10:32 23 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Շառլ Ազնավուր

Ազնավուրը մրցանակ է ստացել ինքնատիպ ոճով երգեր գրելու համար

© Sputnik/ Асатур Есаянц
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Հանրահայտ երգիչ Շառլ Ազնավուրը մրցանակ է ստացել համաշխարհային ժառանգություն դարձած ստեղծագործությունների համար։

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. 92-ամյա երգիչ Շառլ Ազնավուրն իր երգերի արտասովոր ոճի համար հույն բանաստեղծ սյուրռեալիստ Նիկոս Գաթսոսի անվան մրցանակի է արժանացել։ Այս մասին նշված է երգչի ֆեյսբուքյան էջում։

Ֆրանսիական Le Parisien-ը գրում է, որ ժյուրին որոշել է Ազնավուրին շնորհել այդ մրցանակը, քանի որ նրա ավելի քան 800 ստեղծագործությունները ոչ սովորական ոճով են գրված։ Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փարիզում Հունաստանի դեսպանատանը։ Ներկա է եղել նաև Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը։

Գաթսոսի անվան մրցանակը շնորհվում է 2012 թվականից։ Ժամանակին այս մրցանակին են արժանացել նաև Սերժ Լաման և Գի Բեարը։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