10:35 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ռուբեն Դիշդիշյան

Դիշդիշյանը` «Երկրաշարժը» «Օսկարի» առաջադրելու մասին. դա մեր սխալն էր

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
23 0 0

«Երկրաշարժ» ֆիլմը, որը պատմում է 1988թ–ին Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին, այդպես էլ չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի ցուցակում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի հեղինակները վերջնական մերժում են ստացել «Օսկարի» առաջադրվելու հարցում։ «Երկրաշարժ» ֆիլմը, որը Հայաստանի կողմից առաջադրված էր «Օսկար» մրցանակի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, չի ներառվել «Օսկարի» հավակնորդ ֆիլմերի ցուցակում` դրա ստեղծման մեջ ռուս կինեմատոգրաֆիստների մեծ ավանդի պատճառով։

«Մենք մի շարք փաստաթղթեր ենք լրացրել, դրանց մեջ այնպիսի բաժին կար, որ պետք էր լրացնել ֆիլմի մասնակիցների կազմը, ազգանունը, մասնագիտությունը և քաղաքացիությունը։ Եվ այնպես ստացվեց, որ հետագայում, երբ տեսա այդ ցուցակը, ապա այնտեղ 20 մասնակիցներից 14-15-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Հավանաբար, դա մեր սխալն է»,- լրագրողներին ասել է Դիշդիշյանը` նշելով, որ ցուցակում պետք էր ներառել ավելի շատ հայ դերասանների։

Ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նշել է, որ ինչ-որ առումով ամերիկյան կինոակադեմիկոսները ճիշտ են, թեև ֆիլմի ստեղծողները չէին սպասում, որ «ամեն ինչ այդպես կվերջանա»։

Նա նաև նշել է, որ եթե ֆիլմը չի առաջադրվել «Օսկար» մրցանակի, ապա հազիվ թե իմաստ ունի մասնակցել «Ոսկե գլոբուսի», որը համարվում է «Օսկարի» փորձը։

Գլխավոր թեմաներ