00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաստեր Սպենդիարյանի կյանքից. ինչի մասին է մաեստրոյի անավարտ ստեղծագործությունը

© Rita WillaertПамятник Александру Спендиаряну
Памятник Александру Спендиаряну - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոմպոզիտոր և դիրիժոր, «Ալմաստ» օպերայի հեղինակ, Հայկական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանը փոխեց հայկական դասական երաժշտությունը։ Նա հարուստ ժառանգություն թողեց, իսկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նրա անունն է կրում։

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկի` կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի, ծննդյան 145-ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացնում մաեստրոյի կյանքից։

Սպենդիարյանը ծնվել է Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգի Կախովկա քաղաքում՝ 1871թ. նոյեմբերի 1-ին։ Գավառային Տավրիայի և Ղրիմի տխուր կյանքը Ալեքսանդրն ինքն էր ծաղկացնում։

Նա երեք տարեկանից թղթից թռչունների և կենդանիների տարբեր ֆիգուրներ էր պատրաստում, ընդ որում, դա այնքան լավ էր անում, որ Հովհաննես Այվազովսկին վեց տարեկան տղայից մի քանիսը վերցրեց, որպեսզի ցույց տա կերպարվեստի ակադեմիայում։ Ալեքսանդրը նաև բանաստեղծություններ էր գրում և նկարում էր։

Ալեքսանդրը Թիֆլիս է գալիս 1916 թվականին։ Դրանք սարսափելի տարիներ էին հայ ժողովրդի համար։ Մաեստրոն ազգային մշակույթի ավանդական կենտրոնում. նա եկել էր Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի մոտ։

Александр Спендиарян - Sputnik Արմենիա
Սպենդիարյանի 145-ամյակին նվիրված միջոցառումներ են սկսվում Հայաստանում

Սարյանը կոմպոզիտորին կհայտնի այն մասին, որ Գրեչանինովը մտադիր է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի սյուժեի հիման վրա օպերա գրել։ «Այդ մասին ես ասացի Ալեքսանդրին՝ փորձելով կպնել նրա հայրենասիրական ինքնասիրությանը»,- հիշում էր մեծն նկարիչը։ — «Կարծում եմ՝ ինձ դա հաջողվեց, ես հասա նպատակիս»։ Ավելի ուշ Սպենդիարյանը կսկսի գրել «Ալմաստ» օպերան։

Եվս մեկ մեծ հայ կոմպոզիտոր՝ Արամ Խաչատրյանը, որն անձամբ էր ճանաչում Սպենդիարյանին, գրում էր. «Ալեքսանդր Աֆանասևիչը ավելի քիչ «դասական» էր բարձր իմաստով… Ցածրահասակ, ակնոցով, խելացի աչքեր և հմայիչ ժպիտ, արտահայտիչ դեմք։ Մարդկանց հետ շփման մեջ զարմանալիորեն հասարակ մարդ էր, մի փոքր ամաչկոտ, միշտ ուշադիր զրուցակցի նկատմամբ, բավականին պարզ՝ իր դատողություններում, ձգտումներում, գործողություններում… Մեծ հուզմունքով ես նրա դատին էի հանձնում իմ առաջին կոմպոզիտորական փորձերը, սակայն նրա խորասույզ, լուրջ վերաբերմունքն իմ արվեստի նկատմամբ, ուշադրությունն ու մասնակցությունն ինձ ոգեշնչում էին»։

1917 թվականից մաեստրոն ղեկավարում էր Ղրիմի սիրողական երգչախմբային կոլեկտիվը, օգնում երաժշտական դպրոցի ձևավորման հարցում, մշակում ժողովրդական, ինչպես նաև հեղափոխական երգեր:

1924 թվականից տեղափոխվեց Երևան, որտեղ էլ աշխատանքի անցավ արվեստի և գիտության ինստիտուտ, կոնսերվատորիա, ինչպես նաև զբաղվում էր սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության կազմակերպմամբ, հանդես էր գալիս որպես դիրիժոր։

Вечерний Ереван с высоты птичьего полета - Sputnik Արմենիա
Թանգարանների գիշեր. Սպենդիարյանի պատրաստած կակաոն ու նկարիչների էսքիզները

Ալեքսանդր Սպենդիարյանի վերջին և, ցավոք, անավարտ ստեղծագործությունը դարձավ «Հայաստան» գրական և երաժշտական տետրալոգիան։ Բանաստաեղծ Ավետիք Իսահակյանի հետ Սպենդիարյանը մանրակրկիտ մշակում էր ապագա ստեղծագործության պլանը. առաջին մասը պետք է բաղկացած լիներ հայ ժողովրդի ծագման նկարագրությունից, երկրորդը` պետության, հաղթանակի և փառքի ստեղծման, երրորդը պետք է արտացոլեր Մեծ Հայքի անկումը՝ վշտի դարը։

Ստեղծագործության չորրորդ մասը յուրահատուկ պետք է լիներ, այն նկարագրելու էր ազգային ազատագրական պայքարը, երկրի զարթոնքը, սակայն 1928 թվականի մայիսի 7-ին կոմպոզիտորի մահն ընդհատեց այդ հսկայական ծրագրերը, և աշխարհն այդպես էլ չտեսավ հայ դասականի, հավանաբար, լավագույն ստեղծագործությունը։

Լրահոս
0