17:01 30 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.60
  • GBP639.46
  • EUR576.08
  • RUB6.24
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
11311

Տեղի է ունեցել հերթական՝ 59-րդ, «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Գլխավոր հաղթող է ճանաչվել երգչուհի Ադելը, սակայն ոչ պակաս ուշադրության արժանացավ նաև Բեյոնսեն, որի կորդեբալետը փայլեց Մարիաննա Հարությունյանի հեղինակած զարդերով։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Անցյալ շաբաթ Լոս Անջելեսում տեղի է ունեցել 59-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի գլխավոր հերոսուհին դարձավ անգլուհի Ադելը` հավաքելով հավանական հինգ մրցանակներից հինգը։ Ամենահեղինակավոր երեք անվանակարգերում նրա գլխավոր մրցակիցը դարձավ Բեյոնսեն։ ԱՄՆ-ի ձայնագրման ակադեմիան, ըստ ավանդույթի, մրցանակների մեծամասնությունը բաժանեց առցանց հեռարձակվող ցերեկային մրցանակաբաշխության շրջանակներում, իսկ հեռուստատեսային փրայմ-թայմի համար գեղեցիկ շոու էր նախապատրաստել, որն ավելի քան երեք ժամ տևեց։

Բրիտանացի երգչուհին մեծահոգություն ցուցաբերեց ` հրաժարվելով «լավագույն ալբոմ» («25») անվանակարգի մրցանակից հրաժարվելով և հայտարարելով, որ Բեյոնսեն ավելիին է արժանի։ Ի նշան հարգանքի, Ադելը կոտրեց արձանը՝ բաժանելով երկու մասի։

«Ես չեմ կարող վերցնել այս մրցանակը»,- ասաց Ադելը` հայտնելով, որ Բեյոնսեին համարում է իր կուռքը, իսկ նրա Lemonade ալբոմը` «մոնումենտալ»։

  • Երգչուհի Ադել, Գրեմմի 2017
    Երգչուհի Ադել, Գրեմմի 2017
    REUTERS/Lucy Nicholson
  • Բեյոնսե, Գրեմմի 2017
    Բեյոնսե, Գրեմմի 2017
    © REUTERS / Mike Blake
1 / 2
REUTERS/Lucy Nicholson
Երգչուհի Ադել, Գրեմմի 2017

Բեյոնսեն ստիպված էր սահմանափակվել «urban contemporary» ոճում լավագույն ալբոմի համար ստացած մխիթարող մրցանակով և Գրեմմիի իննը անվանակարգերում ներկայացված Lemonade ալբոմից երգերի շլացուցիչ կատարմամբ։ Անկախ ամեն ինչից՝ Բեյոնսեն դարձավ արարողության իսկական հերոսուհի։ Փառահեղ ինտերակտիվ շոուն, որի ընթացքում անսովոր հնդկական մոտիվներով զգեստ հագած Բեյոնսեն մեկ ակնթարթում Նեֆերտիտիից կերպարանափոխվում էր Մադոննայի և այլ հերոսների, իսկապես ապշեցրեց իր մոնումենտալությամբ և հատուկ էֆեկտների որակով։

Միլիոնավոր դիտումներով այս ելույթի տեսաձայնագրությունը օրվա ընթացքում անհավանական ռեկորդներ է սահմանում։ Տաղանդավոր ամերիկուհու հայ երկրպագուների համար պակաս արժեքավոր չէր նաև այն փաստը, որ Բեյոնսեի պարուհիների զարդերը` մասնավորապես մատանիներն ու գլխարկները, պատրաստել էր դիզայներ Մարիաննա Հարությունյանը։

Մարիաննան լուսանկարներ է տեղադրել Instagram-ում` հետևյալ գրությամբ.

«Այնքան հուզիչ էր տեսնել Բեյոնսեի պարուհիների վրա իմ զարդերը»։

Մարիաննան աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Լեդի Գագան, Մադոննան, Նիկի Մինաժն ու այլք։

Տեսանյութում կարելի է լսել Բեյոնսեի կատարումն ամբողջությամբ, ինչպես նաև տեսնել հայ դիզայների ստեղծած զարդերը։

Русская версия

Գլխավոր թեմաներ