00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական պատվիրակությունը Թբիլիսիում լուծել է հայկական ժառանգության հարցը

© Sputnik / Asatur YesayantsАрмен Амирян на презентации книги Артавазда Пелешяна "Моя вселенная и единая теория поля"
Армен Амирян на презентации книги Артавазда Пелешяна Моя вселенная и единая теория поля - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի իշխանությունները բավականաչափ ցանկություն ունեն այնտեղ բնակվող հայերի պատմամշակութային ժառանգությունը վերականգնելու, ինչպես նաև հայ-վրացական հարաբերություններին նոր խթան հաղորդելու համար:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական պատվիրակության՝ Վրաստան կատարած այցի նպատակը հայ-վրացական հարաբերություններին նոր շունչ հաղորդելն էր և երկկողմ կապերը զարգացնելը, այդ թվում՝ մշակութային: Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Վերջին 25 տարվա ընթացքում, երբ մենք զբաղված ենք եղել պետականության կառուցմամբ, մոռացել ենք հայ-վրացական հարաբերությունների մասին: Այսօր մեր առջև խնդիր է դրվում նոր շունչ հաղորդել այդ կապերին»,- ասաց Ամիրյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային շրջանում ձևավորվել էին նոր ավանդույթներ, որոնք թույլ էին տվել ժողովուրդներին ապրել միասնական ֆիլմերով, երաժշտությամբ: Այդ ֆոնին հայտնվել էին հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները, որոնք տարբերում են այսօրվա հարաբերություններից: Դրանից հետո հայ-վրացական մշակութային ժառանգությունում մնացել է համատեղ նկարահանված մի քանի ֆիլմ և ոչ ավելին:

Թբիլիսիի բնակիչները պատմել են, թե ինչ գիտեն Հայաստանի և հայերի մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ են մտածում վրացիները հայերի մասին

«Վրաստանի «Սուխիշվիլի-Ռամիշվիլի» պարի ազգային համույթից այն կողմ մենք վրացիների մասին ոչինչ չգիտենք, բայց կան հիանալի կոլեկտիվներ, արվեստաբաններ, և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում, որոնց պետք է ներկայացնել միմյանց»,- ասաց Ամիրյանը:

Այդ նպատակով Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարներ Արմեն Ամիրյանը և Միխայիլ Գիորգաձեն մշակել են փոխգործակցության նոր ձևեր: Այս ամառ Սևանա լճի ափին կանցկացվի հայ-վրացական համատեղ փառատոն, հաճախակի կդառնան երկկողմ այցերը, իսկ «Սոխակ» երգի փառատոնում Վրաստանի պետական երգչախումբը կդառնա Հայաստանի պատվավոր հյուրը:

Ամիրյանը խոսեց նաև այն մասին, թե վրացական իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկում հայկական ժառանգության պահպանման գործում: Նրա խոսքով՝ սառույցը շարժվել է. երկու ամիս անց կսկսվի Թբիլիսիի Շահումյանի անվան (այժմ Պետրոս Ադամյանի անվան) հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը: Թատրոնը երկար տարիներ ի վեր ողբալի վիճակում է գտնվել, այսօր Վրաստանի կառավարությունը դրա վերակառուցման համար տրամադրել է 3500 լարի (1500 դոլար):

«Վրաստանի իշխանություններն արդեն մի քանի եկեղեցի են վերանորոգել հայ բարերարների օգնությամբ: Եվ այդ գործընթացը պետք է շարունակվի: Վրացական կողմը եկել է այն եզրահանգման, որ այդ եկեղեցիները հայկական են, և հայ համայնքը կարող է օգտագործել իր սեփականի պես», — ասաց Ամիրյանը:

Նա դրական գնահատեց Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի գործունեությունը հայերի ազգային ինքնության պահպանման գործում: Նախարարը նշեց, որ Վրաստանի իշխանությունները բավականաչափ ցանկություն ունեն հայերի պատմական ժառանգությունը վերականգնելու և վերակառուցելու համար:

«Հուսով եմ, որ այդ կամքը և ցանկությունը երկարաժամկետ կլինեն, ինչից կշահենք ինչպես մենք, այնպես էլ նրանք»,- նշեց Ամիրյանը:

Վրաստանը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992թ-ի հուլիսին: Երկրները համագործակցում են առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Русская версия

Լրահոս
0