00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արմատներով ֆրանսիացին. Միշել Լեգրանը նշում է 85–ամյակը

© AFP 2024 / PIERRE-PHILIPPE MARCOUМишель Легран
Мишель Легран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայ աշխարհահռչակ կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ Միշել Լեգրանն այսօր նշում է հոբելյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. 20-րդ դարի ամենառոմանտիկ երգերից մեկի`«Շերբուրգյան հովանոցներ» ստեղծագործության հեղինակ Միշել Լեգրանը փետրվարի 24-ին նշում է 85-ամյակը։

Լեգրանն առաջին անգամ Հայաստանում է եղել 2004թ-ին և Երևանի Հանրապետության հրապարակում երգել է Շառլ Ազնավուրի հետ։

Մաեստրոյի հաջորդ այցը եղել է 2009թ-ին` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով։ Այդ տարի Լեգրանն արժանացել է Հայաստանի Պատվո շքանշանի։

Այդ օրը հայ ջազային երաժիշտ Լևոն Մալխասյանը նշել է` 25 տարի սպասել է այն պահին, երբ կհայտարարի, որ բեմ է դուրս գալու Միշել Լեգրանը։

«Նրա երաժշտական դիապազոնն այնքան լայն է և հարուստ, որ ամբողջ աշխարհի երաժիշտներն իրենց վրա զգացել են նրա ազդեցությունը։ Առանց նրա երաժշտության ջազային արվեստը շատ աղքատ կլիներ», — ասել է երաժիշտը։

Հաջորդ անգամ Լեգրանը պատմական հայրենիք է ժամանել 2012թ-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջանքերի շնորհիվ։ Այդ ժամանակ երկրում նշել են մաեստրոյի 80-ամյակը և դրա հետ մեկտեղ VI միջազգային երաժշտական փառատոնի փակումը։

Մեծություն

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը շնորհավորել է երաժշտության լեգենդ Միշել Լեգրանին

Լեգրանն ավելի քան 800 ստեղծագործություն է գրել է 250 ֆիլմի համար, ձայնագրել ավելի քան 100 ալբոմ։ Իզուր չէ, որ նա ասել է` «գործիք նվագելիս դու տասը մատ ունես, իսկ երևակայության մեջ` անվերջություն»։

Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականին Փարիզում: Մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: Նա դաշնակահարուհի է եղել։ Լեգրանն առաջին երաժշտական փորձը ստացել է հորից` Ռայմոնդ Լեգրանից, որը վարիետեի նվագախմբի ղեկավար է եղել։ Ապագա կոմպոզիտորը սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1954 թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը: Հեղինակել է բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ և երաժշտական սցենարներ: 3 անգամ արժանացել է«Օսկար», 5 անգամ` «Գրեմմի» և «Էմմի», 12 անգամ` «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003 թ-ին արժանացել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի:

Միշել Լեգրանը՝ իր հայկական արմատների մասին

«Ես տասը տարի ապրել եմ հայ պապիս հետ, որը մահացել է 1942 թվականին: Մայրական կողմից պապիս անունը Սարգիս Տեր-Միքայելյան էր: 1915-ին Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ իրագործած ցեղասպանության ժամանակ նա տեղահանվեց իր բնօրրանից և փախավ Ֆրանսիա:

Ես ապրում էի մորս հետ, պապիս տանը՝ Անյեր քաղաքում: Հիշում եմ. նա նվագում էր սազի, ուդի և դաշնամուրի վրա և ցույց էր տալիս ինձ այն ակորդները, որով ես կարող էի հայկական մեղեդիներ նվագել: Պապս ուներ գրամաֆոն ու մեծ քանակի ձայնասկավառակներ, և նա միշտ երաժշտություն էր լսում, իսկ Անյերում մի նվագախմբի ղեկավարն իմ հարազատ քեռին էր՝ Ժան Հելյանը:

© AFP 2024 / LOIC VENANCEՄիշել Լեգրան
Мишель Легран - Sputnik Արմենիա
Միշել Լեգրան

Պապս մեծ ու թախծոտ սեր ուներ Հայաստանի նկատմամբ: Նա իսկական հայ էր՝ վերին աստիճանի հուզական, կրքոտ, բուռն և առատաձեռն: Հիշում եմ նաև, թե ինչպես հաճախակի կիրակի օրերին նա տանում էր ինձ իր հետ Անյերի հայկական եկեղեցի, որը գտնվում էր Ժան Գուժոնի փողոցի վրա և որտեղ տեղացի հայերն էին հավաքվում…Երբ քրոջս հետ 2000-ականների սկզբին եղանք Երևանում՝ այնտեղ գտանք մեր բարեկամներին: Դա այնքան զարմանալի էր՝ հպվել քո իսկ արմատներին: Իսկ երբ նվագում էի Երևանի կամերային նվագախմբի երաժիշտների հետ՝ ես մեծ բավականություն ստացա, և ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նվագում եմ ինձ համար շատ հարազատ մարդկանց հետ:

Ճանապարհորդելով աշխարհով մեկ՝ ես ամեն տեղ հանդիպել եմ հայերին, կարելի է ասել՝ ամեն քաղաքում, և այդ պահերին մշտապես զգացել եմ ինձ՝ ոնց որ փոքրիկ Հայաստանում լինեմ: Հայաստանն ինձ համար յուրահատուկ երկիր է, և ես ինձ որպես հայ եմ ընկալում: Չնայած նրան, որ ծնվել եմ Փարիզում և իմ կյանքը հիմնականում անցել է Եվրոպայում՝ իմ «ես»-ի մի մասը միանշանակ հայկական է: Դա առավելապես մտավոր մասն է, քանի որ ես քաջածանոթ եմ հայկական մշակույթին, երաժշտությանը և շատ եմ կարդացել հնագույն ու հրաշալի մեր երկրի՝ Հայաստանի պատմության մասին: Ճիշտ է, առավելապես տխուր պատմության, որը լիքն է եղել ահավոր դրվագներով, բայց որը, չնայած ամեն ինչին, շարունակվում է հիմա գոյատևել նոր և ապագա ունեցող Հայաստանում»:

© AP Photo / Seth WenigՄիշել Լեգրան
Мишель Легран - Sputnik Արմենիա
Միշել Լեգրան

Русская версия

Լրահոս
0