00:55 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
«Գրական տապան 2016» փառատոնի մասնակիցները

Աֆղան գրողը հայերին. տուն վերադարձեք, ձեզ մոտ ապահով է

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
4320

Անգլիայում ապրող աֆղան գրող Բաշիր Սակավարզին ոգեշնչել է Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանը, սակայն ապշեցրել է կոմպոզիտոր Կոմիտասի պատմությունն ու 1915 թվականի իրադարձությունները։ «Գրական տապանի» հերոսների և նրա մասին մանրամասներ է պատմում Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Աֆղանցի գրող Բաշիր Սակավարզին Անգլիայից Հայաստան է ժամանել «Գրական տապան» միջազգային փառատոնի շրջանակներում։

Հայաստանից Անգլիա նա իր հետ կտանի դրական էմոցիաներ, որոնք կփորձի ճիշտ մեկնաբանել իր ճամփորդային նոթերում։ Դրանք հրապարակվելու են «Համայնապատկեր» գրական ամսագրում, որտեղ նա աշխատում է որպես խմբագիր։

«Ձեր երկրում ճանապարհորդելով, ես Աֆղանստանի հետ նմանություն տեսա։ Քաբուլում հողատարածք գնեցի և ինչ-որ մի ժամանակ, երբ պատերազմ չլինի, կկառուցեմ Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տեսքով մի տուն։ Այն ինձ շատ է ոգեշնչել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սակավարզը։

Пресс-конференция участников фестиваля Литературный ковчег -2016
© Sputnik/ Asatur Yesayants
Աֆղան գրող Բաշիր Սակավարզի

Նա խոստովանել է, որ սկսել է գրել դեռ 9-10 տարեկանում, վերելքների ու վայրէջքների շրջաններ է անցել, սակայն հավատարիմ է մնացել իր կոչմանն ու գրող դարձել։

«Ես տպագրվում էի մանկական ամսագրում և հաջողություններ ունեի, սակայն իրավիճակը փոխվեց Անգլիա տեղափոխվելուց հետո, որտեղ ոչ ոք չէր ցանկանում լսել Աֆղանստանի մասին», — նշեց Սակավարզը։

Նա շատ է կարոտում հայրենիքը, սակայն հանուն ընտանիքի անվտանգության դեռ շարունակում է մնալ Անգլիայում։

«Ես գիտեմ, որ Հայաստանում ևս կա միգրացիայի խնդիր, սակայն կոչ եմ անում բոլոր հայերին՝ վերադառնալ տուն, քանի որ ձեր երկրում անվտանգ է, հատկապես Աֆղանստանի համեմատ», — նշեց գրողը։

Նա պատմեց, որ Քաբուլում երկու դար առաջ մեծ հայկական համայնք էր գործում։ Աֆղանստանի հայերը հիմնականում զբաղվում էին գինու վաճառքով։ Հետո փոխվեց երկրի ղեկավարությունը և իսլամացումից հետո արգելք գործեց դրվեց խմիչքների վրա։

Пресс-конференция участников фестиваля Литературный ковчег -2016
© Sputnik/ Asatur Yesayants
Ավստրիացի գրող Անտոնիո Ֆիան

Դրա արդյունքում հայերը սկսեցին լքել Աֆղանստանը գումար վաստակելու փնտրտուքներով։ Բաշիր Սակավարզից բացի, Հայաստանով հիացած են նաև Լեհաստանից ժամանած գրող Կալինա Իզաբելա Վիոլան և Անտոնիո Ֆիանը՝ Ավստրիայից։

«Հայաստանից ինձ հետ կտանեմ Երևանում ձեռք բերած ընկերների ջերմությունը, բնության, վանքերի մասին հիշողությունները», — խոստովանել է Իզաբելլա Վիոլան։

Пресс-конференция участников фестиваля Литературный ковчег -2016
© Sputnik/ Asatur Yesayants
Լեհ գրող Կալինա Իզաբելա Վիոլա

Նրան, ինչպես Սակավարզին, ապշեցրել է Կոմիտասի պատմությունը։ Անտոնիա Ֆիանն իր հերթին հետը կտանի Հայաստանի մի զանգակ, որը կկախի Ամանորյա տոնածառին, իսկ տպավորությունների մասին նա կպատմի առաջիկա ստեղածագործությունների մեջ։

Գլխավոր թեմաներ