00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չե՞ն վախենում Ալեգրովայի երկրպագուները տոմսեր գնել` 2015թ–ի միջադեպից հետո

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցИрина Аллегрова
Ирина Аллегрова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական էստրադայի «կայսրուհի» Իրինա Ալեգրովայի համերգը Հայաստանում 2015թ–ին սկանդալ առաջացրեց։ Ի՞նչ կլինի այս տարի։ Համերգի կազմակերպիչները Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմեցին երգչուհու սպասվելիք ելույթի մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. 2015թ-ին Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան մայիսի 23-ին համերգ տվեց Երևանում, թեև այն պետք է կայանար մարտի 6-ին։

Այս տարվա մարտի 5-ին նախատեսվում է երգչուհու «Մոնո» հոբելյանական համերգը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Ричард Клайдерман  - Sputnik Արմենիա
Ռիշար Կլայդերմանը կրկին համերգ կունենա Հայաստանում

Forpostart Production մոսկովյան ընկերության գլխավոր տնօրեն և պրոդյուսեր Զառա Մխեյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում պատմեց, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին, չե՞ն վախենում արդյո՞ք Ալեգրովայի երկրպագուները տոմսեր գնել` 2015թ-ին տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո։

«Նրանք, ովքեր 2015թ-ի մարտի 6-ի համերգի տոմսեր էին գնել, ավելի ուշ ներկա են գտնվել համերգին, քանի որ այն տեղափոխվել էր մայիսի 23 և անցել մեծ հաջողությամբ։ Ոմանք տոմսերը երկու ամսվա ընթացքում կարողացել են վերադարձել դրամարկղեր», — ասաց Մխեյանը։

Պատասխանելով այս տարի Ալեգրովայի համերգի տոմսերի իրացման մասին հարցին` Sputnik Արմենիայի զրուցակիցը նշեց, որ առայժմ շատ տոմսեր չեն վաճառվել, դա մարդկանց սոցիալական վատ վիճակի արդյունք է։

«2016թ-ին մեր բոլոր համերգները, այդ թվում` սառցե շոուն, շահութաբեր չեն եղել։ Սակայն դրանք կայացել են, չնայած նրան, որ մեր ընկերությունը լուրջ վնասներ է կրել։ 2017թ-ին մենք կազմակերպել ենք «Ֆրոուզեն» մանկական սառցե շոուն, որի տոմսերի իրացումից ստացած գումարը կազմել է ծախսի ընդամենը 30 տոկոսը։ Մեր ընկերության կազմակերպված բոլոր համերգները կայացել են, բայց սպասելի արդյունք չեն բերել», — բողոքում է Մխեյանը։

Նա նշեց, որ համերգային բիզնեսը ճգնաժամ է ապրում։

«Համերգային շուկայի շահութաբերությունը սովորաբար այսպես է հաշվարկվում. պետք է վաճառել դահլիճի տեղերի 70 տոկոսը, որպեսզի օգուտ ստանալ, այսինքն` շահույթ է ապահովում մնացած 30 տոկոսը», — ասաց Զառա Մխեյանը։

Ինչպես բացատրեց Մխեյանը, հիմա այս շուկայում գումար վաստակելն ավելի է բարդացել։ Հատկապես, եթե խոսքը գնում է արժույթային ծախսերով միջոցառումների մասին, որովհետև փոխարժեքն ամեն օր փոխվում է, իսկ համերգները կազմակերպվում են կես տարի առաջ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին Ալեգրովայի այս տարվա համերգին, Մխեյանը նշեց` նոր շոու, նոր երգեր, նորացված հնչողությունը։

«Դա կլինի բոլորովին նոր, կերպարանափոխած Իրինա Ալեգրովա։ Լիրիկա, ռոք, բլյուզ, դասական երաժշտություն. այն ամենը, ինչ պետք է նույնիսկ ամենաքմահաճ և պահանջկոտ հանդիսատեսի համար։ Մենք բոլորս հիշում ենք, որ 2012թ-ին Ալեգրովան պատրաստվում էր լքել բեմը, քանի որ, իր խոսքով, ամեն ինչ արդեն երգել էր։ Բայց հենց այդ պահին, երբ որոշում է ամեն ինչ թողնել, պարզվում է, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է»,- ասաց նա։

Մխեյանի խոսքով` կհնչեն նաև Ալեգրովայի հին, սիրված հիթերը, բայց երգչուհին կուրախացնի հայ հանդիսատեսին նաև նոր երգերով։

Русская версия

Լրահոս
0