00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էջմիածինը բացահայտել է բացառիկ քրիստոնեական մասունքի գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanСвятое Копье
Святое Копье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհում Սուրբ Գեղարդ կամ Լոնգինի Գեղարդ անունը կրող հինգ քրիստոնեական մասունք կա։ Սակայն դրանցից միայն մեկն է իսկականը, որը դարեր շարունակ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մյուսները դրա պատճեններն են։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Բազմաթիվ արքաներ և զորահրամանատարներ դար ի վեր պայքարել են Սուրբ Գեղարդը ձեռք բերելու համար` համարելով, որ այն իրենց կօժտի անսահման ուժով և իշխանությամբ։ Ավանդության համաձայն` հինգ սուրբ գեղարդներից միայն մեկով է հռոմեացի լեգեոներ Լոնգինը խոցել Հիսուս Քրիստոսի կողը։ Այն պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում, մյուս գեղարդները ցրված են աշխարհով մեկ։

«Մենք չենք կասկածում, որ հենց մեզ մոտ պահվող Սուրբ Գեղարդով է խոցվել Քրիստոսի կողը։ Մյուս չորս գեղարդների փորձաքննությունը ցույց է տվել, որ դրանք գեղարդի պատճեններն են և ավելի ուշ շրջանում են ստեղծվել»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի արխիվի և ձեռագրերի պահոցի պատասխանատու Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

Անցյալ տարի գիտական և աստվածաբանական աշխարհն ալեկոծեց այն բացահայտումը, որ հինգերորդ սուրբ գեղարդը գտել են Թուրքիայի տարածքում գտնվող կաթոլիկ եկեղեցիներից մեկում։

© Sputnik / Asatur YesayantsՏեր Ասողիկ քահանա Կարապետյան
Иерей Асогик Карапетян - Sputnik Արմենիա
Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

 

 

Սակայն շուտով պատմությունը և ժամանակն իրենց շտկումներն արեցին։ Մինչև հիմա հայտնի չէ այդ գեղարդի ծագման իրական պատմությունը, սակայն փաստն այն է, որ դա ստեղծվել է XVII դարում։ 

«Այդ գեղարդը նույնությամբ կրկնում է Սուրբ Գեղարդի կառուցվածքը և տեսակը, սակայն այն նույնպես մեր թանգարանում պահվող իսկականի պատճենն է», — ասաց քահանան։

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Էջմիածնի տաճարի գաղտնիքները. երբ թացն ու չորը խառնվում են

Դա պարզել է Վատիկանի հետազոտական խումբը, որը գնացել է եկեղեցի` փորձաքննություն անցկացնելու համար։ Նույնը հաստատել են մյուս երեք գեղարդների գիտական փորձաքննությունները։ Դրանք նույնպես պատճեններ են եղել, քանի որ չեն պատկանել այն ժամանակաշրջանին, երբ տեղի են ունեցել հայտնի աստվածաշնչյան իրադարձությունները, այլ ստեղծվել են դարեր անց։ 

Տեր Ասողիկի խոսքով` թեև Էջմիածնում պահվող գեղարդը չի ենթարկվել փորձաքննության, սակայն եկեղեցին կասկած չունի, որ հենց դա է օծվել Քրիստոսի արյամբ, քանի որ պատմական ապացույցները բավական շատ են։ Սուրբ Գեղարդը բազմիցս փրկել է փորձանքներից, բուժել հիվանդություններ և կանխել համաճարակների տարածումը։

«Մի անգամ Վրաստանի թագավորը խնդրել է Ամենայն Հայոց կաթողիկոսին Սուրբ Գեղարդը տանել Թբիլիսի, քանի որ երկրում մոլեգնել է համաճարակը, որը բազմաթիվ մարդկանց կյանքեր է խլել»,- պատմեց Կարապետյանը։

Նրա խոսքով` հարևան երկիր տարված Սուրբ Գեղարդը ոչ միայն դադարեցրել է համաճարակը, այլև բուժել շատ մարդկանց։

Սուրբ Գեղարդը մ.թ. I դարում Հայաստան է բերել Քրիստոսի 12 առաքյալներից մեկը` Թադեոսը։ Ի սկզբանե Գեղարդը պահվել է Այրիվանքում (այժմ` Գեղարդի վանք) և միայն 1760թ-ին է տեղափոխվել Էջմիածին։ 

«Նման որոշում ընդունվել է մասունքը կորստից փրկելու համար, երբ Գեղարդի վանքը թշնամու հարձակմանն էր ենթարկվել։ Դրանից հետո մասունքը պահվում է Էջմիածնում»,- ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։

© Sputnik / Asatur YesayantsՍուրբ Գեղարդ
Святое копье - Sputnik Արմենիա
Սուրբ Գեղարդ

Սուրբ Գեղարդը մինչև հիմա հայտնի է աշխարհին իր ուժով և հրաշքներ գործելու կարողությամբ, դրա վկայությունը բազմաթիվ փրկված մարդկային կյանքերն են։ Սակայն Սուրբ Գեղարդն օգնում է միայն նրանց, ովքեր օգնության համար դիմում են միայն բարի մտադրություններով և անկեղծ հավատով։

Լրահոս
0