00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Խրուշչովը ծանոթացրեց երկու Կոնստանտիններին. Օրբելյանների ընտանիքի պատմությունը

© Sputnik / Karen Yepremyan Константин Орбелян
Константин Орбелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համաշխարհային ճանաչում ունեցող դիրիժոր, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դարձավ օպերային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թատրոնի վերածնունդը Հայաստանում կապում են հենց մեծ ռեժիսորի անվան հետ:

Իր ստեղծագործական ուղու, ընտանիքի պատմության, կորցրած հորեղբոր և մի շարք այլ բաների մասին Օրբելյանը պատմեց Sputnik Արմենիային: Զրուցել է Լաուրա Սարգսյանը:

- Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք սկսեցիք երաժշտությամբ զբաղվել դեռ չորս տարեկանից:

— Սան Ֆրանցիսկոյի մեր տուն էր գալիս մի ռուս ուսուցչուհի, որը պարապմունքներ էր անցկացնում ավագ քրոջս և եղբորս հետ: Այն ժամանակ ես չորս տարեկան էի և նրանց ամեն դասից հետո, ես նստում էի դաշնամուրի առջև ու վերարտադրում այն, ինչ նրանք նվագում էին: Ծնողներս սկսեցին մտածել, որ երաժշտությունը պետք է ես ուսումնասիրեմ, ոչ թե եղբայրս ու քույրս: Այդպես էլ ես սկսեցի զբաղվել երաժշտությամբ, որն ինձ հեշտությամբ էր տրվում: Ծնողներս, թեև պրոֆեսիոնալ երաժիշտներ չէին, գոհ էին ինձանից, նրանց հաճելի էր տեսնել ինձ դաշտամուր նվագելիս: Երաժշտությամբ մեր տանը զբաղվում էր հորեղբայրս` ավագ Կոնստանտին Օրբելյանը: Ինձ նրա անունով են կոչել:

- Ե՞րբ սկսեցիք գիտակցել, որ հենց երաժշտությունն է Ձերը:

— Ես միշտ էլ գիտեի, որ իմ կոչումը երաժշտությունն է: Ի դեպ, հենց երաժշտությունն էլ ինձ Խորհրդային Միություն տարավ, որտեղ ես որպես դաշնակահար 25 համերգ ունեցա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ Երևանում, 1989 թվականի սեպտեմբերին, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Մենք նվագում էինք Արամ Խաչատրյանի համերգը:

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Օրբելյան. հայկական օպերային թատրոնը կդառնա լավագույնը տարածաշրջանում

Դա կարևոր իրադարձություն դարձավ իմ կյանքում. մի կողմից Երևանում հավաքվեցին ծնողներս, հորեղբայր, տատիկս, մյուս կողմից` հուզիչ էր անցյալ վերադառնալ, չէ որ ես որոշ ժամանակ (1970 թվականին) սովորել եմ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում՝ Յուրի Հայրապետյանի մոտ (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ — խմբ.): Հետագա համերգներն անցկացվեցին միության մյուս քաղաքներում` Թբիլիսիում, Մոսկվայում, Պետերբուրգում, Ռիգայում, Վիլնյուսում, Սիբիրում:

90-ականների սկզբին ջութակահար Անդրեյ Կորսակովը հրավիրեց ինձ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճ՝ ԽՍՀՄ պետական կամերային նվագախմբի հետ նվագելու Շոստակովիչի համերգը: Այն տեղի ունեցավ 1990 թվականի դեկտեմբերի 1-ին: Սակայն ցավոք, վեց շաբաթ հետո մահացավ Անդրեյ Կորսակովը, և ինձ առաջարկեցին զբաղեցնել նրա տեղը` դառնալ ԽՍՀՄ պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար:

Սա աննախադեպ իրադարձություն էր ԽՍՀՄ երաժշտական աշխարհում, քանի որ Մշակույթի նախարարությունն առաջին անգամ էր այդ պաշտոնում հաստատում օտար երկրից եկած դիրիժորի թեկնածությունը: Նվագախմբի հետ ես համագործակցեցի 19 տարի` մինչև 2009 թվականը: Հետո թողեցի այդ աշխատանքն ու սկսեցի ղեկավարել Մոսկվայի մեկ այլ նվագախումբ: 2012 թվականին, Լիտվայում տված համերգից հետո, ես ղեկավարեցի Կաունասի նվագախումբը (քաղաք Լիտվայում — խմբ.): Գեղամ Գրիգորյանի (հանրահայտ տենոր — խմբ.) մահից հետո ինձ առաջարկեցին զբաղեցնել նրա պաշտոնը և դառնալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

- Դուք ավելի շատ դիրիժո՞ր եք, թե՞ դաշնակահար:

— Ես երաժիշտ եմ: Այսօր ավելի շատ զբաղվում եմ դիրիժորությամբ, քան նվագում եմ, դաշնակահարի իմ որակավորումն անցյալում է: Որոշ ժամանակ առաջ Մեքսիկայից եմ վերադարձել, որտեղ համերգներ եմ ունեցել աշխարհի ամենահայտնի մեցցո սոպրանոյի` Էլինա Գարանչայի հետ:

- Պատմե՛ք, խնդրում եմ, Ձեր ընտանեկան պատմությունը՝ կապված Ձեր հորեղբոր՝ ավագ Կոստանտին Օրբելյանի հետ:

