00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային պատկերասրահը զրոյից ստեղծողը. Դրամբյանը 125 տարեկան է

© Sputnik / Асатур ЕсаянцРубен Драмбян
Рубен Драмбян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացավ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125–ամյակին նվիրված գիտաժողով։ Արվեստաբան, թանգարանագետ ու մտավորական Դրամբյանն ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է։ Գիտաժողովին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի-Sputnik. Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, գտնվելով որմնանկարների փառահեղ դահլիճում, մտովի մի պահ տարիները հետ տվեց՝ պատկերացնելու համար այն տիտանական աշխատանքը, որը կատարել է պատկերասրահի հիմնադիր- տնօրեն Ռուբեն Դրամբյանը։

«Փորձենք պատկերացնել հեռավոր 1925 թվականը. հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևանը։ Այդ Երևանում կերպարվեստի պետական թանգարանի բացումը մի տեսակ ուտոպիստական և տարօրինակ էր թվում։ Ապա փորձենք պատկերացնել Երևանը մեծ հայրենական պատերազմի տարիներին։ «Ամեն բան ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ մտածելու պատկերասրահի խնդիրների մասին, բայց Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը»,-ասաց նախարարը։

© Sputnik / Асатур ЕсаянцԿԳՆ նախարար Արմեն Ամիրյանը Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
Армен Амирян - Sputnik Արմենիա
ԿԳՆ նախարար Արմեն Ամիրյանը Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ

Նրա խոսքով, Դրամբյանի հայենասիրության և մշակութային անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր ունենք պատմության թանգարան։

Նախարարի խոսքը լրացրեց ԳԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը` Դրամբյանի անձը ներկայացնելով մարդկային տեսանկյունից։ Նա նշեց, որ դահլիճում միակ մարդն է, ով եղել է Ռուբեն Դրամբյանի ուսանողը։ Պատմեց իր հիշողությունների մասին։

Национальная галерея Армении Ереван площадь Республики - Sputnik Արմենիա
Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական 12-րդ փառատոնը

«Դրամբյանը դասավանդում էր ռուս արվեստի պատմություն։ Նրա առաջին իսկ խոսքից պարզ զգացվում էր, որ ռուս մշաոկույթի խոր գիտակն է։ Արվեստի ինստիտուտում բոլորի մոտ ընդհանուր տպավորություն կար, որ նա, լինելով ռուսագիր ու ռուսախոս, հայերեն չգիտի։ Բայց նրանք սխալվում էին. նա ամենաօրինակելի հայերենով է ներկայացրել ռուս արվեստի պատմությունը՝ առանց բառ որոնելու։ Զուսպ էր, խոսում էր միջին տոնով, երբեք ձայնը չէր բարձարցնում»,-ասաց Հովհաննիսյանը։Նա հատուկ ընդգծեց, որ Դրամբյանն այն տեսակն է, որի պակասն այսօր հանությունը զգում է։

Ռուբեն Դրամբյանը, լինելով արվեստագետ ու կոլեկցիոներ՝ ձեռնամուխ է եղել թանգարանի հավաքածուի ստեղծմանը։ Առաջնակարգ նշանակություն է տրվել հայկական արվեստի հավաքածուն համալրելուն։

Հայ վարպետների աշխատանքները ձեռք են բերվել ոչ միայն Հայաստանից, այլև Թիֆլիսից։ Ռուբեն Դրամբյանը Հայաստանի պատկերասրահը փաստացի ստեղծել է զրոյից։

Լրահոս
0