00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կինո-2016. Ինչ էինք սպասում՝ ինչ եղավ

© Photo : Unsplash / Jakob OwensКинокамера
Кинокамера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային կինեմատոգրաֆի համար անցնող տարին, ընդհանուր առմամբ, սովորական էր։ Բացահայտումներ, իհարկե, եղան, ինչպե՞ս կլինի առանց դրանց։ Սակայն ոչ մի արտառոց բան այդպես էլ չեղավ։ Եղան նաև հիասթափություններ, բայց ավելի՝ կանխատեսելի։ Որտեղ սպասում էիր, այնտեղ էլ եղավ։

…Sputnik, Լև Ռիժկով

Մեզ որոշ լավ ֆիլմեր ցույց տվեցին, սակայն վատ ու հիմար ֆիլմեր էլ երևացին էկրաններին։ Sputnik-ի կոլումնիստ Լև Ռիժկովի հետ միասին վերհիշում ենք անցած տարվա իրադարձությունները, հիասթափություններն ու անակնկալները

Տարվա ամենասպասված ֆիլմը։

Խոսքն, անկասկած, վերաբերում է Քվենտին Տարանտինոյի «Անտանելի ութնյակը» ֆիլմին։

Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն

Կամերային բավականին լարված և արյունարբու դրաման ձնածածկ տնակում բազմաթիվ վեճերի առիթ տվեց ու հակասական կարծիքներ և տարակարծություն առաջացրեց։ Ոմանք փնովում էին «Ութնյակը» անտանելի երկար երկխոսության համար, ոմանք էլ (այդ թվում այս տողերի հեղինակը) հակառակը, կարծում էին, որ օրինակելի կերպարներ են ստեղծվել, ինչն այդքան պակասում է ժամանակակից կինեմատոգրաֆում։

Վերջին տարիներին մի շարք ֆիլմեր հիմնված են կոմիքսների վրա, բայց չէ՞ որ դասականը գրականությունն է ավելի շատ։ Եվ Քվենտին Տարանտինոն ցուցադրեց դիրքերը զիջող «գրական» կինոյի ուժը։ Մահացող դինոզավրը հզոր հարված կատարեց պոչով։ Կուզեինք հավատալ, որ այն հրաժեշտի հարված չէր։

Տարվա ամենաարժանի մրցանակը

Պետք է շեշտենք «Օսկարը, որը տարեսկզբին Լեոնարդո Դի Կապրիոն ստացավ Ալեխանդրո Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմում խաղացած դերի համար։ Դերն, անկասկած, լավն էր, սակայն Դի Կապրիոյի լավագույնը չէր։ Մեծ ներուժ ունեցող դարասան։ Իսկ «Փրկվածը» ֆիլմում, դե, տառապում է, պայքարում բևեռային ֆաունայի ագրեսիվ ներկայացուցիչների հետ։ Բայց չէ՞ որ նա ավելիին է արժանի։

Съёмки нового 12-серийного художественного фильма Отцы - Sputnik Արմենիա
Կինոարկած. Հայաստանն ու Ռուսաստանը «կռիվ» կինո են նկարում

«Փրկվածը» ֆիլմ է երկար և տանջալից ճակատագրի մասին։ Ընդհանուր առմամբ՝ նախագծի սկզբից մինչև ավարտը մոտ 15 տարի է անցել։ Նկարահանումներն իրականացվում էին աշխարհի տարբեր ծայրերում` ինչպես բևեռամերձ Կանադայում, այնպես էլ հարավային Արգենտինայում։

Համառ ռեժիսոր Ինյարիտուն դրվագները նկարահանում էր բացառապես ժամանակագրական հերթականությամբ և բնական լույսի ներքո, ինչի հետևանքով վիճել է պրոդյուսերների, դերասանների հետ։ Ընդհանուր առմամբ, բացի ամեն ինչը, «Փրկվածը» նաև տարվա ամենաբազմաչարչար ֆիլմն է։

