06:48 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Տեխնոլոգիաները գրավում են թանգարանները. աուդիոգիդ Android–ի և IOS–ի

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
5330

Հայկական թանգարանները կարդիականացվեն, և հաջորդ տարվանից թանգարանները հասանելի կդառնան ոչ միայն անհատական համակարգիչ ունեցողների, այլև Android և IOS հավելվածներով աշխատող բջջային սարքերի տերերի համար։ «Աուդիոգիդ» բջջային հավելվածը մշակելու համար Հայաստանը դրամաշնորհ է ստացել Չինաստանից։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. 2017 թվականից հայկական որոշ թանգարաններ «աուդիոգիդ» բջջային հավելված կունենան, որը մեծ կիրառում ունի ամբողջ աշխարհում։

Բայց հայկական աուդիոգիդն իր պարամետրերով կտարբերվի մյուսներից, պարզապես ստեղծողներն առայժմ մանրամասներ չեն հայտնում։

Китай предоставил грант Армении для создания аудиогида в музеях Армении
© Sputnik/ Asatur Yesayants
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ–ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գ. Գրիգորյանը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսի» հիմնադիր տնօրեն Վ. Չա­կարյանը:

«Այսուհետև թանգարանները հասանելի կդառնան ոչ միայն տեղեկություն ստանալու առումով, այլև` տոմսեր գնելու տեսանկյունից, քանի որ տվյալ հավելվածի միջոցով հնարավոր կլինի նաև տոմսեր ձեռք բերել»,- ասաց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսի» հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը։

Նրա խոսքով` այդ հավելվածի միջոցով նաև «պատկերային» տեղեկություն կտրամադրվի, քանի որ մարդն այդպես ավելի հեշտ է ընկալում ու հիշում տեղեկությունը։

Հավելվածում կընդգրկվեն նաև մյուս թանգարաններում անցկացվող միջոցառումների վերաբերյալ նորությունները, ինչը կավելացնի այցելուների թիվը։ «Աուդիոգիդի» ստեղծողները վստահ են, որ ՏՏ ոլորտի և մշակույթի նման համակցումն առաջինն է, բայց ոչ վերջինը։

Ваан Шакарян
© Sputnik/ Asatur Yesayants
Վահան Չակարյան

Ծրագրի շրջանակում կստեղծվեն IOS և Android օպերացիոն համակարգերի հիման վրա աշխատող աուդիոգիդերի ծրագրային հավելվածներ և կկազմակերպվի դրանց ներդնումն ու հետագա անխափան գործունեությունը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:

««Աուդիոգիդից» հնարավոր կլինի օգտվել ոչ միայն բջջային սարքերից, այլև` համակարգիչներից։ Նաև կայք կգործարկվի, քանի որ շուկան այսօր երկու մասի է բաժանվում` ոմանք նախընտրում են օգտվել կայքից, մյուսները` հավելվածներից»,- նշեց Չակարյանը։

Չակարյանը վստահ է, որ հավելվածը չի խանգարի թանգարանների աշխատակիցների աշխատանքին, քանի որ նրանք շատ ավելի հիմնավոր տեղեկություն են ներկայացնում, իսկ հավելվածների շնորհիվ հնարավոր կլինի կողմնորոշվել, թե որ թանգարան կարելի է այցելել։

Հավելվածները հասանելի կլինեն 10 լեզվով և հնարավորություն կտան այցելուներին հեշտությամբ ծանոթանալ թանգարանների ցուցանմուշներին: «Աուդիոգիդի» ստեղծողները հույս ունեն, որ այն ակտիվ կիրառում կունենա նաև կրթական համակարգում։

Գլխավոր թեմաներ