08:14 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Մերի Մուսինյան

Գալկինը խոստացել է Երևանում ներկա գտնվել «Լավագույնը» շոուի Մերիի համերգին

© Sputnik/ Asatur Yesayants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
27940

Տաղանդավոր քանոնահարուհի Մերի Մուսինյանն իր կատարմամբ նվաճել է ոչ միայն «Առաջին ալիքի» կոլեկտիվի և ժյուրիի սրտերը, այլ նաև բազմահազար հանդիսատեսի։ Sputnik Արմենիան պատմում է, թե ինչպես է Մերին «Լավագույնը» հայտնի շոուի մասնակից դարձել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մերի Մուսինյանը, որը փայլուն ելույթ է ունեցել ռուսական «Առաջին ալիքի» «Լավագույնը» շոուի ընթացքում, առաջին մասնակիցն էր Հայաստանից։ Նախագծի մենեջերները միանգամից գնահատել են նրա վիրտուոզ կատարումը` հայկական ժողովրդական բարդ գործիքով` քանոնով և, առանց նախնական մրցույթի, հրավիրել մասնակցելու։

«Երբ ինձ հրավիրեցին, ես «Նոր անուններ» երաժշտական նախագծի շրջանակում համերգներով Ֆրանսիայում էի», — Sputnik Արմենիայի թղթակից հետ զրույցում ասաց Մերին։

Մերիի մայրը` Անուշ Աղաջանյանը,  հեռուստացույցով պատահաբար տեսել է շոուի մասնակցության հայտը, լրացրել է և ուղարկել ծրագրի էլեկտրոնային փոստի հասցեին։ Հետո Անուշին զանգահարել է «Առաջին ալիքի» մենեջերը և Մերիին հրավիրել շոուին մասնակցելու։

Բայց ստիպված են եղել մի քիչ սպասել, քանի որ Մերին այդ ժամանակ հյուրախաղերով Ֆրանսիայում էր։

«Մենք քասթինգ չենք անցել, մեզ միանգամից ընտրել են։ Նրանք զարմացան, երբ իմացան, որ աղջիկս Ֆրանսիայում է»,- պատմում է Մերիի մայրը` Անուշը։

Մոսկվայում փորձերը տևել են երկու օր, այդ ընթացքում Մերին շփվել է ոչ թե շոուի հաղորդավար Մաքսիմ Գալկինի, այլ ծրագրի ռեժիսորի և պատասխանատու անձանց հետ։

Ինչպես պարզվել է, Գալկինը մինչև եզրափակիչ նկարահանումները հաղորդման հյուրերին չի հանդիպում, այլ ծանոթանում է նրանց հետ նկարահանումների ժամանակ, որպեսզի ամեն ինչ բնական լինի։

«Ես հագել էի երկար, սպիտակ շորիկ` ծաղիկներով և թիթեռներով, մազերս հարդարել էին «արքայադստեր» նման. այդ ամենն ինձ համար ընտրել էին «Առաջին ալիքի» ոճաբանները»,– մի քիչ ամաչելով ասաց Մերին։

  • Մերի Մուսինյան
    Մերի Մուսինյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Քանոնահարուհի Մերի Մուսինյան
    Քանոնահարուհի Մերի Մուսինյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում
    Մերի Մուսինյանը` հյուր Sputnik Արմենիայում
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Մերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր
    Մերի Մուսինյանը` Sputnik Արմենիայի հյուր
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 4
© Sputnik/ Asatur Yesayants
Մերի Մուսինյան

Չնայած նրան, որ Մերին հանդիպել է Գալկինի հետ միայն նկարահանումների եզրափակիչ փուլի օրը, այնուամենայնիվ նրան հաջողվել է զարմացնել Գալկինին իր նվագով։

Հաղորդավարի հետ շփումն այնքան աշխույժ և հեշտ է եղել, որ Մերիին մի պահ թվացել է, թե իր կողքին նստածն իր ընկերն է։ Շոուից հետո Գալկինն ինքն է մոտեցել Մերիին` նրա հետ լուսանկարվելու համար և խոստացել` երբ գա Երևան, անպայման ներկա կգտնվի նրա համերգին։

«Լավագույնը» շոուի մեդալից հետո Մերիի կյանքում ոչինչ չի փոխվել, նա նախկինի պես քանոն է նվագում` հղկելով վարպետությունը, հաճախում է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց (պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարան) և հանրակրթական դպրոց։

Հնարավոր է` Մերին շուտով նաև Մայամիում անցկացվող տաղանդների շոուին մասնակցի։

 

Գլխավոր թեմաներ