Տարվա հիասթափություն

Անտուան Ֆուկուայի «Հրաշալի յոթնյակը» մեծ հույս էր ներշնչում։

1964 թվականին դուրս եկած Ջոն Սթերջեսի հզոր ֆիլմի կրկնօրինակին սպասում էին անհամբեր և շունչները պահած։ Բայց մեջը կրակ չկար։ Ստվարաթղթե հերոսները անհասկանալի քաշքշոց էին սկսել ծիծաղելի ոճրագործների հետ։ Սակայն քաղաքական առումով կոռեկտությանը «հարգանքի տուրք մատուցեցին»՝ ի վնաս պատմական փաստերին և խելամտությանն։

Տարվա ձախողում

Թիմուր Բեկմամբետովի «Բեն-հուր» ֆիլմը, որի նկարահանման համար 100 միլիոն գումար է ծախսվել, տապալվեց։

Наталия Беляускене в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱրտԲոքս. «լացող» հայերի ու «բարի» կինոյի մասին

Եթե թշնամի դարձած և վիրավորողից վրեժխմդիր եղած հայտնի հրեական տոհմի սերունդների պատմության առաջին էկրանավորումը մեծ աղմուկ բարձրացրեց և ցնցեց հանդիսատեսին 1959 թվականին` ստացած «Օսկարների» թվով ռեկորդ սահմանելով, ապա կես դար անց այդ նույն պատմությունը, միայն հատուկ էֆեկտներով և նկարահանման նոր տեխնոլոգիաներով, լուռ տապալվեց վարձույթում։

Բեկմամբետովին մեղադրում են բազմաթիվ անիմաստ երկխոսությունների և գործողությունների անաշխուժության մեջ։ Դե, հանդիաստեսը երևի ավելի լավ գիտի։

Տարվա «Լոռամրգի»

Դասականին հիշելով՝ ասենք. «Լոռամրգի»` որքան բան կա այս բառում…։ Եվ իսկապես, «լոռամրգին» ինչպես անկյունից կրակող թնդանոթն է և կամիկաձե-միջատը, ֆաշիստական սողուններին վերացնող և առաջնագծի ռոմանտիկ սերը։

Кинокамера - Sputnik Արմենիա
Գևորգյան. կինոարտադրությունը 2 տեսակ է դարձել` «հեղինակային» և «առևտրային»

Այս անվանակարգին անցնող տարվա ընթացքում մի շարք թեկնածուներ էին հավակնում։ Եվ Ռոբերտ Զեմեկիսի վերջերս նկարահանած «Դաշնակիցները» խոցված նացիստական ռմբակոծիչների մոտ՝ պիկնիկով։ Եվ Նիկոլայ Լեբեդևի «Անձնակազմը» թռչող երկու ինքնաթիռների միջև՝ ինքնաթիռների ճոպանի հավասարակշռությամբ։ Սակայն բացարձակ հաղթանակը, իհարկե, Հուրի Վասիլևի «Հերոս» ֆիլմինն է, որտեղ անզուգական սպիտակգվարդիական սպայի դերը խաղում է Դիմա Բիլանը։

Այդ «գլուխգործոցի» սխալներից կարելի է հաստափոր հանրագիտարան կազմել։ Սյուժետի շարժմանն այստեղ ակտիվորեն նպաստում են «թփերում դաշնամուրները» (ինչպես նաև եղեգներում)։ Այստեղ ուսադիրները փայլում են գեներալ Կորնիլովի աղետալի «սառցե» ռազմարշավում (որտեղ ոչ մի ուսադիր չէր կարող լինել)։ 1918թ-ի պայմաններում Դիմա Բիլանը փայլում է հուսարական համազգեստով, բայց` 18-րդ դարի։ Եվ շատ ուրիշ կասկածելի բաներ։

Տարվա խարդախություն

Իհարկե, տարվա ամենատգեղ իրադարձությունը կարելի է համարել այն, որ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը դուրս է մնացել «Օսկարի» համար պայքարից։

Премьера фильма Землетрясение. Сарик Андреасян - Sputnik Արմենիա
«Երկրաշարժ» ֆիլմը շուրջ մեկ միլիոն մարդ է դիտել

