պատմեց իր վախերի և բարդույթների, կանացի անկախության և կինոյի կախարդանքի մասին։

- Ձեր մասին խոսելիս շատ հաճախ հիշատակում են Ձեր «անկախ կնոջ» կերպարը` թե՛ խաղահրապարկում, թե՛ կյանքում: Չափազանց անկախ լինելը կնոջ համար միայն առավելությո՞ւն է, թե՞ կինը երջանիկ է միայն որոշակի կախվածության դեպքում։

— Բանն այն է, որ անկախությունը իմ ապրելակերպի մի մասն է և այդ մասն է դարձել կյանքիս վաղ շրջանում, երբ ես դեռ մանուկ էի: Մայրս ծանր հիվանդացավ, երբ ես 15 տարեկան էի: Հետագա 14 տարիներին ես ստիպված էի տանել այդ բեռն իմ ուսերի վրա և դրան զուգահեռ նաև աշխատել ու փորձել կերտել սեփական կյանքս: Եղբայրս սովորում էր, հայրս՝ աշխատում, և ես թիկունքում ոչ ոք չունեի, որի վրա կարողանայի հենվել: Ես նաեւ չէի ուզում կրկնել ծնողներիս անցած կյանքը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ոչ ոքից կախում չունենալ: Հետո կյանքս սկսեց լցվել ճամփորդություններով, որոնք նույնպես ստիպում են լինել ինքնուրույն և անկախ:

- Բայց առաջին քայլերը արեցիք ոչ թե որպես դերասանուհի, այլ որպես մոդել:
Ի՞նչը Ձեզ ստիպեց մտնել կինոյի աշխարհ: Գուցե դուք որոնում էիք ավելի շատ Ձեր ներաշխարհը, քան արտաքինը արտահայտելու միջոց:

ARM_Ծիրանի երկրում ավարտվեց «Ոսկե ծիրան» փառատոնը - Sputnik Արմենիա
Ծիրանի երկրում ավարտվեց «Ոսկե ծիրան» փառատոնը

— Դա չէին կանխատեսել անգամ ծնողներս: Մայրս հույս ուներ, որ ես իր պես կսովորեմ համալսարանում, հայրս էլ մտածում էր, որ շուտով կամուսնանամ, բայց նրանք սխալվում էր: Ես շատ կապված էի հորս հետ ու շատ էի նրան հարգում, բայց վստահ եմ, որ հազիվ թե նա պատկերացումներ ուներ իմ իրական երազանքների մասին: Ես շատ էի սիրում բալետ, տարբեր տեսակի արվեստ և արհեստ ու մտածում էի, թե ինչը կարող է միավորել այդ ամենը: Հետո հասկացա…կինոն:

- Համաձա՞յն եք, որ արտաքին տեսքը դերասանուհու համար ունի նաև բացասական կողմեր: Օրինակ` հաճախ շլացնող արտաքինը ուշադրությունը կենտրոնցնում է միայն իր վրա, դառնալով խոչընդոտ ներքին բովանդակությունը տեսնելու համար:

— Ասում են, որ կա նման բան: Մանկության տարիներին հայրս ամեն ինչ անում էր, որպեսզի չկենտրոնանամ արտաքին տեսքիս վրա, ասելով` «դու ոչ մի կապ չունես արտաքինիդ հետ, այն քեզ ժառանգվել է ծնողներիցդ, ավելի լավ է կենտրոնանաս այն բաների վրա, որոնք ինքդ կարող ես ստեղծել քո կյաքում»:
Վերադառնալով Ձեր հարցին, ասեմ, որ իմ արտաքինը բարդույթի պես մի բան էր: Ես միշտ մտածում էի իմ անհատականության մասին, և արտաքինը երբեք չի եղել իմ առաջահերթությունների ցանկում:
Կար ժամանակ, երբ ես ոչ մի պատկերացում չունեի իմ արտաքինի մասին ու երբ գնացի Հոլիվուդ, այնտեղ շատերը ինձ ասում էին՝ «Դու այդպիսի արտաքինով պետք է ստիպես որևէ մեծահարուստի ամուսանալուծվել և ամուսնանաս քեզ հետ»: Այնտեղ դա ընդունված էր, իսկ ինձ համար դա չափազանց խորթ էր:

- La femme fatale (ճակատագրական կին)…

— Այո, նման մի բան (ծիծաղում է)

