00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջարմուշի հանգավորված վերլիբրը

© TheplaylistКадр из фильма "Патерсон"
Кадр из фильма Патерсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած Կաննում դրական արձագանքների ազդեցիկ քանակին` Ջիմ Ջարմուշի նոր ստեղծագործությունն այս պահին ունի ընդամենը մեկ մրցանակ, որը շնորհվել է Նելլի անունով անգլիական բուլդոգին` կենդանու լավագույն դերակատարման համար։ Եվ ի՞նչ հետաքրքիր բան կա Ջարմուշի «Փաթերսոնի» մեջ, որ ոմանց հիացնում է, մյուսներին՝ անտարբեր թողնում։

Դահլիճից մի կին. Անվանեք մի բան, որի վրա ես ամենից շատ պետք է ուշադրություն դարձնեմ կյանքում։

Դալայ լամա IX. Առօրյան։ Հաջորդ հարցը:

(Հանդիպում Դալայ լամայի հետ, Ալբուկերկե, Նյու Մեքսիկո նահանգ)

Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքի ավտոբուսի վարորդն ապրում է միօրինակ, անշտապ կյանքով. առանց զարթուցիչի արթնանում է առավոտյան 6։50-ին, գնում աշխատանքի, ամբողջ օրն անցկացնում ղեկի դիմաց` լսելով ուղևորների խոսակցությունները, երեկոյան վերադառնում է տուն, զբոսանքի տանում շանը, մեկ գավաթ գարեջուր խմում և քնում։

Եվ այդպես ամեն օր` չհաշված այն մանրուքը, որ ուղևորվելուց առաջ վարորդն իր գաղտնի նոթատետրում կարճ բանաստեղծություններ է գրում։

Հենց այդ մանրուքն է, որ առօրյայի մասին պատմությունը վերածում է մեծ կինոյի, ճիշտ այնպես, ինչպես մանրուքներից ծնվում է մեծ պոեզիան, որի մասին համաշխարհային կինոյում հսկայական քանակությամբ ֆիլմեր կան։ Ուրեմն ո՞րն է «Փաթերսոնի» յուրահատկությունը։

© TheplaylistԿադր «Փաթերսոն» ֆիլմից
Кадр из фильма Патерсон - Sputnik Արմենիա
Կադր «Փաթերսոն» ֆիլմից

Այն, որ Ջարմուշը փորձել է էկրանավորել ոչ թե բանաստեղծական ստեղծագործությունը կամ կենսագրական ֆիլմ ստեղծել բանաստեղծի մասին, այլ փորձել է անել գրեթե անհնարինը` էկրանավորել հենց պոեզիան, դրա ձևը, կառուցվածքը, ռիթմը, ոգին և ոգեշնչման աղբյուրները։

Ջարմուշը մանրուքներով խաղում է մինչև ֆիլմի սկսվելը և նույնիսկ մինչև նկարահանումների սկիզբը` Ադամ Դրայվերին ընտրելով վարորդի դերում (անգլերեն driver- վարորդ) և տալով նրան Փաթերսոն անունը։ Այդպես է կոչվում նաև այն քաղաքը Նյու Ջերսի նահանգում, որտեղ նա ապրում է, և իրականում ապրել է ականավոր ամերիկյան ավանգարդ բանաստեղծ Ուիլյամ Կառլոս Ուիլյամսը` Փաթերսոնի նախատիպը և միաժամանակ նրա ալտեր էգոն։

Եթե ուշադրություն դարձնենք մանրուքներին, ապա Փաթերսոնի մեկ այլ ալտեր էգո կարելի է համարել հենց Ջարմուշին, որն ամբողջ կյանքում «ոչնչից» գլուխգործոցներ է սարքում, խոսում նույնպիսի խռպոտ ձայնով և ազատ ժամանակ բանաստեղծություններ գրում իր գաղտնի նոթատետրում, իսկ 2017թ-ի ապրիլին պատրաստվում է վերջապես ընթերցել իր «գաղտնի» բանաստեղծությունները Նյու Ջերսիի Փրինսթոն քաղաքում ժամանակակից ամերիկյան խոշորագույն բանաստեղծ Ջոն Էշբերիի հետ, այն էլ՝ վերջինի հրավերով։

Лаура де Нов - Sputnik Արմենիա
Թանաքածածկ Մուսալեռը

Փաթերսոնը` Ադամ Դրայվերի հմայիչ ու նուրբ կատարմամբ, Ֆորեսթ Գամփի և Ամելիի յուրահատուկ ամբողջություն է` կամակորության և դիտողականության, անտարբերության և բարեհոգության համադրությամբ։
Էկրանին պակաս փայլուն չէ նաև իրանական կինոյի երիտասարդ աստղ Գոլշիֆթե Ֆարահանին (Փաթերսոնի կնոջ դերում), և պատահական չէ, որ նրա անունը Պետրարկայի սիրեցյալի նման Լաուրա է։

Փաթերսոնի դեպքում տեղին չէ այն հարցը` «Պատերսոնն ավտոբուսի վարո՞րդ է, որը բանաստեղծություններ է գրում, թե՞ նա բանաստեղծ է, որն ավտոբուս է վարում»։ Նրա մոտ առաջնային և երկրորդական չկա, նրա մոտ ամեն ինչ զարմանալիորեն ներդաշնակ է, ինչպես ներդաշնակ է Մեթոդ մենի ռեփերային խոսքը (Ջարմուշի սիրելի «Վութանգ կլանից»)` լվացքատան լվացքի մեքենայի աղմուկով, որը պոեզիայում առօրեականության խորհրդանիշն է։

Ջարմուշը «սպիտակ» բանաստեղծության սիրահար է, սակայն կինոնկարը հակառակ կողմից է կառուցում ` ինչ-որ տեղ օգտագործելով կրկնություններ, ռիթմեր և ալիտերացիաներ։

Եվ ընդհանրապես, ի՞նչ է առօրյան, եթե ոչ կենցաղային հանգերի հավաքածու, որոնք պոեզիայում դառնում են կեցության հանգեր։ Կենցաղային ձևի ներսում` եռաչափ տարածությունում, ազատ թռիչքով ճախրում է թևավորված վերլիբրը (ազատ բանաստեղծություն)` մետաֆիզիկական բարձունքներից մինչև կոշիկի տուփ, ջրվեժից մինչև պրոզայիկ անձրև։

Բոբ Դիլանի Նոբելյան մրցանակից հետո Ջարմուշի Փաթերսոնի հայտնվելը պատահական չի թվում, ինչպես և պատահական չեն թվում առօրյայի բոլոր մանրուքները, կրկնությունները և հանգերը, որոնցից ծնվում է չհանգավորված գեղեցկությունը։

Русская версия

Լրահոս
0