1988թ-ի ողբերգական իրադարձությունների մասին ֆիլմը ներկայացվել էր «Օսկար» անավանակրգի Հայաստանի կողմից, բայց ամերիկյան կինոակադեմիան որակազրկել է այն «չափազանց շատ ռուսներ կան» մտացածին պատրվակով։ Իսկապես, նկարահանող խմբի անդամներից շատերը ռուսական քաղաքացիություն ունեն, բայց ազգությամբ հայ են։ Այդ հանգամանքն էլ առիթ է հանդիսացել որակազրկման համար։

Եվ իսկապես, որտե՞ղ է «Երկրաշարժը» և որտե՞ղ է «Օսկարը»։ Բոլորովին ցուցադրված չեն «խորհրդային ռեժիմի» սարսափները։ Որտե՞ղ են հերթերը, հալածանքները։ Եվ ի՞նչ ժողովուրդների եղբայրության մասին է խոսքը։ Մի՞թե նման բան եղել է «սարսափելի» ԽՍՀՄ-ում։ Եվ սուպերհերոսներ չկան։ Եվ ամերիկացիները ոչ մեկին չեն փրկում։ Այնպես որ, ձեր ծոծրակը կտեսնեք, բայց «Օսկար» չեք տեսնի։

Տարվա առաջխաղացում

Մոգիլյովի բնակիչ, գրող Վլադիմիր Կոզլովը, հուսահատվելով կինոպրոդյուսերների բարեհաճությանը սպասելուց, որոշել է իր ստեղծագործությունները մարմնավորել կինոէկրանին։ Միաժամանակ, դա արել է առանց որևէ բյուջեի։ Կոզլովը նկարել է երեք ֆիլմ, իսկ չորրորդի ժամանակ հաջողությունը ժպտացել է նրան։

Կալինինգրադում նկարված «Անոմիա» ֆիլմն արժանացել է Վարշավայի կինոփառատոնում ժյուրիի հատուկ հիշատակման և հրավիրվել Գերմանիայի հեղինակավոր Մանհեյմ-Հեյդելբերգի փառատոն։ Ինչպես ասվում է, ամեն ինչ դեռ առջևում է։

Տարվա ամենաչգնահատված ֆիլմը

Ինչ-որ երրորդ էկրաններին, գիշերվա լռության մեջ ցուցադրվել է Նիկոլայ Դոստալի «Վանականն ու չար ոգին» հիանալի ֆիլմը։ Դա մետաֆիզիկական կատակերգություն է Նիկոլայ 1-ինի ժամանակների մասին։ Այն պատմում է միապետի մասին, որին գայթակղում է «չար ուժը»։

Կոփված հանդիսատեսները (հիմնականում միայն նրանք էլ դիտել են ֆիլմը) նշում են Տիմֆեյ Տրիբունցևի և Գեորգի Ֆետիսովի հիանալի դերասանական զույգի մասին։ Հիացմունքի է արժանացել նաև Յուրի Արաբովի սցենարը` ծիծաղելի, բայց առանց անհեթեթությունների, վառ խոսքի բնութագրումներով, որոնք անսպասելի են և ուղղակի հետաքրքիր։

Տարվա հաղթանակ

Կիմ Դրուժինինի և Անդրեյ Շալյոպայի «28 պանֆիլովականները» ֆիլմը սկզբից նկարվել է ժողովրդի փողերով` փաստացի առանց պրոդյուսերների մասնակցության։ Արդյունքում հանդիսատեսն այդպես էլ չի տեսել բալիստիկայի հրաշքներ, ճակատագրական սեր ռազմաճակատում և չի վայելել դիպուկահար գեղեցկուհու վիզուալ բարեմասնությունները։

Դրա փոխարեն հանդիսատեսը տեսել է ժողովրդի սխրանքը, որը հետ է մղել Եվրոպայի լավագույն բանակը, տեսել վատ ատամներ և ոչ մոդելային արտաքինով կոպիտ տղամարդկանց։ Ֆիլմը ոչ միայն հանել է իր ծախսը վարձույթում, այլ նաև հարցականի տակ է դրել ռուսական կինոպրոդյուսերների ինստիտուտի մասնագիտական պիտանելիության հարցը։

Լրահոս
0