00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրունզիկ Մկրտչյանն ապրում է թբիլիսյան Հագոյի տեսքով

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մեծ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը մահացել է 23 տարի առաջ, բայց նրա մասին հիշողություններն ապրում են ոչ միայն մարդկանց սրտերում ու ֆիլմերում, այլև՝ տիկնիկների մեջ։ Այսօր էլ Թբիլիսիի տներից մեկում մի տիկնիկ կա, որն իր գոյությամբ ու արտաքինով ևս մեկ անգամ հիշեցնում է հայ դերասանի մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հանրահայտ դերասան Ֆրունզիկ Մկրտչյանին հաճախ են անվանում հայ-վրացական բարեկամության դեսպան, իսկ «Միմինո» ֆիլմը՝ այդ բարեկամության խորհրդանիշ։ Գյումրիում ծնված Ֆրունզիկը շատ էր սիրում Թբիլիսին և հաճախ էր այնտեղ լինում ոչ միայն աշխատանքի բերումով, այլև հոգու կանչով` ընկերներին հանդիպելու և սապերավի խմելու համար։

Նրան Թբիլիսիում վերջին անգամ տեսնողներից մեկն էլ տիկնիկավար, Տիկնիկային թատրոնի տան հիմնադիր Գարի Դավթյանն էր։

Владимир Этуш и Фрунзик Мкртчян в фильме Кавказская пленница - Sputnik Արմենիա
Ֆրունզիկն ու կանայք. ծանոթությունը սկսվում է ժպիտից

«Ֆրունզիկի մահից 2-3 ամիս առաջ էր։ Վրաստանում և Հայաստանում բարդ ժամանակներ էին։ Մի շրջան կար, երբ մարդիկ, կարիքից դրդված, ինքնասպանություն էին գործում։ Ով կարողանում էր, մեկնում էր երկրից, իսկ ով չէր կարողանում, ապրում էր լույսի ու ջերմության բացակայության պայմաններում, ցրտի ու աղքատության մեջ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գարի Դավթյանի կինը` Ժաննա Դավթյանը։

Այդ տարիները թբիլիսցիները մինչև հիմա էլ սրտի թրթիռով են հիշում, բայց ասում են՝ հացի համար գոյացած կիլոմետրանոց հերթերը, նավթավառի շուրջ կազմակերպվող հավաքույթները, սևացած լամպերն ու ընթրիքին ըմբոշխնած տաք կարտոֆիլն իրենց հմայքն ունեին, որովհետև մտերմացնում էին մարդկանց։

Հենց այսպիսի պայմաններում, չջեռուցվող նկուղում իր տիկնիկային գլուխգործոցներն էր ստեղծում վարպետ Դավթյանը։

1993 թվականի վերջն էր։ Դավթյանը սովորականի պես աշխատում էր մութ նկուղում, երբ հանկարծ արհեստանոց մտավ Ֆրունզիկը: Նա Թբիլիսի էր եկել պետական հայկական դրամատիկական թատրոնում ստեղծագործական երեկո անցկացնելու համար։ Դա հայ մեծ դերասանի վերջին ելույթն էր Թբիլիսիում։

«Գարի, դու երևի խենթ ես, որ այս պայմաններում տիկնիկներ ստեղծելու ուժ ես գտնում», — վարպետին դիմեց դերասանը։

«Գարին պատասխանեց՝ տոն ստեղծելու ժամանակն է», — հիշում է վարպետի կինը։

Հենց այդ ժամանակ Ֆրունզիկ Մկրտչյանը Գարիին պատվիրեց, որ իր նման մի տիկնիկ պատրաստի, այնպիսի տիկնիկ, որ մարդկանց ուրախություն պարգևի։

Դերասանը հեռացավ, և այդ պահին ոչ ոք չգիտեր, որ այլևս չի վերադառնալու (նա մահացավ երկու ամիս անց), իսկ վարպետը սկսեց տիկնիկ պատրաստել։

Ժաննան պատմում է, որ Ֆրունզիկի մահից հետո ամուսինը տիկնիկի արտաքինում փոփոխություններ արեց, բայց աչքերն առաջվանը մնացին։ Հենց այդ տխուր աչքերն են սիրված դերասանին առանձնացնում մյուսներից։

Ֆրունզիկ Մկրտչյանը վաղուց մեզ հետ չէ, իսկ Հագո տիկնիկը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Դավթյանների տանը` հին Թբիլիսիի փողոցներից մեկում։

Նյութի ռուսերեն տարբերակը

© ALIQ Media Հագո տիկնիկը
Кукла Хаго - Sputnik Արմենիա
Հագո տիկնիկը
Լրահոս
0