00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարմիր բլուրն» ու «Էրեբունի» ամրոցը` Էրմիտաժի ուշադրության կենտրոնում

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցГосударственный Эрмитаж в Санкт-Петербурге
Государственный Эрмитаж в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մշակույթի նախարարության և պետական Էրմիտաժի միջև կնքված համաձայնագրի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են երկկողմ մշակութային կապերի խորացմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Համագործակցության մասին համաձայնագիրը երեքշաբթի Երևանում ստորագրել են պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին և Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Համաձայնագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ` ուղղված երկկողմ հարաբերությունների խորացմանը։ «Մենք համաձայնագիր ենք ստորագրել, որը մեզ թույլ կտա հետագայում գումարներ ծախսել և աշխատել որոշ նախագծերի վրա։ Դա շատ կարևոր քայլ է երկկողմ համագործակցության համար»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պիոտրովսկին։

Открытие памятника советскому ученому-археологу Борису Пиотровскому в Ереване - Sputnik Արմենիա
Միխայիլ Պիոտրովսկի. «Հայրս սիրում էր նարդի խաղալ Երևանի տան բակում»

Համաձայնագրի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվել պեղումներին, ինչպես նաև «Կարմիր բլուրի» և «Էրեբունի» ամրոցի հնավայրերի հետագա ուսումնասիրմանը։ Պիոտրովսկին նշեց, որ հիմա Էրմիտաժի աշխատակիցները մասնակցում են «Կարմիր բլուրի» տարածքում գտնված գերեզմանատան պեղումներին, ինչպես նաև բանակցություններ են վարվում` վերականգնողական աշխատանքներ անցկացնելու մասին։

«Մենք նախագահի հետ (Սերժ Սարգսյանը, խմբ.) առավոտյան քննարկել ենք «Կարմիր բլուրը» թանգարանի վերածման և դրան զբոսաշրջային օբյեկտի կարգավիճակ տալու հարցը։ Հանդիպել ենք նաև կաթողիկոս Գարեգին Բ-ին, քննարկել ենք Էջմիածնի հետ համագործակցության հարցեր», — ասաց Պիոտրովսկին։

Ըստ Պիոտրովսկու` շուտով սպասվում է «Հայաստանում Էրմիտաժի օրերի» անցկացումը, ինչը նախատեսում է գիտական դասախոսություններ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություն և Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետների կողմից վարպետության դասերի անցկացում։

Серж Саргсян и Михаил Пиотровский - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն հյուրընկալել է էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն

«Հայաստանում Էրմիտաժի կանոնավոր օրերի նախագիծը կդառնա մեխանիզմ` ուղղված մեր նախորդների կողմից դրված ավանդույթների զարգացմանը», — ասաց Պիոտրովսկին։ Էրմիտաժի տնօրենը հպարտանում է, որ հնարավորություն ունի առնչվելու այն ամենին, ինչ սկսել են իր հայրերն ու պապերը։

Փորձագետները ասում են, որ «Կարմիր բլուրի» պեղումների ժամանակ հայտնաբերվել են թագավորների պալատներ, «Սուսի» և Խալդի աստծո տաճարները, մառաններ, գարեջրի և գինու հին արտադրություն, ինչպես նաև բազմաթիվ գերեզմաններ։

 

Լրահոս
0