16:58 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արամ Խաչատրյանի անվան փառատոն

Խաչատրյանի անվան փառատոն. դասական երաժշտության ջազային երանգները

Асатур Есаянц
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Հոկտեմբերի 6-10–ը Երևանում տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան չորրորդ միջազգային երաժշտական փառատոնը` «Խաչատրյանը և ջազը»։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Այս տարի Արամ Խաչատրյանի անվան չորրորդ երաժշտական փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին և կսկսվի «Խաչատրյանը և ջազը» խորագրով ծրագրով, ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Նրա խոսքով` այս տարի տեղի կունենան ավելի քան 20 համերգներ, այդ թվում` 11 սիմֆոնիկ, կամերային և ոչ միայն։

«Անցյալ տարի մենք որոշեցինք ավարտել գալա համերգը «Խաչատրյանը և ջազը» ծրագրով, իսկ այս տարի, հակառակը, սկսում ենք դրանից։ Մենք փայլուն արտիստներ, ծրագրեր, լավ ձևաչափեր ունենք, որոնցով ներկայացնում ենք մեր փառատոնը»,- համերգից առաջ ասաց Սմբատյանը։

Նա նշեց, որ փառատոնի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկն այն է, որ հնարավորություն է ստեղծվում Հայաստանի և այլ երկրների լավագույն կատարողներին միավորելու համար։

Фестиваль имени Арама Хачатуряна
Асатур Есаянц
Արամ Խաչատրյանի անվան փառատոն

Սմբատյանը փառատոնը հարթակ է համարում արտիստների տարբեր սերունդների ներկայացուցիչների համար։

«Բացմանը դուք կունկնդրեք պետական ջազային նվագախմբին։ Դա շատ կարևոր կոլեկտիվ է փառատոնի համար։ Այդ միջոցառումը թույլ է տալիս մեկ բեմում միավորել տարբեր կոլեկտիվների»,- ասաց դիրիժորը։

Նա նշեց, որ փառատոնի շրջանակում կհնչեն հատվածներ Խաչատրյանի հանճարեղ ստեղծագործություններից` «Գայանե» և «Սպարտակ» բալետներից, որոնք արտասահմանում հայտնի են դարձրել Հայաստանը։ 

«Համաշխարհային հանրությունը կտեսնի, որ սա շատ լայնածավալ փառատոն է, և մենք` հայերս, քայլում ենք ժամանակին համընթաց»,- ասաց Սմբատյանը։

Նրա խոսքով` Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մեկնաբանությունները նոր հայացք են մեծանուն հայ կոմպոզիտորի երաժշտությանը։

«Յուրաքանչյուր սերունդ ունի երաժշտության, հերոսների իր ընկալումը և գնահատականը։ Խաչատրյանի ստեղծագործություններում շատ ջազ կա, դա հաստատում են հայտնի ջազային երաժիշտները։ Նրա երաժշտությունը բազմաշերտ է, և այն կարելի է ներկայացնել տարբեր ձևաչափերով»,- ասաց Սմբատյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Փառատոնին ելույթ կունենան Պետական երիտասարդական նվագախումբը` Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական ջազային նվագախումբը` Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։

Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի երիտասարդական նվագախումբը։ Խաչատրյանի անվան առաջին միջազգային փառատոնը` նվիրված կոմպոզիտորի 110-ամյակին, տեղի է ունեցել 2013թ-ին։

Գլխավոր թեմաներ