00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիլվա Կապուտիկյանը սիրում էր իր ծննդյան օրը

© Sputnik / Asatur YesayantsМероприятие приуроченное 98-летию Сильвы Капутикян. Дом-музей Сильвы Капутикян
Мероприятие приуроченное 98-летию Сильвы Капутикян. Дом-музей Сильвы Капутикян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն այսօր կդառնար 98 տարեկան։ Կապուտիկյանի տուն–թանգարանում ավանդույթը չեն խախտում. ինչպես նրա կյանքի օրոք, այնպես էլ այսօր սեղանի շուրջ հավաքվում են հարազատներն ու մտերիմները։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում պահվում ու պահպանվում են ոչ միայն նրա անձնական իրերը, այլ նաև` բանաստեղծուհու կյանքի օրոք ստեղծված ավանդույթները։ Այսօր` նրա 98-ամյակի օրը, սեղան էր գցված, որի շուրջ հավաքվել էին Կապուտիկյանի ընկերներն ու ծանոթները։

«Նա սիրում էր իր ծննդյան օրը և նախընտրում էր նշել հարազատների ու մտերիմների հետ։ Այդ օրը վաղ առավոտից Կապուտիկյանի տան դռները չէին փակվում, ամբողջ տունը ողողվում էր ծաղիկներով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի աշխատակից Անահիտ Քերոբյանը։

Կապուտիկյանին մեծամիտ էին համարում, բայց նրա արտաքին գոռոզության տակ քնքուշ, նուրբ ու կանացի հոգի էր թաքնված, որն ընտանեկան ջերմության և ներդաշնակության կարիք ուներ։

Երբեք ոչ մեկին չէր մերժում ո՛չ բարոյական, ո՛չ էլ նյութական օգնություն տրամադրելու հարցում։ Չէր կարողանում մերժել անգամ անծանոթին։ Կապուտիկյանն այդ կապակցությամբ ասել է. «Ես չեմ կարող չօգնել այն մարդուն, որը թակում է իմ տան դուռը»։

© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
1/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը - Sputnik Արմենիա
2/10
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը - Sputnik Արմենիա
3/10
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
© Sputnik / Asatur YesayantsՂարաբաղի և Արցախի դրոշները
Ղարաբաղի և Արցախի դրոշները - Sputnik Արմենիա
4/10
Ղարաբաղի և Արցախի դրոշները
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
5/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
6/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի պատգամը
Սիլվա Կապուտիկյանի պատգամը - Sputnik Արմենիա
7/10
Սիլվա Կապուտիկյանի պատգամը
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
8/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
9/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան - Sputnik Արմենիա
10/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
1/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
2/10
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
3/10
Սիլվա Կապուտիկյանի աշխատասեղանը
4/10
Ղարաբաղի և Արցախի դրոշները
5/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
6/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
7/10
Սիլվա Կապուտիկյանի պատգամը
8/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
9/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան
10/10
Սիլվա Կապուտիկյանի տուն–թանգարան

Կապուտիկյանը երբեք չի տեսել հորը` Բարունակ Կապուտիկյանին, իսկ մորը` Լիային, աստվածացրել է։ «Դաշնակցություն» կուսակցության անդամ Բարունակը մահացել է աղջկա ծնվելուց երեք ամիս առաջ, խոլերայից։ Լիա Կապուտիկյանը ծանր է տարել ամուսնու մահը և այդպես էլ չի ամուսնացել։

Լիան հասկացել է, որ իր աղջիկը յուրահատուկ է և հավատացել, որ նա մի օր կփառաբանի հոր անունը։ Սիլվան ունեցել է սեփական սենյակը, թեև նրանց տունը շատ փոքր է եղել։ «Բարունակ Կապուտիկյանի աղջիկը չէր կարող վատը լինել», — ասել է Լիան, երբ նրան հարցրել են աղջկա մասին։

© Sputnik / Asatur YesayantsՍիլվա Կապուտիկյանի մայրը
Дом-музей Сильвы Капутикян - Sputnik Արմենիա
Սիլվա Կապուտիկյանի մայրը

Սիլվան շատ է սիրել մորը, մայրն էլ իր հերթին է անմնացորդ սեր պարգևել աղջկան։ Երբ աղջիկն ինչ-որ տեղ է մեկնել, մոր ինքնազգացողությունը վատացել է, ու Սիլվան հաճախ է ստիպված եղել հետաձգել ուղևորությունը։

«Միայն տարիքի հետ հասկացա, որ մայրս սկսում էր կարոտել ինձ մինչև մեկնելս», — բանաստեղծուհու խոսքն է մեջբերում Քերոբյանը։

Առավոտյան Կապուտիկյանը խմում էր մեկ բաժակ դառը սուրճ` կոնյակով, հիանում Արարատ լեռան տեսարանով։ Նրան միշտ շրջապատում էին մտերիմներն ու ընկերները, բայց վերջին հաշվով նա մենակ էր. անձնական կյանքն այդպես էլ չդասավորվեց։

Երկու հանճարների` Սիլվա Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի ամուսնությունը երկար չտևեց։ Այսօր տուն-թանգարանում կան իրեր, որոնք հիշեցնում են բանաստեղծուհու կյանքի այդ շրջանի մասին` գորգը, որը գնել էին որդու` Արա Շիրազի ծնվելուց հետո, և Հովհաննես Շիրազի նամակները, որոնցում նա Սիլվային խնդրում է փրկել իրենց ամուսնությունը հանուն երեխայի։

Կապուտիկյանի ընտանիքը Վանից (Արևմտյան Հայաստան) փախել է Երևան` փրկվելով 1915թ-ի կոտորածներից, հաստատվել Ամիրյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղ այդ ժամանակ Արևմտյան Հայաստանից գաղթած շատ փախստականներ կային։ Հենց նրանք են Կապուտիկյանների ընտանիքին օգնել բնակարանի հարցում։

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների, կոչումների, շքանշանների։Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։ Նրա ստեղծագործությունները արդիական են նաև այսօր։

Русская версия

Լրահոս
0