00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լռության կեսդար. Երևանի մնջախաղի թատրոնը նոր շունչ է ստացել

© Sputnik / Ani Liparityan Ереванский государственный театр пантомимы получил здание. Армен Амирян и Жирайр Дадасян
Ереванский государственный театр пантомимы получил здание. Армен Амирян и Жирайр Дадасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի մնջախաղի պետական թատրոնը, վերջապես, տարածք ստացավ` Ազգային գրապալատի շենքում։ Պալատի աշխատակիցները կլքեն հարազատ պատերը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Վերջին վերակազմավորումների արդյունքում Ազգային գրապալատը միացել է Ազգային գրադարանին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Նրա խոսքով` որոշում էր կայացվել ազատված տարածքը հանձնել Հայաստանի թատերական կոլեկտիվներից մեկին։

«Սա այն սպասված օրն է, երբ Հայաստանի նախագահի հրամանով տարածքը տրամադրվում է մնջախաղի թատրոնին», — ասաց Ամիրյանը` Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին հանձնելով մեծ կարմիր ժապավենով ոսկեգույն բանալին։

Ինչպես նշեց նախարարը, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, շենքի վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար միջոցներ են տրամադրվելու պետական բյուջեից։ Պլանի համաձայն` վերանորոգումը պետք է ավարտվի այս տարի, այսինքն` թատրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականին։

© Sputnik / Ani Liparityan Երևանի Մնջախաղի թատրոնը կունենան սեփական շենք
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք - Sputnik Արմենիա
1/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենան սեփական շենք
© Sputnik / Ani Liparityan Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք - Sputnik Արմենիա
2/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
© Sputnik / Ani Liparityan Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք - Sputnik Արմենիա
3/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
© Sputnik / Ani LIparityan Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք - Sputnik Արմենիա
4/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
© Sputnik / Ani Liparityan Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք - Sputnik Արմենիա
5/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
1/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենան սեփական շենք
2/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
3/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
4/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք
5/5
Երևանի Մնջախաղի թատրոնը կունենա սեփական շենք

«Բավականին մեծ ներդրում է կատարվել, որի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն այն թատրոնին հնարավորություն կընձեռի պատշաճ տեսք ունենալ։ Ներկայիս պայմանները չեն բավարարում թատրոնի պահանջներին։ Հուսանք, որ սրանից հետո թատրոնը նոր շունչ կստանա, նոր ներկայացումներ կբեմադրվեն», — նշեց Ամիրյանը։

Գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ այս քայլը Երևանին թույլ կտա հանդես գալ նոր գույներով, նոր մշակութային օջախ ձեռք բերել, ինչը կջերմացնի երևանցիների և նրա հյուրերի սրտերը։

«Վերանորոգման աշխատանքները, հավանաբար, կսկսվեն ամռանը։ Մենք մտադիր ենք այստեղ թատերական մթնոլորտ և հարմարավետություն ստեղծել. այստեղ սրճարան է բացվելու, հանդերձարան է գործելու, դիմահարդարման սենյակ, փորձերի համար նախատեսված սենյակ և ամենակարևորը` բեմ», — նշեց նախարարը։

Շուրջ 20 տարի Երևանի մնջախաղի պետական թատրոնը ղեկավարող Ժիրայր Դադասյանը ցնցված է կատարվածից։

«Մենք ամեն օր խոսում էինք, որ ներկայացումներ բեմադրելու տեղ չունենք։ Չեմ կարող պատկերացնել, որ երկու ամսվա ընթացքում կարելի է լուծել նման բարդ խնդիրը։ Սա խոսում է լուրջ փոփոխությունների մասին։ Երբ պրոֆեսիոնալն իր տեղում է, ամեն ինչ տեղն է ընկնում։ Ինձանից առաջ դեռ 23 տարի այս հարցը չէր լուծվում։ Իհարկե, դժվար ժամանակներ են եղել, սակայն կարելի էր մտածել այդ մասին», — ասաց Դադասյանը։

Նա Արմեն Ամիրյանին խոստացավ, որ առաջին ներկայացումը նվիրված կլինի գրքին և ընթերցանությանը, քանի որ թատրոնը կզբաղեցնի Ազգային գրապալատի շենքը։

Հ.Գ. Ազգային գրապալատի աշխատակիցները (հիմնականում աշխատակցուհիներ) այդքան էլ ուրախ չէին, որ ստիպված են լինելու լքել հարազատ պատերը, հարազատ աշխատավայրը, որտեղ նրանք տարիներ են անցկացրել։ Նախարարի հետ հանդիպման ժամանակ նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին, ասելով, որ վախենում են կորցնել իրենց աշխատանքը։ «Հաջորդ շաբաթ մենք կներկայացնենք ձեր նոր աշխատատեղը։ Կիմանաք, թե ինչ պայմաններում եք աշխատելու», — ասաց Ամիրյանը։ Նախարարը վստահություն հայտնեց, որ աշխատանքային նոր պայմաններն ավելի լավն են, հարմարավետ և ժամանակակից։

Русская версия

Լրահոս
0