00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փելեշյանի նոր գիրքը՝ նվեր Վարպետի ծննդյան օրվա առիթով

© Sputnik / Asatur YesayantsАртавазд Пелешян
Артавазд Пелешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 28-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Իսկ այսօր Արտավազդ Փելեշյանը դարձավ 79 տարեկան։ Գիրքը կարծես նվեր դարձավ ոչ միայն բոլորին, այլև հենց իրեն:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Այսօր գեղարվեստական, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է։ Վարպետը մի քանի օր անց կարծես իր իսկ ծննդյան օրվա առթիվ նվեր կանի փելեշյանասերներին։ Հաշված օրեր անց կկայանա «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը։

Սոցիալական ցանցերն այսօր ողողված են շնորհավորանքներով ուղեկցված Արտավազդ Փելեշյանի լուսանկարներով։ Թերևս ուշագրավ էր օպերատոր Արսեն Խեչոյանի գրառում-ակնարկը։

«Անցած տարի էր։ Հրապարակից նոր-նոր իջնում էի Իտալիայի փողոցով,նկատեցի` բարձրահասակ, ամուր ու դանդաղ քայլվածքով և, դե իհարկե, գլխարկով տարեց մարդ էր, ուզում էր փողոցն անցնել, կողքով անցա, իջա մի 3 մետր, ինքը մնաց կանգնած, մի պահ էլի նայեցի, ինչ- որ դեմքը ծանոթ էր (կարճատես եմ դե) մոտեցա մի քիչ, օ՜ Փելեշյանն էր»,-գրել է նա։

Խեչոյանը նկատել է` ամեն օր Փելեշյանին չես հանդիպի։ Այդ մտայնությամբ չգիտեր` պահը բաց թողնի, թե՞, այնուամենայնիվ, մոտենա։ Բայց մոտեցավ, լավ, ի՞նչ ասի, ո՞վ է ինքը։

«1000 տարբերակ մտածեցի, շատ արագ, մոտեցա, կանգնեցի կողքը, նայեց ինձ, ես էլ ասեցի `էս ուզը՞մ եք փողոցն անցնե՜ք (Կիրովականի բարբառով), թեթև ժպտաց ու լուրջ ասեց — բա մնամ էստեղ, ի՞նչ անեմ։ Անցանք փողոցը, մտանք այգի, հարցրի` բա ո՞ւր եք գնում, կարո՞ղ եմ ձեզ հետ քայլել, Վանաձորից եք չէ՞, ես ինչ- որ բանով կարո՞ղ եմ օգնել ձեզ, ու բոլոր հարցերիս հանգիստ պատասխանում էր, լսում էր ինձ, ու ես էդտեղ հասկացա` մեծությունը որն ա»,- գրել է Խեչոյանը։

Известный советский и армянский кинорежиссер-документалист Артавазд Пелешян на красной дорожке кинофестиваля Золотой абрикос - Sputnik Արմենիա
Փելեշյան. բոլոր արվեստներից առաջ ծնվել է կինոն

Օպերատորի պատմելով` իրենք այդպես հասան Վազգեն Սարգսյանի փողոց, դա էլ անցան, ու Վարպետն ասաց, որ պետք է բանկ մտնի։

«Մտավ բանկ, ոտքերը մաքրեց, գլխարկը հանեց, հանգիստ ու զուսպ նստեց մի 22-25 տարեկան աղջնակի դիմաց։ Ես գնացի իմ գործերով ու ճանապարհին մտածում էի տեսնես` էն բանկում աշխատող աղջնակը ճանաչե՞ց ում է սպասարկում…»,- գրել է Խեչոյանը։

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին` Վանաձորում։ Ամբողջ աշխարհում նա Հայաստանի ու հայկականության մարմնացումն է։ Արտավազդ Փելեշյանը «Տարածական մոնտաժ»-ի հիմնադիրն է։ Հենց այդ անվամբ նրա գիրքը վերածվել է ուսանողների համար դասագրքի։

Իսկ Երևանում կայացած «Դրոշմման ժամանակը» իր երկհատորյակի շնորհանդեսի ժամանակ վարպետն այսպես բնութագրեց իր ֆիլմերը. «Ֆիլմերում բառեր չեմ օգտագործում, որպեսզի խնայեմ հանդիսատեսի ժամանակը։ Չէ՞ որ ժամանակը հզոր ու արժեքավոր երևույթ է»։

Լրահոս
0