05:09 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
33 0 0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հյուրընկալել է Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն: Հանդիպմանը մասնակցել է նաև Միխայիլ Պիոտրովսկու որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Այսօր միասին կմասնակցենք Ձեր հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի հանդիսավոր բացմանը: Համոզված եղեք, որ սա գնահատանքի յուրովի դրսևորում է գիտական այն մեծ աշխատանքի ու ներդրման համար, որն իրականացվել է Ձեր երջանկահիշատակ հոր կողմից՝ հայոց պատմության ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնելու ուղղությամբ:

Առիթն օգտագործելով նաև իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ՝ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության և հատուկ վերաբերմունքի համար»,- նշել է քաղաքապետը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես հարազատ տուն ու օջախ է իր համար: «Թեև ես Հայաստանում չեմ ապրում, սակայն ամուր թելերով եմ կապված Երևանի հետ, որն իմ ծննդավայրն է: Անկեղծորեն շնորհակալ եմ, որ այստեղ շարունակում են գնահատել հորս ունեցած վաստակը, ինչի վառ ապացույցը նաև այսօր բացվող հուշատախտակն է», — նշել է Միխայիլ Պիոտրովսկին:

 

Գլխավոր թեմաներ