00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:50
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:58
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես ավելի ժողովրդական չեմ, քան դուք վաստակավոր» կամ ում են պետք կոչումները

© Sputnik / Asatur YesayantsНаграждение, вручение премий
Награждение, вручение премий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոչումների «վերակենդանացում». այսպես մեկնաբանվեց կառավարության այն նախաձեռնությունը, որով առաջարկվում էր սահմանել վաստակավոր շինարարի կոչում։ «Կոչում» ասվածին դեմ արտահայտվեցին շատերը, բայց միայն այսօր գտնվեց այն համարձակը, ով պատրաստվում է ոչ միայն իր կարծիքը հայտնել, այլև նպաստել այդ ինստիտուտի վերացմանը։

Գոհար Սարգսյան-Sputnik

Երկու տարի առաջ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը օրենսդրական նախաձեռնությամբ մտավ խորհրդարան` ՀՀ-ում սահմանել վաստակավոր շինարարի կոչում։

«Ինձ հարցնում են` քո ամենասիրած կոչումը ո՞րն է, ես միշտ ասել եմ, որ առնվազն տասնյակ անգամ ինձ համարել են Երևանի թիվ մեկ թշնամին, ու ես միշտ հպարտացել եմ այդ կոչումով, որովհետև երբ տեսել եմ` էլ ինչ մարդկանց են դարերի ընթացքում համարել թշնամի իրենց արած գործի համար, միշտ ինձ բավարարված եմ զգացել այդ շարքում լինելու համար»,-ասել է Սարգսյանը` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ։

Сюзан Маргарян и Тигрануи Карапетян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՀՀ վաստակավոր արտիստ. մեզ պարտադրում են ռաբիսը

Համապատասխան վիճակագրական տվյալներով` հաշվարկվել են, թե տարբեր երկրներում ինչ աշխատավարձ են ստանում շինարարները։ Հայաստանում շինարարը, աշխատելով շաբաթական 48 ժամ, ստանում է մոտ 120 հազար դրամ աշխատավարձ։ Ռուսաստանում, Ղազախստանում և Ուկրաինայում այն 2-3 անգամ ավելի է։ Էլ չասենք Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի ու Նորվեգիայի մասին, որտեղ շինարարի աշխատավարձն անցնում է 1 միլիոնը։

Այս պարագայում, գաղտնիք չէ, որ հայ շինարարն ավելի շատ մտածում է արտագնա աշխատանքի մասին` կարծելով, որ կոչումով ընտանիք չես պահի։

Հետո հանրության լայն շրջանակներում քննարկվեցին առհասարակ կոչում տալու անհրաժեշտությունը։ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կոչումներ տալը բնորոշ է բռնապետական պետություններին։

«Նացիստական Գերմանիայում կոչում տալը շատ ընդունված էր։ Նացիստական Գերմանիայի անկումից հետո Արևմտյան Գերմանիայում իսպառ արգելվեց պետական պարգևների շնորհումը»,-ասել է Բաբայանը։

Տարիներ շարունակ քննարկվեց, քննադատվեց կոչումների ինստիտուտը վերացնելը, բայց այդպես էլ հարցը մնաց օդից կախված։

Մշակույթի նախարարի Արմեն Ամիրյանին հաճախ են անվանում «բարեփոխումների գործիչ»։ Sputnik ռադիոկայանի եթերում խոսելով մշակույթի ոլորտում նախաձեռնած մի շարք բարեփոխումների մասին` նա հայտնեց նաև, որ դեմ է կոչումներ շնորհելուն։

Армен Амирян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացին լավ ծանոթ չէ իր պատմությանը. մշակութային բարեփոխումներ Արմեն Ամիրյանից

«Ես կողմ եմ պարգևներին, դեմ եմ կոչումներին։ Համոզված եմ, որ ոչ ոք իրավունք չունի ինձ ավելի գնահատելու որպես մասնագետ, քան ձեզ։ Ես ավելի ժողովրդական չեմ, քան դուք վաստակավոր, ես ավելի վաստակավոր չեմ, քան դուք առանց կոչման։ Պարգևն այլ խնդիր է` դուք բեմադրել եք այսինչ ներկայացումը, դուք նկարահանել եք այսինչ ֆիլմը, որն առաջնորդել է մի ամբողջ սերնդի, դուք ստեղծել եք այն մեծադիր կտավը, որն իսկապես դարձել է այս ժամանակի ամենակարևորագույն ստեղծագործությունը, այո՛, դուք արժանի եք գնահատականի, պետական պարգևի` հայրենիքին մատուցած ծառայությունների համար»,-ասաց նախարարը։

Ամիրյանը նշեց, որ վերջին շրջանում ուսումնասիրում էր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչ պարգևներ և կոչումներ կան։ Արդյունքում պարզեց օրինակելի փաստ. Ճապոնիայում կա մեկ պարգև։ Երբ արվեստագետը հասնում է այն մակարդակին, որ պետք է նրան մեծարել, նրան համարում են ազգային արժեք։

«Ազգային արժեք, ինչպես մեր Մասիսն է, Հրապարակը, Սասունցի Դավթի արձանը»,-ասաց Ամիրյանը։

Կոչում տալու գաղափարին, թերևս, հանրության մի շերտ է համակարծիք։ Նրանք են, ովքեր ստացել են կոչումներ, և դա համարում են պարտավորեցնող, ոչ ավելին։ Իսկ իրականում կոչում ստացածներից ոմանք այս ու այն կողմում կանգնում ու հպարտանում են դրանով` համարելով, որ մի «գլուխ» բարձր են մյուսներից։

Լրահոս
0