00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին վերացման եզրին է

© Архив организации "Тбилиси Амкари"Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси
Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիում գտնվող XIX դարի հայկական եկեղեցուն վերացման վտանգ է սպառնում։ Վրաստանի հայ համայնքի և «Թբիլիսիի համքարներ» կազմակերպության ներկայացուցիչները մեծ աղմուկ են բարձրացրել։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հունվարի 28-ին «Թբիլիսիի համքարներ» (Tiflis Hamkari) կազմակերպության պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ XIX դարի հայկական Շամխորեցոց Սուրբ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցին, որը ժամանակին Թբիլիսիի թալիսմանն էր համարվում, վերացման եզրին է։

Կազմակերպության հիմնադիրը Թբիլիսիի Սակրեբուլոյի պատգամավոր և համաներման հանձնաժողովի նախկին անդամ Ալեկո Էլիսաշվիլին է։

«Հավլաբարում, Շամխորեցոց եկեղեցու մոտ (5-6 մետր հեռավորության վրա) սեփական տուն է կառուցվում։ Տունն ամբողջովին կփակի եկեղեցու արևելյան հատվածը… Մեր քաղաքն օտար է դառնում», — նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Այս գրառումը լուրջ քննարկումների թեմա է դարձել։ Ոմանք անկեղծորեն զարմանում են, որ այդ թեմայի շուրջ աղմուկ է բարձրացել, մյուսները եկեղեցուց մոտ տուն կառուցելը բարբարոսություն են անվանել, մյուսներն էլ գրառման մեջ հակահայկական հռետորաբանություն են նկատել` նշելով, որ Թբիլիսիում հայկական ժառանգության նպատակաուղղված ոչնչացում է իրականացվում։

© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
Армянская церковь Шамхорецоц Сурб Аствацацин Кармир Аветаран в Тбилиси  - Sputnik Արմենիա
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին

Նման դիրքորոշում ունի նաև Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը, որի անունն ընդգրկված է Վրաստանի «սև ցուցակում»։

«Հայկական կողմի ջանքերն ապարդյուն են։ Միակ բանը, որ մենք կարող ենք անել, միջազգային կառույցներին ներգրավելն է։ Ցավոք, Վրաստանը չի հասկանում, որ ցանկացած մշակութային ժառանգություն, որը գտնվում է իր տարածքում, հենց իր հարստությունն է», — ասաց Կարապետյանը։

Նա որպես հակառակ օրինակ նշեց հարևան Իրանը, որտեղ վերականգնվում են հայկական ճարտարապետական հուշարձանները։ Ավելին` իրանցիները հպարտանում են հայերի կառուցածով, և ի տարբերություն վրացիների, չեն վախենում խոսել այդ մասին։ Կարապետյանը կարծում է, որ հայկական հուշարձանների ոչնչացումը Վրաստանում չի կարող հարցի լուծում լինել։

© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին - Sputnik Արմենիա
1/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին - Sputnik Արմենիա
2/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
© Архив организации "Тбилиси Амкари"Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին - Sputnik Արմենիա
3/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
1/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
2/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին
3/3
Թբիլիսիի հայկական Շամխորեցոց եկեղեցին

«Չկա հուշարձան, չկա խնդիր. հենց այսպես են վերաբերվում հայկական ժառանգությանը Վրաստանում»,- ասում է Կարապետյանը` նշելով, որ «թուրքերը նույն սխեմայով լուծում էին հայկական հարցը 1915 թվականին»։ Հենց այս սուր արտահայտության համար էլ Կարապետյանն ընդգրկվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում։

Շամխորեցոց եկեղեցին կառուցվել է XIX դարի սկզբին և բազմաթիվ անգամ հարձակումների է ենթարկվել։ Տարբեր պատմական տվյալների համաձայն` եկեղեցին կառուցվել է 1775 թվականին, սակայն ավելի ուշ `1809 թվականին, վերականգնվել է։

Армянская Апостольская церковь Сурб Геворг в Тбилиси - Sputnik Արմենիա
Թբիլիսիի «Սուրբ Գևորգ» եկեղեցու գաղտնիքները. պատմական եզակի փաստեր

Ժամանակին եկեղեցին իր մեծությամբ զարդարումն էր Թբիլիսիի կենտրոնը։ Խորհրդային տարիներին եկեղեցու շենքն օգտագործվել է տարբեր նպատակներով, իսկ արդեն 1980-ականներին ծառայել է որպես նկարիչների արհեստանոց։

«Այն մասին, որ եկեղեցու կողքին պատրաստվում են բնակելի համալիր կառուցել, մենք իմացանք մի քանի ամիս առաջ։ Դեկտեմբերին նամակով դիմեցինք Վրաստանի հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման կազմակերպությանը` հայտնելով, որ տան կառուցումը կարող է թուլացնել կիսավեր եկեղեցու հիմնաքարը և ոչնչացնել այն», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատրյանը։

Նրա խոսքով` նամակում նշված էր նաև, որ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը խնդրում է խնդրին շուտափույթ լուծում տալ, քանի որ հայկական եկեղեցին Թբիլիսիի անբաժան մասն է կազմում։ Նամակի պատասխանը դեռ չեն ստացել։

Վիրահայոց թեմը պատրաստվում է մեկ այլ նամակ էլ ուղղել Թբիլիսիի քաղաքապետարան և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարություն։

Русская версия

Լրահոս
0