00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շահինյան, օ՛, դու իմ Շահինյան. հեռավոր Հայաստանի անվանի դուստրը

© Sputnik / Лев Иванов / Անցնել մեդիապահոցПисательница Мариэтта Шагинян
Писательница Мариэтта Шагинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սովետական առաջին ֆանտաստ գրողներից Մարիետա Շահինյանն ինքն իր մասին ասում էր` «վատ լսող, վատ տեսնող, շատ վատ բնավորությամբ տգեղ կին»:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մարիետա Շահինյանի գրական գործունեությունը տևել է ավելի քան 70 տարի: Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, լրագրող` նա ազատ տիրապետում էր մի քանի լեզվի, տեղյակ էր երաժշտությունից, փիլիսոփայությունից և, դրանով հանդերձ, հեռու չէր ճշգրիտ գիտություններից:

Հովհաննես Թումանյանի թանգարանում գրողի ծննդյան օրը տոնական միջոցառումներ են անցկացվելու - Sputnik Արմենիա
Թումանյանի թանգարանի «ուրվականները»

«Նա ունիվերսալ, բազմակողմանի զարգացած մարդ էր: Նրան հատուկ էր մաքրությունն, անկեղծությունը, բարությունն ու ազնվությունը: Մարիետան լավ հումորի զգացում ուներ» — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության աշխատակցուհի Գոհար Աճեմյանը:

Մի անգամ Մոսկվայում

Մարիետա Սերգեևվնան ծնվել էլ Մոսկվայում, բժիշկի ընտանիքում: Հայրը` Մոսկվայի համալսարանի դոցենտ Սերգեյ Շահինյանն է, մայրը` տնային տնտեսուհի Պեպրոնիա Շահինյան: Նա ստացել է գերազանց տնային կրթություն, շարունակել է ուսումը մասնավոր պանսիոնում, հետո`Ռժևսկայայի գիմնազիայում: 1915-ից թղթակցել է մի շարք թերթերի, որոնք այն ժամանակ հանրաճանաչ էին Ռուսական կայսրությունում:

Մարիետան մանկուց առանձնացել է բուռն խառնվածքով: Մի անգամ նա ականջ է դրել մոր և մորաքրոջ խոսակցությանը, որը վերաբերում էր նրա և նրա քրոջ արտաքինին: Կանայք նշել էին ապագա գրողի թուխությունը և նրա քրոջ դեմքի սպիտակությունը:

«Մարիետան, վրդովված վերցնում է թանաքը և քսում քրոջ դեմքին: Ապա կանչում է մորաքրոջն ու մորը, որ նրանք հիմա համեմատեն նրանց: Կանայք ստիպված էին չարչարվելով Շահինյանի քրոջ դեմքից մաքրել թանաքը» — պատմեց Աճեմյանը:

Фотографии Леонида Енгибарова - Sputnik Արմենիա
Ենգիբարյանի կյանքի սերը` «վհուկ» Բելլա Դարբինյանը

Հեղափոխական այդ բնավորությունը գրողը պահպանեց մինչև կյանքի վերջ: Հենց այդ բնավորության շնորհիվ էր Մարիետային հաջողվում ողջ կյանքի ընթացքում դուրս պրծնել տարբեր իրավիճակներից: Մի անգամ Մոսկվայի գրողների միությունում արտակարգ ժողով հրավիրեցին: Մարիետան շնչակտուր մտավ սենյակ և տեսավ միակ ազատ աթոռը: Նա նստեց, նույնիսկ չմտածելով, որ դա Գրողների միության նախագահի տեղն է: Տեսնելով դա` գործընկերները սկսեցին իրար մեջ խոսել` Մարիետա Սերգեևնան ճիշտ տեղ չի նստել, Մարիետա Սերգեևնան սխալվել է:

Նկատելով իրարանցումը` Մարիետան հասկացավ, որ սխալ տեղ է նստել (17 տարեկանից նա խնդիրներ ուներ լսողության հետ — խմբ.): Ուզում էր ելնել տեղից, երբ ներս մտավ միության նախագահը և, դիմելով նրան, ասաց. «Մարիետա Սերգեևնա, նստե՛ք, նստե՛ք»: Ի դեպ, ձեր գիրքն իմ սեղանի վրա է», — ավելացրեց նա և լսեց Շահինյանի պատասխանը` «Գիրքը պետք չէ սեղանին դնել, գիրքը պետք է կարդալ»: Այդ պահին դահլիճում ծիծաղ պայթեց:

Մարիետայի լսողությունը փոքրուց սկսել էր վատանալ, 17 տարեկանում նա ընդհանրապես չէր լսում: Ավելի հասուն տարիքում գրողն իր թերության մասին ասում էր. «Ուրախ եմ, որ չլսելու հնարավորություն ունեմ: Լսողական սարքով կարող եմ կառավարել տեղեկատվության հոսքը և լսել այն, ինչ ինձ հարկավոր է»:

Վերջին հանդիպումը

Վերջին անգամ Աճեմյանը հանդիպել է Մարիետային բանաստեղծուհու 90-ամյակի նախօրեին: Նրան և օպերատորին Գրողների միությունից գործուղել են Մոսկվա`Մարիետայի հետ հարցազրույց ձայնագրելու համար:

«Մոսկվա ժամանելուն պես իմացանք, որ Մարիետան արդեն մի քանի տարի է մշտապես բնակվում է ամառանոցում` Պերեդելկինո գյուղում: Գրողների միության մեր ընդհանուր ընկերներից ճշտեցինք և ուղևորվեցինք այնտեղ», — հիշում է Աճեմյանը:

Мартирос Сарьян - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի աչքերով. «Ինչ որ նկարում եմ, Հայաստան է դուրս գալիս»

Երևանից ժամանած հյուրերին առաջինը զարմացրեց Շահինյանի տան բաց դռները: Բակում նրանց դիմավորեց Շահինյանի ամուսինը, որն ուղեկցեց ներս, Մարիետայի մոտ: Աճեմյանը Մարիետայի Հայաստանից իր ձեռքով հավաքած ծաղկեփունջ էր բերել:

«Ինչ հրաշք է, ինչ հաճելի է բուրում: Որտեղի՞ց եք եկել», — սենյակից լսվեց Շահինյանի ձայնը: Պարզվում է` Շահինյանը շատ լավ հոտառություն ուներ: Նա շնորհակալություն հայտնեց ծաղիկների համար, ասելով, որ վաղուց այսպիսի հոտավետ ծաղիկներ չէր ստացել» — պատմեց Աճեմյանը:

Մարիետան ընդունեց հայաստացնի հյուրերին, ինչպես հարազատների, նա խոստովանեց, որ կարոտում է պատմական հայրենիքը, հայոց լեզուն և հայերին, չնայած երբեք այնտեղ չի ապրել: Գրողը ծնունդով Մոսկվայից էր, սակայն իրեն իսկական հայուհի էր զգում, լեռնային Հայաստանի դուստր:

Մարիետա Շահինյանը մահացավ 1982 թվականի մարտի 20-ին: Գրողը լքեց աշխարհը 94 տարեկան հասակում:

Русская версия

Լրահոս
0