— 20-րդ դարի 30-ականներին հայրս, տատիկս, պապիկս և հորեղբայրս Բաքվում էին բնակվում: Պապիս ձերբակալել էին 1936 թվականին, իսկ տատիս` 1938-ին: 1938 թվականին պապիկիս գնդակահարեցին Լուբյանկայում, իսկ տատիկս 10 տարի նստեց՝ նախ Ալժիրում` Ղազախստանի ՀԴԿԱՃ-ում (հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլենսկի ճամբար), այնուհետև նրան տեղափոխեցին ԷնԿաՎեԴե-ի ճամբար, որը գտնվում էր Կարելիայի Մեդվեժեգորս քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հորս ռազմաճակատ տարան:

Пресс-конференция Анны Нетребко и Дмитрия Хворостовского - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Կոնստանտին Օրբելյանին

Շուտով նա գերի ընկավ գերմանացիաների մոտ, իսկ պատերազմից հետո ամերիկյան բանտում հայտնվեց, որտեղ նրան առաջարկեցին ԱՄՆ մեկնել: Շատ տարիներ անցան, նամակագրվելու հնարավորություն չկար, հայրս իր հարազատների ճակատագրի մասին ոչինչ չգիտեր:

1956 թվականին ծնողներս հայտնվեցին Սան Ֆրանցիսկոյում՝ խորհրդային կինոյի փառատոնին, որտեղ ցուցադրում էին «Սիրտը երգում է» ("Сердце поет") ֆիլմը` հուզիչ պատմություն երգիչ Արթուր Այդինյանի մասին: Ֆիլմում մի դրվագ կա, որտեղ երիտասարդ դիրիժորի են ցույց տալիս. հանկարծ մայրս դիմում է հորս ու ասում. «Գարիկ, ինձ թվում է՝ սա քո եղբայրն է»: Հայրս երիտասարդ և վայելչակազմ դիրիժորի մեջ չճանացեչ եղբորը, չէ որ նա վերջին անգամ տեսել էր նրան 10 տարեկանում, իսկ հիմա նրա առջև՝ էկրանին, ֆրակ հագած երիտասրադ տղամարդ էր: Հետագայում պարզվեց, որ Կոնստանտին Օրբելյանը ոչ միայն դիրիժորի դեր էր խաղում ֆիլմում, այլև Ալեքսանդր Հարությունյանի (խորհրդային հայ կոմպոզիտոր — խմբ.) հետ միասին հեղինակել էին ֆիլմի երաժշտությունը:

Հայրս սկսեց անանուն նամակներ գրել իրենց հին Բաքվի հասցեով, և ինչ-որ մեկը նամակը փոխանցել էր տատիկիս: 1959 թվականին Սան Ֆրանցիսկո ժամանեց Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովը (ԽՄԿԿ առաջին քարտուղար խմբ.), հայրս ինչ-որ կերպ կարողացավ նրա մոտ ընդունելության գնալ, որտեղ ծանոթացավ քաղբյուրոյի անդամ Ֆրոլ Կոզլովի հետ: Նրանք զրուցեցին և զրույցի ընթացքում Կոզլովը զարմացած հարցրեց հորս. «Ռուսերենին շատ լավ եք տիրապետում, որտեղ եք սովորե՞լ», ինչին ի պատասխան հայրս ասաց. «Այնտեղ, որտեղ և Դուք»:

Հայրս պատմեց նրան իր պատմությունը: Դա ԽՄԿԿ 20-րդ համագումարից հետո էր, այսպես կոչված «խրուշչովյան ձնհալի» ժամանակաշրջանում: Հայրս ասաց, որ ցանկանում է տեսնել մորը, ինչին ի պատասխան ասացին, որ նա առանց որևէ խոչընդոտի կարող է ԽՍՀՄ մուտք գործել:

Սակայն հայրս ուզում էր, որ մայրը կողքին լինի, տեսնի թե ինչպես է նա ապրում ԱՄՆ-ում: Արդեն երեք ամիս անց հայրս դիմավորեց տատիս Սան Ֆրանցիսկոյում: Այսպես միավորվեց մեր ընտանիքը: Սակայն հորեղբորս` Կոնստանտինին, հայրս տեսավ միայն 1970 թվականին: Վերջին անգամ հայրս նրան տեսել էր 1941 թվականին, Բաքվի երկաթուղային կայարանի կառամատույցում, երբ հայրիկին բանակ էին տանում:

- Կարո՞ղ եք մտաբերել ավագ Կոնստանտին Օրբելյանի տված խորհուրդը: Ո՞րն է ամենից լավ հիշվել:

— Հորեղբայրս ինձ շատ խորհուրդներ է տվել, սակայն հիշվել է հետևյալը. պետք է միշտ լավ մասնագիտական պատրաստվածություն ունենալ, անողոք լինել փորձերի ժամանակ և բարի՝ համերգների (ծիծաղում է):

- Երաժշտի մասնագիտության մեջ, ո՞րն է ամենադժվարը:

— Ազնիվ և անկեղծ մնալը, և ուրիշին չնմանակելը:

- Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր հանգիստը:

— Ես գրեթե ազատ ժամանակ չունեմ: Իմ հանգիստն` իմ աշխատանքն է, և ինձ դուր է գալիս կանոնավոր աշխատելը, ինչ-որ բանի հասնելը, ծրագրելը: Ես շատ պլաններ ունեմ, այդ թվում՝ հյուրախաղերի հետ կապված: Եթե մարդն անում է այն, ինչը նրան դուր է գալիս, նա կարիք չունի պարզապես ծովափին նստելու: Թեև դա էլ կարևոր է: Ամռանն անպայման կմեկնեմ հանգստանալու… մեկ շաբաթով (ծիծաղում է):

 

Русская версия

 

Լրահոս
0