00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի բարերար Արամյանցի թոռը` Ախթալայում ամրոցի և ղարաբաղյան արմատների մասին

© Sputnik / Aram NersesyanЗамок мецената Михаила Арамянца
Замок мецената Михаила Арамянца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
19-20–րդ դարերի հայ բարերար Միքայել Արամյանցի տունը, որը գտնվում է Ախթալայում, շուտով կվերածվի թանգարանի։ 3700 քմ տարածքով կառույցը գտնվում է ոչնչացման եզրին և մոռացության է մատնված Լոռու սարերում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Լոռու սարերում` Ախթալա քաղաքում է գտնվում հեքիաթային ամրոց հիշեցնող առանձնատունը։ Դա մեծ հայ բարերար Միքայել Արամյանցի տունն է, որը նա կառուցել է 1885թ-ին դստեր համար, որը հիվանդ էր տուբերկուլյոզով։

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Արամյանցի տունը
Замок мецената Михаила Арамянца - Sputnik Արմենիա
Միքայել Արամյանցի տունը

Քանդականախշ պատշգամբները, լայն պատերը, բարձր առաստաղները և ծաղկած ծառերով ճեմուղիները հիշեցնում են հին Թիֆլիսի ճարտարապետությունը։ Զարմանալի չէ, չէ՞ որ այդ քաղաքի հետ սերտորեն կապված է Արամյանցի կյանքը և գործունեությունը։ Միքայել Արամյանցը ծնվել է Ղարաբաղի Քյաթուկ գյուղում, բայց ապրել և աշխատել է Թիֆլիսում։

«Կոմունիստների օրոք տունը խլել են իմ նախնիներից, սակայն մենք աշխատում ենք, որպեսզի այն վերածենք թանգարանի։ Դա պատմական շենք է` կապված շրջանի և քաղաքի հետ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայել Արամյանցի թոռը` լոնդոնցի գործարար Ալեքսանդր Ջանոևը։

Ջանոևների ընտանիքը վերջին հինգ տարիներին այցելում է Հայաստան, սակայն այս անգամ Ալեքսանդրը ժամանել է մի քանի պատճառով։ Նա ցանկանում է ցույց տալ դստերը պատմական հայրենիքը, ինչպես նաև տեղեկություններ հավաքել իր նախապապի գործունեության մասին։

Международная конференция на тему Историко-культурное наследие Ширака: современные проблемы арменоведения - Sputnik Արմենիա
Հայերն ու աշխարհը. Մարդանովից մինչև Մանթաշով

«Մենք Հայաստանից կմեկնենք Ղարաբաղ` Քյաթուկ գյուղ, որտեղ ծնվել է Միքայել Արամյանցը, դրանից հետո կգնանք Թբիլիսի և կհանգրվանենք Mariott հյուրանոցում, որը կառուցել է Արամյանցը»,- ասաց Ջանոևը։

Նա խոստովանեց, որ կնոջ հետ արդեն եղել է Ղարաբաղում, իսկ Հայաստան հաճախ է ժամանում, քանի որ ցանկանում է ավելի շատ բան իմանալ իր արմատների մասին։

«Այստեղ ես ինչ-որ առանձնահատուկ բան եմ զգում, կարծես վերադառնում եմ արմատներիս։ Դա հաճելի զգացում է, որը չեմ կարող բացատրել», — ասաց Արամյանցի թոռը։

Նրա խոսքով` Հայաստանի և Վրաստանի հետ արմատների մասին նա իմացել է տատիկից` Աննա Արամյանցից, որը Միքայելի դուստրն է։ Նա էլ պատմել է Թբիլիսիում և Ախթալայում կյանքի մասին։

«Լոնդոնի մեր տանը պահում ենք Ախթալայի տան լուսանկարները` արված 1911թ-ին։ Տատիկս շատ սիրում էր երկու քաղաքները. Թբիլիսին` իր բազմազգության, Ախթալան` բնության համար»,- հիշում է Ջանոևը։

Նա հարգում և գնահատում է տքնաջան աշխատանքը և ջանքերը, որոնք գործադրել է իր նախապապը։

«Նա կրթաթոշակներ է տրամադրել, կառուցել դպրոցներ, հիվանդանոցներ ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում։ Նա Թբիլիսիում շենք է կառուցել, որտեղ այժմ գտնվում է կրթության նախարարությունը։ Սակայն այդ ամենը չի գնահատվել», — ասաց Ջանոևը։

Այսօր Ջանոևի ընտանիքը բնակվում է Լոնդոնում։ 20-րդ դարի սկզբին հենց այստեղ է հաստատվել Աննա Արամյանն ամուսնու` հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Ռոտինյանի հետ։

«Հայրս նույնպես թբիլիսահայ է, նա մորս հետ ծանոթացել է Լոնդոնում, որտեղ ծնվել եմ ես։ Այսօր աշխատանքի բերումով բնակվում եմ երկու երկրներում` Անգլիայում և Ֆրանսիայում»,- ասաց Ջանոևը։

Արամյանցի թոռը ֆինանսիստ է և լինելով մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ`շարունակում է նախապապի գործունեությունը` բարեգործությունը։ Նրա կինը կիսով չափ անգլիացի է, կիսով չափ` բելգիացի, նա սերում է տոհմիկ նավաստիների դինաստիայից, իսկ 22-ամյա դուստրը երաժշտության ուսուցչուհի է։

Լրահոս
0