08:07 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
Յուլիա Գրիգորյանցի լուսանկարներից

Հայ լուսանկարիչը` միջազգային հեղինակավոր մրցանակի հավակնորդ

© Yulia Grigoryants
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Լուսանկարիչ Յուլիա Գրիգորյանցը մասնակցում է Sony World Photography Awards 2017 լուսանկարչական միջազգային մրցույթին:

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Յուլիա Գրիգորյանի՝ Գյումրիում նկարած «Դատարկության բնակիչները» (Inhabitants of the Empty) ֆոտոշարքը ներառվել է Sony World Photography Awards 2017 լուսանկարչական միջազգային մրցույթի Professional Daily Life անվանակարգի լավագույն տասնյակում:

Գրիգորյանցը ծնվել է Երևանում, բայց այժմ բնակվում է Ֆրանսիայում։ Նրա «Դատարկության բնակիչները» ֆոտոշարքը նվիրված է Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիին։

«Ինձ համար մեծ պատիվ է Sony World Photography Award մրցույթի լավագույնների ցանկում հայտնվելը։ Իմ ֆոտոշարքը իմ երկրի պատմությունն է։ Եթե անունս հայտնվել է մրցույթի կարճ ցանկում, նշանակում է` իմ պատմությունը հուզել է լսարանին, և դա ինձ համար շատ կարևոր է»,- նշել է Յուլիան։

Մրցույթին ավելի քան 227.000 լուսանկարի հայտ է ներկայացվել աշխարհի 183 երկրից:

Հաղթողների անունները կհայտարարվեն ապրիլի 20-ին։ Մրցանակների ցանկում թվային սարքավորում է, ուղևորություն դեպի Լոնդոն և 25 հազար դոլար։

Русская версия

Գլխավոր թեմաներ