- Այդուամենայնիվ, Ձեզ հաջողվե՞ց փոխել այդ մոտեցումը, որպեսզի Ձեզ չդիտարկեն սոսկ որպես գեղեցկուհի:

Жаклин Биссет - Sputnik Արմենիա
Ժակլին Բիսեթ. մեկ անգամ Հայաստանում

— Հիշում եմ՝ ես ցանկանում էի ամեն կերպ ստանալ Լիզ Համիլթոնի դերը Ջորջ Քյուքորի "Հարուստ և հայտնի" ֆիլմում: Եվ միայն այդ ֆիլմի համապրոդյուսերներ լինելը օգնեց ինձ «պոկել» այդ դերը: Այլ տարբերակում ինձ երբեք չէին տա այդ դերը, քանի որ դա նման չէր այն դերակատարումներին, որոնք ես ունեի հուլիվուդյան ֆիլմերում: Միգուցե պատճառը հենց այն էր, ինչ դուք ասացիք: Չգիտեմ: Ամեն դեպքում, այդ ֆիլմից հետո ինձ հաջողվեց ունենալ տարբերվող, ավելի կարծր և ինձ համար ավելի կարևոր դերեր:
Հետո, երբ ես ինձ փորձեցի ռեժիսուրայում, հասկացա, թե որքան դժվար է դերասանների ընտրությունը,ինչը կարևոր նախապայմանն է, որպեսզի ստացվի կախարդանքը, այն քիմիական ռեակցիան, որը ստեղծվում է էկրանի վրա և շլացնում մեզ: Օրինակ, թատրոնում ես շատ դեպքերում չեմ տեսնում այդ "քիմիան", չեմ հավատում դերասաններին ու նրամց "սիրուն", իսկ լավ կինոն հաջողված կախարդանքի դեպքում ստիպում է ապրել այդ "քիմիական" ազդեցությունը:

- Բայց «կախարդանքի» համար միայն դերասանական ճիգերը բավարար չեն, բախտը Ձեզ ժպտաց նաև ռեժիսորների հարցում` Ռոման Պոլանսկի, Ֆրանսուա Տրյուֆֆո, Փիթեր Յեթս, Ջոն Հյուսթոն, Կլոդ Շաբրոլ և այլք:

— Բանականաբար, այդպես է։ Էլ չասեմ, թե որքան կարևոր է օպերատորը: Երբեմն ես կարող էի ծախսել ժամեր զգեստապահարանի մոտ կամ դիմահարդարը ժամերով "մեյքափ" աներ (չնայած, որ ինքս հարդարում եմ ինձ 6 րոպեում), բայց արդյունքում սխալ էին լուսավորւոմ, և ամեն ինչ ջուրն էր ընկնում: Ընդհանրապես, ես շատ եմ կարևորում լույսը, այն պետք է լինի այնպես, որ դու քեզ հարմարավետ զգաս: Պատկերացրեք, որ սենյակային լամպի լույսը անընդհատ Ձեր դեմքին է, կարո՞ղ եք արդյոք Ձեզ լիարժեք ու հանգիստ զգալ, իսկ այժմ պատկերացրեք` դերասանը այդ լույսի տակ մտնում է մեկ այլ կերպարի մեջ: Այդ իսկ պատճառով դերասանի ինքնազգացողությունը և ինքնավստահությունը, բացի ռեժիսորից, նաև օպերատորի ձեռքերում է:

- Ինքնավստահությունը ձեռք է բերվում նաև վախերի հաղթահարման գնով: Ձեզ հաջողվե՞լ է հաղթահարել բոլոր վախերը:

— Ես շատ վատ լողորդ եմ ու վախենում եմ ջրից, բայց, չնայաց դրան, համաձայնեցի ստանձնել մի դեր մի ֆիլմում, որի նկարահանումը երեք ամիս պետք է անցկացվեր ջրում: Դա աննկարագրելի էր… Մի օր քիչ մնաց՝ խեղդվեի: Հրաշքով ողջ մնացի և մինչ օրս գլուխս չեմ մտցնում ջրի տակ։ Դերը, այդուամենայնիվ, խաղացի: Վախի պատնեշի հաղթահարումը շատ կարևոր է, և ես շարունակում եմ փնտրել նորանոր պատեր՝ մագլցելու համար:

Լրահոս
0