00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անահիտը» հայկական կինոյի նոր խորհրդանիշը կդառնա

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ազգային կինոակադեմիան հիմնել է հայրենական արտադրության ֆիլմերի առաջին մրցանակը։ Դեկտեմբերի 28–ին կկայանա հաղթողի պարգևատրման արարողությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. «Անահիտ» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար 45 հայտ է ներկայացվել, բայց կինոակադեմիայի 35 անդամների քվեարկության արդյունքում 14 ֆիլմ է ընտրվել։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայկական ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը։

Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն

Նրա խոսքով` մրցանակաբաշխության նկարահանումները կանցկացվեն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում։

«Մենք կփորձենք մարդկանց հասանելի դարձնել այն ֆիլմերը, որոնք չեն կարող դիտել հեռուստատեսությամբ։ Հանդիսատեսը պետք է իմանա, որ մեր երկրում անիմացիոն, վավերագրական և այլ ֆիլմեր են նկարահանում», — ասաց Մովսիսյանը։

Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում արվեստի ոլորտում մրցանակներն ավանդաբար շնորհվել են ոչ թափանցիկ պայմաններում, հաճախ ինչ-որ մեկն առաջ է մղել իր ծանոթին կամ անտաղանդ դերասանների ու ռեժիսորների։

«Մենք փորձել ենք ստեղծել այնպիսի նախագիծ, որին կմասնակցեն բոլոր ժամանակակից կինեմատոգրաֆիստներն ու այդ ոլորտի վաստակավոր գործիչները։ Կինոակադեմիայի ստեղծման օրվանից` 2011թ-ից, մենք ծրագրել էինք մրցանակ ստեղծել։ Ի վերջո, մենք արեցինք դա։ Մեր խնդիրն է այնպես անել, որ մրցանակի քվեարկությունն ավելի արդար ու օբյեկտիվ լինի։ Եթե մենք չենք գնահատում ճիշտ և որակյալ ֆիլմերը, ապա չի նշանակում, որ մենք վատ ճաշակ ունենք», — ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` Հայաստանում շատ դժվար է ինչ-որ բան անել առանց պետության աջակցության։ Ակադեմիան հասարակական կազմակերպություն է և, ինչպես նշեց Խաչատրյանը, այն գոյատևում է անձնական միջոցների հաշվին, իսկ նմանատիպ միջոցառումները բավական ծախսատար են։

© Sputnik / Aram Nersesyan Հարություն Խաչատրյան
Հարություն Խաչատրյան - Sputnik Արմենիա
1/4
Հարություն Խաչատրյան
© Sputnik / Aram Nersesyan Րաֆֆի Մովսիսյան
Րաֆֆի Մովսիսյան - Sputnik Արմենիա
2/4
Րաֆֆի Մովսիսյան
© Sputnik / Aram Nersesyan Դավիթ Մուրադյան
Դավիթ Մուրադյան - Sputnik Արմենիա
3/4
Դավիթ Մուրադյան
© Sputnik / Aram Nersesyan Անետա Երզնկյան
Անետա Երզնկյան - Sputnik Արմենիա
4/4
Անետա Երզնկյան
1/4
Հարություն Խաչատրյան
2/4
Րաֆֆի Մովսիսյան
3/4
Դավիթ Մուրադյան
4/4
Անետա Երզնկյան

Հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ Դավիթ Մուրադյանն էլ կարևորեց կինեմատոգրաֆում նոր դեմքերի հայտնվելու փաստը։

«Ինձ համար կարևոր է, որ կինոարտադրության ոլորտում հայտնվել են նոր անուններ, և դրանք այդքան էլ քիչ չեն։ Վերջին տարիներին ի հայտ է եկել Հայաստանում մեծացած նոր սերունդ։ Նրանք կյանքի հանդեպ նոր հայացքներ ունեն, կենսափորձ կա, ինչը, անկասկած, դրական է ազդում կինոարտադրության վրա», — ասաց Մուրադյանը։

Ինչ վերաբերում է նոր մրցանակին, ապա Մուրադյանի խոսքով` այն գործում է ակադեմիական ձևաչափով, որը ճանաչված է ամբողջ աշխարհում։

Նա կարծում է, որ նման մրցանակները երկրում կինոյի զարգացման համար խթան են հանդիսանում։

Կինոակադեմիայի խորհրդի անդամ Անետա Երզնկյանն էլ նշեց, որ «Անահիտը» շատ կարևոր մրցանակ է ինչպես կինոարտադրողների, այնպես էլ ստեղծագործական կոլեկտիվների համար։

«Լինում են նաև սուբյեկտիվ պահեր, բայց իմ կարծիքով` ժյուրիի անդամները շատ օբյեկտիվ են եղել ֆիլմերի ընտրության հարցում», — ասաց նա։

Նրա խոսքով` ընտրված ֆիլմերն այսօր կարող են արժանի տեղ զբաղեցնել կինոյի բազմազան աշխարհում։ Երզնկյանն ավելացրեց, որ շատ կարևոր է, երբ ժյուրիի անդամները և հանդիսատեսն ընտրության հնարավորություն ունեն։

Մրցանակը կհանձնվի 11 անվանակարգում` «Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն նկարիչ», «Լավագույն կոմպոզիտոր»։

«Լավագույնի» կոչմանը հավակնող ֆիլմերի ցանկում է Աննա Արևշատյանի «Բարի լույս», Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ», Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը», ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «28։94 տեղի ժամանակով» ֆիլմերը։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0