17:37 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Անդրես Մուստոնեն

Էստոնացի երաժիշտ. հայերը միակն են, որ ընկերներ ունեն ողջ աշխարհում

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
4710

Էստոնացի ջութակահար և դիրիժոր Անդրես Մուստոնենը Հայաստանն իր տունն է համարում և սիրում է հայերին նրանց ոգու ամրության և արիության համար։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևան է ժամանել միջնադարյան երաժշտության և բարոկկոյի ոլորտում ճանաչված մասնագետ, հայտնի Hortus Musicus համույթի ստեղծող և ղեկավար Անդրես Մուստոնենը։

Հայերի շրջանում նա հայտնի է որպես տարբեր երկրներում բարի կամքի դեսպան (1915թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում)։

«Ես տեղյակ եմ, թե ինչի միջով են անցել հայերը և չեն ընկճվել։ Ձեր հոգեպես ուժեղ ազգն ապրել է ամենասարսափելի արհավիրքը` ցեղասպանությունը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մուստոնենը` մեկնաբանելով իր առաքելությունը։

Այդ նպատակով 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նա համերգ է ունեցել Երուսաղեմում, որը կոչվել է «Քեզ հետ եմ, Հայաստան»։

  • Hortus Musicus համույթը
    Hortus Musicus համույթը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Hortus Musicus համույթը
    Hortus Musicus համույթը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Hortus Musicus համույթը
    Hortus Musicus համույթը
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Hortus Musicus համույթը
    Hortus Musicus համույթը
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
Hortus Musicus համույթը

Մուստոնենը խոստովանեց, որ առաջին անգամ է տեսնում նման ազգ, որը բազմաթիվ ընկերներ ունի ողջ աշխարհում։ Նրա կարծիքով` դա Աստծու պարգև է, քանի որ ամեն ազգ չի կարող հպարտանալ դրանով։

«Հայկական հոգևոր երաժշտությունից հաճախ եմ Կոմիտաս նվագում, ծանոթ եմ նաև Նարեկացու ստեղծագործությանը։ Մենք ոչ մի երաժշտություն չենք կատարում իր սկզբնական տեսքով, քանի որ երաժշտությունն ավելի է հարստանում, երբ ձուլվում է այլ մշակույթի ելևէջների հետ»,- ասաց երաժիշտը։

Մուստոնենն իր ուղին սկսել է հոգևոր երաժշտության ասպարեզում դեռ մանուկ հասակում։ Խոստովանեց, որ հոգևոր երաժշտությանը հասել է` ապրելով կոմունիստական երկրում, որտեղ եկեղեցիներն արգելքի տակ են եղել։

«Ես սկսեցի ուսումնասիրել եկեղեցական երաժշտությունը, և այսօր չեմ պատկերացնում իմ ստեղծագործությունը և ինքս ինձ առանց դրա»,- ասաց ջութակահարը։

Մուստոնենը սիրել է հայերին և Հայաստանը հոգևոր արժեքների համար, որոնք նրա համար առաջնահերթ են բոլոր առումներով։

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հանձնարարությամբ էստոնացի վիրտուոզ երաժիշտ Անդրես Մուստոնենը պարգևատրվել է ոսկե մեդալով հայ-էստոնական հարաբերություններում ունեցած ավանդի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած դերի համար։

Ансамбль Хортус Музикус. Солист Андрес Мустонен
© Sputnik/ Asatur Yesayants
Անդրես Մուստոնենը պարգևատրվեց ոսկե մեդալով

Գլխավոր թեմաներ